Գլխավոր »
2012 » Մայիս » 5 » Շիրակ-Իմպուլս` 3:1. Գյումրեցիները կրկին հաղթեցին
19:46 Շիրակ-Իմպուլս` 3:1. Գյումրեցիները կրկին հաղթեցին |
 Այսօր Գյումրու «Շիրակը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ընդունել էր Դիլիջանի «Իմպուլսին»:
Հանդիպման առաջին իսկ րոպեներից երկու թիմերն էլ ցուցադրում էին հարձակվողական ոճի ֆուտբոլ: 26-րդ րոպեին հանդիպման հաշիվը տուգանային հարվածով բացեց Վահագն Այվազյանը: Իսկ արդեն 38-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը, շրջանցելով մի քանի պաշտպանի, դիպուկ հարվածեց Գոռ Էլազյանի պաշտպանած դարպասին:Առաջին խաղակեսում երկրորդ դեղինը ստացավ Իլհասան Ալիասուն եւ հեռացվեց դաշտից:
Երկրորդ խաղակեսում գյումրեցիները շարունակում էին հարձակվել, մի քանի հիանալի պահեր կորցրեցին: Սակայն փոխարինման դուրս եկած Արա Մկրտչյանը 86-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց հյուրերի դարպասը՝ առաջ մղելով «Շիրակին»: Մի քանի րոպե անց Մկրտիչ Նալբանդյանը հեռվից հարվածեց, Էլազյանը ետ մղեց գնդակը, սակայն Լի Լամին Յորոն արագ կողմորոշվեց եւ, խաբս տալով դարպասապահին, գնդակը ուղարկեց դարպասը:
Այսպիսով, «Շիրակը» կրկին հաղթեց «Իմպուլսին», այս անգամ մեծ՝ 3:1 հաշվով: Հանդիպան ավելցրած վերջին րոպեին կարմիր քարտ ստացավ շիրակցի Գեւորգ Հովհաննիսյանը:
Նշենք, որ առաջին խաղակեսում ծանր վնասվածք ստացավ «Շիրակի» ավագ Տիգրան Դավթյանը, որին շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկների փոխանցմամբ՝ Տիգրանը կոտրվածք չի ստացել եւ շարք կվերադառնա 20 օրից:
|
Դիտումներ: 593 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 5.0/1 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: