//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 394
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  հուլիս 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » հուլիս » 3 » Սեւադա Արզումանյան. Հայաստանում ամենաշատ երկրպագուներ ունի Գանձասարը
19:51
Սեւադա Արզումանյան. Հայաստանում ամենաշատ երկրպագուներ ունի Գանձասարը


Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանն այսօր մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով վաղը կայանալիք «Ակտոբեի» հետ մրցավեճի մասին:Կապանցիների մարզիչը պատասխանեց հայ եւ ղազախ լրագրողների հարցերին:
 
- Ի՞նչ կասեք հանդիպման վերաբերյալ, ինչպե՞ս եք գնահատում հնարավորությունները:
 
- Հակառակորդը լավ բալանսավորված թիմ է, լուրջ մրցակից է, մեծ հարգանք է վայելում Ղազախստանում, որի վկայությունն է թիմի լեփ-լեցուն տրիբունաները: Գիտենք, որ նրանք արդեն մի քանի անգամ փորձում են դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային մրցաշար: Մենք էլ ունենք մեր խնդիրները: Ցանկանում ենք, որ ակումբը 1-2 փուլ հաղթահարի: Մրցակցի նպատակներն ավելի հեռուն են գնում,բայց դա չի նշանակում, թե մենք վաղվա խաղում անելիքներ չունենք եւ չենք պայքարելու հաղթանակի համար:
 
- Ի՞նչ տրամադրություն ունեիք, երբ հայտնի դարձավ, որ մրցակիցը «Ակտոբեն» է:


- Իհարկե, հնարավոր մրցակիցների թվում կային ավելի թույլ թիմեր, բայց վիճակահանությունը մեր ցանկությամբ չի որոշում եւ մենք պատրաստվել ենք այս մրցակցի հետ խաղին: Պետք է նշել նաեւ, որ Եվրոպայում թույլ մրցակիցներ չեն լինում եւ պետք է պատրաստվել միայն հաղթանակի համար:
 
- Նախկինում մրցե՞լ եք ղազախական թիմերի հետ:
 
- Այս տարի Անթալիայի հավաքի ընթացքում մրցել ենք ղազախական թիմերի հետ, իսկ նախկինում Հայաստանի հավաքականն է մի քանի անգամ մրցել Ղազախստանի հավաքականի հետ:
 
- Կազմի հետ կապված որեւէ խնդիր կա՞:
 
- Ամեն ինչ նորմալ է: Կազմի ընտրության հետ կապված արհեստական խնդիրներ չունենք:
 
- Մենք քիչ տեղեկություն ունեք «Գանձասարի» մասին: Ի՞նչ կասեք թիմի հիմնական կորիզի մասին:
 
- Մեր թիմում շատ էին լեգեոներները, բայց շատերին ուղարկել ենք տուն, իսկ այժմ ունենք 2 սերբ խաղացողներ եւ 1 վրացի, ով արդեն առաջին տարին չէ Հայաստանում: Թիմը համալրել են հիմնականում հայ խաղացողներ, որոնք փորձառու ֆուտբոլիստներ են եւ կարծում եմ, որ կարող են օգնել: Հետագայում կփորձենք, որ կապանցի խաղացողների թիվը մեծանա:
 
- Խաղը կայանալու է ոչ թե Կապանում, այլ՝ Երեւանում: Ի՞նչ ազդեցություն կունենա այդ հանգամանքը:
 
- Հայաստանում ամենաշատ երկրպագուներ ունի «Գանձասարը»: Մեր ներքին առաջնության խաղերի ժամանակ 3-4 հազար երկրպագուներ են ներկա լինում: Արտագնա խաղերին էլ նրանց մի մասը ներկա է լինում: Վաղվա մրցավեճում էլ մեզ կաջակցեն որոշակի քանակությամբ երկրպագուներ:
 
- Պատասխան խաղին ներկա կլինե՞ն կապանցի երկրպագուներ:
 
- Առաջին խաղից հետո կտեսնենք (ծիծաղում է):

Համաձայնե՞ք
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 935 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 3.0/2
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: