//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » ապրիլ » 6 » Շիրակ-Ուլիս. խաղից առաջ
17:11
Շիրակ-Ուլիս. խաղից առաջ


"ՇԻՐԱԿ"-"ՈՒԼԻՍ"  24 խաղ, +4=5-15, 13:32
7 ապրիլի, ժ.16:00, Իջևան, "Արնար" մարզադաշտ


Ընթացիկ առաջնությունում երկրի չեմպիոն "Ուլիսը" 2-րդ անընդմեջ խաղն է անցկացնելու Իջևանում: Եթե "Գանձասարի" հետ մեկնարկային խաղում "Ուլիսը" դաշտի տիրոջ կարգավիճակով էր, ապա այս անգամ հյուրընկալվելու է  "Շիրակին", որի համար "Արնար" մարզադաշտը ժամանակավորապես սեփական հարկի է վերածվել: "Ուլիսը" չեմպիոնի կարգավիճակով դեռևս հաղթանակ չի տոնել, ուստի անպայման կձգտի հաջողության հասնել: Սակայն "Շիրակն" էլ հաղթանակով է մեկնարկել և կփորձի զարգացնել հաջողությունը: Այնպես որ համառ մրցավեճ է սպասում:


Ճիշտ է, ՀՀ առաջնություններում "Ուլիսը" զգալի առավելության է հասել շիրակցիների նկատմամբ: Արդեն 15 խաղ "Շիրակին" չի հաջողվում հաղթել "Ուլիսին": Այդ հանդիպումներից միայն 5-ն են ավարտվել ոչ-ոքի: Վերջին հաղթանակն "Ուլիսի" նկատմամբ "Շիրակը" տոնել է 2008թ. առաջին շրջանի խաղում: Թիմին հաղթանակ է պարգևել Անդրանիկ Բարիկյանի խփած միակ գոլը:


Նախորդ մրցաշրջանում էլ "Ուլիսի" առավելությունը զգալի էր, որը 4 հանդիպումներից 3-ում հաղթեց, մեկն ավարտեց ոչ-ոքի: Իջևանում կայացած առաջին շրջանի խաղը հոբելյանական էր "Շիրակի" համար' 500-րդը ՀՀ առաջնություններում: Գյումրեցիների համար հոբելյանն անհաջող ստացվեց: "Շիրակը" պարտվեց 1:3 հաշվով: Առաջին խաղակեսում ընդամենը 7 րոպեում ուլիսցի Գեորգի Կրասովսկին 2 անգամ գրավեց շիրակցիների դարպասը: Առաջին խաղակեսի ավարտին թեև Կարեն Ն. Խաչատրյանը կրճատեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո Վալերի Ալեքսանյանը խփեց 3-րդ գոլը' արձանագրելով հանդիպման վերջնական արդյունքը: Երևանում էլ ուլիսցիներին հաղթանակ պարգևեց Արամ Բարեղամյանի խփած միակ գնդակը:


3-րդ շրջանի խաղում էլ հաջողությունն ուղեկցեց ուլիսցիներին, որոնք հաղթեցին Արտակ Գրիգորյանի և Ալբերտ Թադևոսյանի խփած գոլերի շնորհիվ: Եվ միայն 4-րդ շրջանի խաղում "Շիրակին" հաջողվեց մեկ միավոր վաստակել ուլիսցիների հետ մրցավեճում: Գրանցվեց մարտական ոչ-ոքի' 2:2: Աչքի ընկան թիմերի ռմբարկուներ Գեորգի Կրասովսկին ու Անդրանիկ Բարիկյանը' խփելով 2-ական գնդակ:


Իսկ ահա գավաթի մրցաշարում հաջողությունն ուղեկցեց "Շիրակին": Իջևանի "Արնար" մարզադաշտում կայացած գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման ելքը վճռեց ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին ուլիսցի Գևորգ Նռանյանի խփած միակ գոլը: Իսկ "Հրազդանում" կայացած պատասխան խաղում գյումրեցիները համոզիչ ռևանշի հասան: Հիմնական ժամանակում Հովհաննես Գրիգորյանը հավասարեցրեց 2 հանդիպումների ընդհանուր հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում Մկրտիչ Նալբանդյանը խփեց հաղթական գնդակը' եզրափակիչի ուղեգիր պարգևելով շիրակցիներին:


Մրցակիցների հանդիպումներում բոլորից արդյունավետն ուլիսցիներ Գոռ Աթաբեկյանն ու Գեորգի Կրասովսկին են, որոնք 4-ական գոլ են խփել: Շիրակցիներից 3-ական գոլի հեղինակ են դարձել Արտյոմ Բեռնեցյանը և Անդրանիկ Բարիկյանը:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 567 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/1
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: