Գլխավոր »
2012 » Մայիս » 4 » Շիրակ-Իմպուլս. խաղից առաջ
18:45 Շիրակ-Իմպուլս. խաղից առաջ |
 "ՇԻՐԱԿ”-"ԻՄՊՈՒԼՍ” 8 խաղ, +1=1-6, 10:15 5 մայիսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Ստացվել է այնպես, որ առաջնության հերթական տուրում Գյումրիում
կրկին մրցավեճի են բռնվելու գավաթի եզրափակիչի մասնակիցները: Այնպես որ մեկ
շաբաթվա ընթացքում մրցակիցները 2-րդ անգամ են հանդիպելու: Հետաքրքիր է, որ
անցյալ տարի էլ նույնպիսի պատկեր էր "Շիրակի” և "Միկայի”
դիմակայությունում: Միայն մեկ տարբերությամբ, որ սկզբում թիմերը մրցել էին
ՀՀ առաջնությունում, որում հաջողությունն ուղեկցել էր "Շիրակին” (1:0), իսկ
4 օր անց վիճարկել էին Հայաստանի գավաթը:
Եթե գավաթի եզրափակիչում
հաջողությունն ուղեկցեց շիրակցիներին, ապա առաջնության հանդիպումներում
"Իմպուլսը” զգալի առավելության է հասել գյումրեցիների նկատմամբ: "Շիրակին”
առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել "Իմպուլսին”: Դա անցած
մրցաշրջանի 2-րդ տուրի հանդիպումն էր, որ կայացել էր Իջևանում: Այդ խաղում
22-րդ րոպեին հաշիվը բացեց շիրակցի Գևորգ Հովհաննիսյանը: Առաջին խաղակեսի
ավարտին Գագա Թբիլաշվիլին վերականգնեց հավասարակշռությունը: "Շիրակին”
հաղթանակ պարգևեց խաղավարտից 5 րոպե առաջ 11մ հարվածով Անդրանիկ Բարիկյանի
խփած գոլը: Իսկ առաջնության հաջորդ 3 խաղերում էլ հաջողության հասան
"Իմպուլսի” ֆուտբոլիստները:
Առաջնության 2-րդ շրջանի հանդիպումը
կայացավ մրցակիցների համար չեզոք դաշտում` Աբովյանի "Քաղաքային”
մարզադաշտում, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակում "Իմպուլսն” էր: Այդ խաղում
հաջողությունն ուղեկցեց դիլիջանցիներին, որոնց կազմում 2 անգամ աչքի ընկավ
Հովհաննես Գոհարյանը` Իգոր Լոգվինովի պաշտպանած դարպասը մեկական գնդակ
խփելով յուրաքանչյուր խաղակեսին: Շիրակցիներին հաջողվեց միայն կրճատել
հաշիվը: 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մկրտիչ Նալբանդյանը:
3-րդ
շրջանի հանդիպումը գոլառատ ստացվեց: "Իմպուլսը” 3:2 հաշվով ռևանշի հասավ`
տոնելով կամային հաղթանակ: Առաջինը հաջողության հասան շիրակցիները, որոնք
36-րդ րոպեին Անդրանիկ Բարիկյանի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը: Սակայն
ընդմիջման գնալիս հաշիվն արդեն 2:1 էր` հօգուտ "Իմպուլսի”: Աչքի էին ընկել
Արթուր Բարսեղյանն ու Նորայր Գյոզալյանը` բացելով գոլերի հաշիվն
"Իմպուլսում”: Ընդ որում Գյոզալյանն այդ խաղում նորամուտն էր նշում
"Իմպուլսում”: Խաղավարտից 8 րոպե առաջ Սամվել Հակոբյանը 3-րդ անգամ գրավեց
Իգոր Լոգվինովի պաշտպանած դարպասը, որին խաղավերջում "Շիրակը” պատասխանեց
Կարեն Ալեքսանյանի խփած գոլով:
4-րդ շրջանում կրկին հաջողությունն
ուղեկցեց դիլիջանցիներին, որոնք կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով:
Շիրակցիները Դավիթ Հակոբյանի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, սակայն 3
րոպե անց Ալհասան Իլիասուն վերականգնեց հավասարակշռությունը: "Իմպուլսը”
հաղթանակը կորզեց խաղավարտից 2 րոպե առաջ Զավեն Բադոյանի խփած գոլի
շնորհիվ:
2010թ. էլ, երբ "Իմպուլսը” նորամուտը նշեց բարձրագույն խմբում,
դիլիջանցիները բավական հաջող խաղացին շիրակցիների հետ` տոնելով 3 հաղթանակ,
մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:
Մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է
ունեցել 2010թ. ապրիլի 25-ին, Դիլիջանի քաղաքային մարզադաշտում: "Շիրակն”
անհաջող էր մեկնարկել` առաջին 4 հանդիպումներում զիջելով մրցակիցներին: Իսկ
ահա բարձրագույն խմբի նորեկ "Իմպուլսը” մեկնարկային 4 հանդիպումներում
նույնքան միավոր էր վաստակել: Խաղն ավարտվեց դիլիջանցիների հաղթանակով`
2:1: Խաղասկիզբը շատ անհաջող դասավորվեց շիրակցիների համար: Դաշտի տերերն
ընդամենը 2 րոպեում երկու անգամ գրավեցին շիրակցիների դարպասը: Աչքի ընկան
Արման Մինասյանն ու Տիգրան Ոսկանյանը: Գյումրեցիներից միակ պատասխան գնդակը
խփեց Գևորգ Հովհաննիսյանը:
Մրցակիցների մրցավեճում առավել
արդյունավետ են գործել շիրակցիներ Անդրանիկ Բարիկյանն ու Մկրտիչ
Նալբանդյանը` խփելով 3-ական գնդակ: "Իմպուլսից” 2-ական գոլի հեղինակ են
դարձել Զավեն Բադոյանը, Տիգրան Ոսկանյանը և Հովհաննես Գոհարյանը:
"Շիրակի”
կազմում հանդիպմանը չեն մասնակցի գավաթի եզրափակիչում դաշտից հեռացված
Կարեն Ալեքսանյանն ու 4-րդ զգուշացումը ստացած Անդրանիկ Բարիկյանը:
|
Դիտումներ: 589 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 5.0/1 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: