Գլխավոր » 2012 մարտ 16 » Վարդան Բիչախչյան. Ներկայիս Միկան հանելուկ է մեզ համար
body>
body>
12:43 Վարդան Բիչախչյան. Ներկայիս Միկան հանելուկ է մեզ համար | |
Գյումրիի «Շիրակը» Ավանի Ֆուտբոլի
ակադեմիայում նախապատրաստվում է մարտի 18-ին կայանալիք գավաթի
կիսաեզրափակչի` «Միկայի» հետ առաջին խաղին: Գյումրեցիների գլխավոր մարզիչ
Վարդան Բիչախչյանը ArmSport.am-ի հետ զրույցում նշեց, որ թիմն որոշակի
կադրային խնդիրներ ունի առաջիկա մրցավեճից առաջ: «Ընդհանուր առմամբ մենք լավ վիճակում ենք մոտենում հանդիպմանը, սակայն հիմնական կազմի 2 խաղացողներ հնարավոր է ասպարեզ դուրս չկան: Վատառողջ է Հովհաննես Գրիգորյանը ու դեռ հարցականի տակ է նրա մասնակցությունն այս խաղին: Այս պահին տրանսֆերի հետ կապված խնդիր ունի սենեգալցի պաշտպան Բորիսը: Սակայն ունենք տղաներ, ովքեր կարող են փոխարինել հարկ եղած դեպքում ու կփորձենք լրացնել բացը»,-նշեց Վարդան Բիչախչյանը: Խոսելով մրցակցի մասին` Բիչախչյանն ընդգծեց, որ «Միկայի» մասին ավելի հստակ պատկերացում կկազմի առաջին խաղից հետո. «Ներկայիս «Միկան» հանելուկ է մեզ համար, քանի որ թիմում մեծ թվով փոփոխություններ են տեղի ունեցել ու սա արդեն այն թիմը չէ, որի հետ «Շիրակը» նախորդ տարի 5 պաշտոնական հանդիպում է անցկացրել: Պարզ է միայն այն, որ թիմում ընդգրկված երիտասարդներն ամեն ինչ անելու են վստահությունն արդարացնելու համար, ուստի սպասում եմ դիտարժան ու լարված խաղ»: | |
|

Всего комментариев: 0 | |