Գլխավոր »
2012 » հուլիս » 4 » Շիրակը ժամանեց "Խորհրդային միություն" (լուսանկարներ)
16:09 Շիրակը ժամանեց "Խորհրդային միություն" (լուսանկարներ) |
Գյումրիի "Շիրակն" այսօր ժամանեց
Մոնտենեգրոյի Նիկշիչ քաղաք, որտեղ վաղը կայանալու է Եվրոպա լիգայի
որակավորման առաջին փուլի "Ռուդարի" հետ մրցավեճը: Մոնտենեգրոյի 2-րդ
քաղաքը հիշեցնում է նախկին Խորհրդային միությունը և դժվարությամբ կարելի է
հավատալ, որ այն գտնվում է Եվրոպայում:
Գյումրեցիները մրցավայր
ուղևորվեցին Երևան-Պոտգորիցա հատուկ չվերթով, ապա մայրաքաղաքից ավտոբուսով
ուղևորվեցին Նիկշիչ: "Շիրակի" նախագահ Արման Սահակյանի գլխավորած
պատվիրակությունը Նիկշիչում հանգրվանել է քաղաքի լավագույն հյուրանոցում'
"Օնոգոստում", իսկ այսօր Երևանի ժամանակով 20:00-ին "Շիրակը" կանցկացնի
իր միակ մարզումը Քաղաքային մարզադաշտում, որտեղ էլ վաղը կայանալու է
հանդիպումը: Սպասվում է, որ մարզումից առաջ լրագրողների հարցերին պետք է
պատասխանի "Շիրակի" գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Նիկշիչում եղանակը բավական շոգ է, թեև հնարավոր է երեկոյան տեղումներ լինեն:
Հիշեցնենք,
որ "Շիրակի" մրցակիցը ներկայացնում է Պլևլյա քաղաք, որը միջազգային
օդանավակայանից թույլատրելից ավելի հեռու է, ուստի թիմերը մրցելու են
Նիկշիչում:
Հակոբ Բերբերյանը Մոնտենեգրոյում պատրաստել է առաջին
լուսանկարների շարքը: Երեկոյան armsport.am-ում կարող եք դիտել Հայաստանի
գավաթակրի մարզման լուսանկարները, իսկ վաղը առավոտյան կներկայացնենք
Նիկշիչն armsport.am-ի աչքերով
այստեղ
|
Դիտումներ: 619 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 4.0/4 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: