//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  հուլիս 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » հուլիս » 7 » Վարդան Բիչախչյան. Ընտրած մարտավարությունն իրեն լիովին արդարացրեց
16:15
Վարդան Բիչախչյան. Ընտրած մարտավարությունն իրեն լիովին արդարացրեց


Հուլիսի 5-ին Եվրոլիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում մեր 3 ներկայացուցչից միայն Հայաստանի գավաթակիր «Շիրակին» հաջողվեց վստահ մեկնարկել ու արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել Չեռնոգորիայի փոխչեմպիոն «Ռուդարին»: Ֆուտբոլ365-ի թղթակիցը «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին խնդրեց ներկայացնել մանրամասներ «Ռուդարի» հետ առաջին հանդիպման ընթացքից ու հուլիսի 12-ին Գյումրիում տեղի ունենալիք պատասխան խաղի նախապատրաստությունից.

«Մանրամասնորեն ուսումնասիրել էինք մրցակցի խաղաոճը, գիտեինք՝ ինչ մարտավարություն է նախընտրում սեփական հարկի տակ, եւ կարծում եմ, չսխալվեցինք: Հակառակորդը խաղաց հենց այն խաղը, որը սպասում էինք: Մենք փորձեցինք խաղալ այն մարտավարությամբ, որը կիրառում ենք մեր առաջնության վերջին հանդիպումների ժամանակ: Խաղասկզբում մրցակիցը ստիպեց մեզ մի փոքր ետ քաշվել ու սեղմվել մեր դարպասին, ու այդ ընթացքում որոշակի խնդիրներ ունեցանք: Ճիշտ է՝ 2-րդ հարկում մեր տղաները գերազանց խաղացին, սակայն «Ռուդարի» խաղացողները, որ հիմնականում բարձրահասակ էին, առաջին 25 րոպեներին մեր դարպասի մոտ երկար փոխանցումներով հաճախ էին պրոբլեմներ ստեղծում:

Սկսած 30-րդ րոպեից՝ մեր թիմի խաղաոճում որոշ ճշգրտումներ կատարեցինք, իսկ ընդմիջմանը ավելի հստակեցրինք տղաների հետագա անելիքները: Մի փոքր տարածությունը զիջեցինք հակառակորդին՝ շեշտը դնելով ավելի շատ հակագրոհների վրա, ու ինչպես հետագայում պարզվեց, ընտրած մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն: Տղաները մի շարք վտանգավոր հակագրոհներ ձեռնարկեցին, որոնցից մեկի ժամանակ Ֆոֆանա Բեկոյի հարվածից հետո անդրադարձ եղավ հորիզոնական դարպասաձողից, իսկ երկրորդի դեպքում, աջ եզրում Դիոպ Դամից ստանալով փոխանցումը,  Լամին Յորոն ներխուժեց տուգանային հրապարակ ու սուր անկյան տակ կարողացավ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը: Դրանից հետո էլ նպաստավոր մի քանի դրվագներում եզրափակիչ հարվածների հաջող չստացվելու պատճառով հաշվի մեջ եղած տարբերությունը չկարողացանք ավելացնել: 1-ին կեսում գոլ խփելու իրական մեկ հնարավորություն էլ տանտերերն ունեին, սակայն փայլուն խաղաց մեր դարպասապահը:

Ընդհանուր առմամբ շատ լարված ու կոշտ պայքարում ընթացած մրցավեճում («Շիրակի» ֆուտբոլիստներն ստացան 5, «Ռուդարինը»՝ 2 դեղին քարտ,- խմբ.) տղաները մեծ ծավալի աշխատանք կատարեցին. բնավորություն դրսեւորելով՝ արժանիորեն նորմալ արդյունք ապահովեցին: Շատ լավ հասկանում ենք, որ հուլիսի 12-ին Գյումրիում տեղի ունենալիք պատասխան խաղում շատ ավելի ծանր է լինելու: Մրցակիցն այլեւս կորցնելու ոչինչ չունի եւ մեծ ուժերով նետվելու է առաջ: Մենք էլ կփորձենք ավելի համարձակ, հավաքված ու կարգապահ գործել, ուշադիր լինել պաշտպանությունում, որպեսզի ապահովենք ցանկալի արդյունք: Մեկօրյա հանսգտից հետո՝ այսօր, կվերսկսենք մարզումները: Ժամանակ ունենք եւ լրջորեն ու մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք:

Կազմի հետ կապված խնդիրներ չկան: Այսօրվանից թեթեւ մարզումները կվերսկսի Կարեն Ալեքսանյանը, սակայն ամենայն հավանականությամբ, նա դեռ պատրաստ չի լինի ու չի կարողանա մասնակցել նաեւ հուլիսի 12-ի հանդիպմանը»:

Տեղեկացնենք, որ «Շիրակ»-«Ռուդար» հանդիպումը կսկսվի հուլիսի 12-ին ժամը 18-ին Գյումրիի Քաղաքային մարզադաշտում:

Լուսանկարը՝ www.fcshirak.am-ի
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 619 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: