Գլխավոր » 2012 մարտ 5 » Վարդան Բիչախչյան. Բացակայում էր տրամադրվածությունը
body>
body>
11:56 Վարդան Բիչախչյան. Բացակայում էր տրամադրվածությունը | |
Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մարտի 4-ին Գյումրիի «Շիրակը» ստուգողական խաղում 1:2 հաշվով զիջեց Աբովյանի «Կինգ Դելյուքսին»: Հանդիպումից հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ArmSport.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ դժգոհ է իր սաների խաղից: - Այսօրվա խաղում մեր թիմի ելույթները կգնահատեմ անբավարար: Իհարկե, սա ստուգողական խաղ էր ու հաշիվն այստեղ երկրորդական դեր էր խաղում, սակայն այն խաղը, որը թիմը ցույց տվեց այս խաղում, չի կարող բավարարել մեզ: Մեր թիմի գործողություններում բացակայում էր տրամադրվածությունը ու ինքնանվիրումը, առանց որի ֆուտբոլ խաղալ հնարավոր չէ: - Իսկ որո՞նք էին այդ որակների բացակայության պատճառները: - Չեմ կարող ասել, թե որոնք էին պատճառները, սակայն ցանկացած պարագայում դա արդարացում չունի: Նրանք պրոֆեսիոնալներ են ու ամեն խաղի պետք է տրամադրվեն անհրաժեշտ կերպով ու պայքարեն ցանկացած պայմաններում: Այսօր նման բան չտեսանք: - Այսօր ասպարեզ դուրս եկան լեգեոներներ Բեկոն ու Բորիսը, որոնք մասնակցել են նաեւ Անթալիայի հավաքին... - Վնասվածքների պատճառով որոշ ժամանակ բացակայելուց հետո այսօր դուրս եկան խաղադաշտ, ուստի չեմ ցանկանում գնահատական տալ նրանց գործողություններին: Հույս ունեմ, որ առաջին պաշտոնական խաղին նրանք լավ մարզավիճակում կմոտենան: | |
|

Всего комментариев: 0 | |