17:57 Շիրակ-Արարատ` 4:0 | |
![]() Մայիսի 20-ին Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»:
Առաջին իսկ րոպեներից տանտերերը անցան գրոհի եւ դա բերեց դրական արդյունքի: Արդեն 5-րդ րոպեին Ֆուֆանա Բեկոն հիանալի փոխանցում կատարեց Անդրանիկ Բարիկյանին, վերջինիս դուրս բերելով մեն-մենակ դարպասապահի հետ, Բարիկյանն էլ իր բարձրունքի վրա էր եւ չվրիպեց: Առաջին խաղակեսում գոլային փոխանցում կատարած Բեկոն մի քանի հիանալի հնարավորություններ ուներ կրկնապատկելու հաշիվը, սակայն վերջին պահին նրա հարվածները չէին ստացվում: Իսկ երկրորդ խաղակեսում «Շիրակը» կարողացավ խոշորացնել հաշվի տարբերությունը՝ սեփական դարպասը պահելով անառիկ: 51-րդ րոպեին 11 մետրոնոց հարված վաստակեց Անդրանիկ Բարիկյանը, ով եւ անվրեպ իրացրեց այն: Հաջորդ երկու գոլային փոխանցումները կատարեց Արա Մկրտչյանը, որը նախ 88-րդ աջ եզրից գեղեցիկ փոխանցում կատարեց դեպի հյուրերի տուգանային հրապարակ, որտեղ գլխով անվրեպ հարված կատարեց փոխարինման դուրս եկած Մկրտիչ Նալբանդյանը: Իսկ հետո կրկին աջից Մկրտչյանը փոխանցեց Բարիկյանին, որն էլ, խաբս տալով հյուրերի դարպասապհին, կարողացավ հեթ-տրիք ձեւակերպել: Շատ վստահ հանդես եկավ նաեւ «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանը, որը դրվագներից մեկում հյուրերի 3 մետրից կատարած հարվածը նախ ետ մղեց, ապա շուտ կողմորոշվեց եւ կարողացավ տիրել գնդակին՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից: Այսպիսով, «Շիրակն» այժմ 16 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում՝ զիջելով առաջատար «Միկային» 4 միավորով: | |
|

Всего комментариев: 0 | |