//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  փետրվար 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » փետրվար » 28 » Վարդան Բիչախչյան. Ինչ նախատեսել էինք, իրագործեցինք
12:31
Վարդան Բիչախչյան. Ինչ նախատեսել էինք, իրագործեցինք

Փետրվարի 26-ին Գյումրու «Շիրակը» վերադարձավ իր երրորդ ուսումնամարզական հավաքից՝ որն անցկացնում էր Անթալիայում: Այսօր ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է հավաքից:


- Երրորդ հավաքը մեզ մոտ ավելի շատ խաղային ստացվեց: Երկու շաբաթվա ընթացքում անցկացրեցինք չորս ստուգողական հանդիպում: Արդեն նշել էի, որ թիմի մոտ զգացվում է խաղային կայունություն, պետք է աշխատել հարձակման եզրափակիչ փուլը լավացնելու վրա: Այս պահի դրությամբ տղաների խաղամակարդակից ընդհանուր առմամբ գոհ եմ, բավարարում է նաեւ ֆիզիկական վիճակը: Ինչ-որ նախատեսել էինք, կարողացանք իրագործել, եղանակն էլ բարենպաստ գտնվեց մեր հանդեպ:

- Վերջին հանդիպման ընթացքում մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ էին ստացել…

 

- Այո, վերջին հանդիպման ընթացքում մի քանի կորուստ ունեցանք: Մեր լեգեոներները՝ Բորիսը եւ Բեկոն, թեթեւ վնասվածքներ ստացան, նրանք երկուսն էլ ձգել էին մկանները: Ես դա կապում եմ այն փաստի հետ, որ մինչեւ մեզ միանալը նրանք այդքան էլ լավ մարզավիճակում չէին: Սակայն համոզված եմ, որ մինչեւ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը նրանք լիովին կապաքինվեն եւ կկարողանան մեզ օգնել:

- Ովքե՞ր են լեգիոներներից մնալու թիմում:

- Մենք այս պահի դրությամբ հրաժարվել ենք ֆրանսիացի հարձակվող Ժան-Լուի Բերնից, նա վերադարձել է Լիոն, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Մեզ հետ Գյումրի են վերադարձել Դիդյե Բորիսը, Ֆուֆանա Բեկոն եւ Դիոպ Դամը: Ինչպես գիտեք, Լի Լամին Յորոն ակումբի հետ գործող պայմանագիր ունի:

- Դիոպ Դամը մեկ շաբաթ առաջ է միացել թիմին: Ի՞նչ կասեք նրա մասին:

- Դիոպ Դամը սենեգալցի է, 19 տարեկան է: Հանդես է գալիս երկու դիրքերում՝ ենթահարձակվողի եւ կենտրոնական կիսապաշտպանի: Նրա պայմանագիրը պատկանում է «Խիմկիին», մեզ մոտ նա հավանաբար հանդես կգա վարձավճարով: Չհասցրեցինք կարծիք կազմել նրա մասին, քանի որ առաջին մարզման ժամանակ նա վնասվածք ստացավ: Իսկ ընդհանուր առմամբ տպավորությունը դրական է:

- Ի՞նչ եք նախատեսում անել մինչ գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:

- Երեք օրվա հանգստից հետո, նախատեսել ենք չորրորդ ուսումնամարզական հավաքը, որն, ամենայն հավանականությամբ, կանցկացնենք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես նաեւ վերջին հավաքի ժամանակ նախատեսում ենք երկու ստուգողական հանդիպում: Եվ դրանից հետո արդեն պատրաստվելու ենք մարտի 18-ին «Միկայի» հետ հանդիպմանը:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 833 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: