//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  հուլիս 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » հուլիս » 5 » Ռուդար-Շիրակ` 0:1
19:39
Ռուդար-Շիրակ` 0:1
լուսանկար` Ռուդար-Շիրակ` 0:1
Գյումրեցիները հաղթում են առաջին խաղում: Հուլիսի 12-ին պատասխան հանդիպումը կկայանա Գյումրիի քաղաքային մարզադաշտում 
Ռուդար-Շիրակ` 0:1
Գյումրեցիները հաղթում են առաջին խաղում: Հուլիսի 12-ին պատասխան հանդիպումը կկայանա Գյումրիի քաղաքային մարզադաշտում

90+4` Շատ վտանգավոր էր "Շիրակի” դարպասի մոտ, բայց Աջից հարվածը նպաստավոր դիրքից բարձր ստացվեց:

90+3` Տանտերերը տուգանայինի իրավունք էին ստացել, բայց անհաջող իրացրին այն:

90+1` Բարիկյանն անկյունայինի խաղարկման արդյունքում գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, սակայն պաշտպանները հեռացրին գնդակը:

90` Մրցավարը միանգամից 5 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին:

90` Հարությունյանը կշարունակի պայքարը, իսկ Ֆոֆանա Բեկոյին փոխարինում է Դավիթ Հակոբյանը:

89` Արթուր Հարությունյանը շատ հաջող գործեց` գնդակը հեռացնելով մրցակցի հարձակվողի գլխի վրայից: Վնասվածք ստացավ Հարությունյանն այս ցատկի արդյունքում ու այժմ բուժօգնություն կստանա:

88` "Շիրակը” վերահսկում է իրավիճակը ու թույլ չի տալիս տանտերերին ճնշում գործադրել վերջնամասում:

85` հինգ րոպե է մնուն հանդիպման հիմնական ժամանակին

82` Առաջին փոփոխությունը "Շիրակի” կազմում. Արա Մկրտչյանը հանդիպումը կշարունակի Դամե Դիոպի փոխարեն:

81 ` Շիրակին հարկավոր է պահել այս առավելությունը

71` ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 0:1 Լի Լամին Յորո: Դամե Դիոպի փոխանցումից հետո Յորոն սուր անկյան տակ գրավեց մրցակցի դարպասը: Շատ կարևոր գոլ խփեց "Շիրակի” կիսապաշտպանը: Պետք է պահպանել այս առավելությունը:

68` Տանտերերը մեծ ուժերով են գրոհում ու դա բնական է, քանի որ պատասխան խաղից առաջ 0:0 հաշիվն ավելի ձեռնտու է "Շիրակին”:

63` Տիգրան Դավթյանն էլ ստացավ դեղին քարտ: Ֆինն մրցավարն այսօր շատ խիստ է:

65` Տանտերերը տուգանայինից հարվածեցին, ու Հարությունյանն անհաջող ետ մղեց գնդակը, սակայն Կադիո Բորիսը կարողացավ հեռացնել "կլորը”:

66 `  Փոփոխություն տանտերերի կազմում  Միլինկո Ներիչի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Նենադ Ստոյանովիչը

65 ` Դեղին քարտ ստացավ Կարեն Մուրադյանը

57` Յորոն ձախ եզրում լավ փոխանցում ստացավ ու ներխուժեց տուգանային, սակայն պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը նրա հարվածից հետո:

57` Յորոն ձախ եզրում լավ փոխանցում ստացավ ու ներխուժեց տուգանային, սակայն պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը նրա հարվածից հետո:

55` Ինչպիսի պահ կորցրեց "Շիրակը”… Բեկոն մոտ տարածությունից հարվածեց, սակայն հորիզոնական դարպասաձողը փրկեց տանտերերին: Ափսոս…

53`  Վտագավոր խաղի համար դեղին քարտ ստացավ Ռուդարի կիսապաշտպան Անդրիյա Կալուդյերովիչը

48 ` Մեկնարկեց երկրորդ խաղակեսը

45 ` Ընդմիջում

44 `Դեղին քարտ ստացավ Ռուդարի պաշտպան  Վլադան Ադզիչը

34` Գևորգ Հովհաննիսյանը բանավոր զգուշացում ստացավ մրցավարից:

32` Ակտիվացել են տանտերերը ու բավական վտանգավոր են գրոհում. Ստոյանովիչն էր հայտնվել հարվածային դիրքում, սակայն նրա հարվածից հետո Կադիո Բորիսը փակեց գնդակի ճանապարհը:

31` Կադիոյի խախտումից հետո տանտերերը տուգանայինի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո կորցրին գնդակը:

30` Շատ վտանգավոր իրավիճակ էր "Շիրակի" դարպասի մոտ, սակայն Գևորգ Հովհաննիսյանը ժամանակին օգնության էր եկել կենտրոնական պաշտպաններին ու կարողացավ չեզոքացնել վտանգը:

29` Տանտերերն անհաջող իրացրին տուգանայինը:

28` Յորո կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացավ:

27` Գևորգ Հովհաննիսյանը ձախ եզրից վտանգավոր փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, սակայն մի փոքր բարձր էր:

26` Աջ եզրից վտանգավոր փոխանցում կատարվեց "Շիրակի" տուգանային հրապարակ, սակայն Արթուր Հարությունյանը տիրեց գնդակին:

24` Բեկոն աջ եզրով շարժվեց առաջ, սակայն տուգանայինի մատույցներում խլեցին նրանից գնդակը:

22` Գրիգորյանն աջ եզրից լավ փոխանցում կատարեց դեպի Բեկոն, սակայն "Շիրակի" հարձակվողը չկարողացավ հիանալի դիրքից հարվածեց գնդակին, իսկ վրա հասած Յորոն շեղ հարվածեց:

18` Տանտերերը սկսել են ավելի շատ տիրել գնդակին, բայց "Շիրակը" պաշտպանությունում բավական հաջող է գործում ու որևէ իրական պահ "Ռուդարի" կատարմամբ չենք տեսել:

17` "Շիրակի" ավագ Տիգրան Դավթյանը վնասվածք է ստացել ու բուժօգնություն ստանալուց հետո կվերադառնա ասպարեզ:

16` Նեդելկո Վլահովիչը հեռվից անհաջող հարված կատարեց:

15` Կադիո Բորիսը հեռվից անհաջող հարված կատարեց:

14` Տանտերերը փորձում են գրոհները զարգացնել եզրերով ու հարվածային դիրք դուրս բերել Նենադ Ստոյանովիչին: Բարձրահասակ սերբ հարձակվողը թիմի գլխավոր ռմբարկուն է: Հրայր Մկոյանը շատ ուշադիր է գործում նրա նկատմամբ:

11` Ահա և առաջին լուրջ գրոհ գյումրեցիների կատարմամբ. Յորոն ձախ եզրից ցածրով գնդակը փոխանցեց Բարիկյանին, ով լավ ընդունեց գնդակը, սակայն պաշտպանները հասցրին գնդակը դուրս բերել անկյունային, որի խաղարկումը "Շիրակին" ոչինչ չտվեց:

9` Յորոն հայտնեց խաղից դուրս վիճակում:

8` Երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են խաղում:

7` Կադիոն գրոհի նետեց Բարիկյանին, սակայն դարպասապահն ավելի շուտ հասավ գնդակին ու դուրս հանեց այն դաշտի սահմաններից:

5` Տանտերերն անկյունայինի իրավունք էին ստացել, բայց Իգումանովիչի փոխանցումից հետո բարձրահասակ Ալիջը գլխով անհաջող հարված կատարեց:

4` Բավական նյարդային պայքարում է մեկնարկել հանդիպումը: Երկու թիմերն էլ փորձում են իրենց կամքը թելադրել:

3` Մարզադաշտում խաղին հետևում են մոտ 500 հանդիսականներ:

1` Հանդիպումը մեկնարկեց:

19:55 Թիմերն արդեն ասպարեզում են: Մրցավարական բրիգադն այսօր Ֆինլանդիայից է:

Բարև Ձեզ հարգելի ֆուտբոլասերներ: Նիկշիչի քաղաքային մարզադաշտում քիչ անց "Ռուդար"-"Շիրակ" հանդիպումը: Նիշչում քիչ առաջ դադարեց հորդառատ անձրևը, որի արդյունքում վերականգնվեց նաև ինտերնետը ու մենք կարող ենք սկսել ուղիղ տեքստային ռեպորտաժը: Թիմերն արդեն խաղադաշտում են ու անցկացնում են նախավարժանքը: "Շիրակը" կազմը մենք հրապարակել էինք դեռևս երեկ:


_______________________________________
Նիկշիչ, Քաղաքային մարզադաշտ
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում 
"Ռուդար". 12. Գորան Վուկլիշ, 2. Էրմին Ալիչ, 9. Բլացո Իգումանովիչ, 11. Իգոր Իվանովիչ, 13. Անդրիտա Կալվայերովիչ, 15. Վչադան Աջիչ, 18, Վենադ Ստոյանովիչ, 20 Միրոյե Յովանովիչ, 22. Իվիցա Յովանովիչ, 23. Դուշան Նեստերովիչ, 24. Նեդելկո Վլահովիչ:
Պահեստայիններ. 25. Միլան Յելովաց, 4. Էդի Ռվստենովիչ, 5. Դեյան Դամյանովիչ, 7. Յեկանիչ, 8. Միլոշ Պապովիչ, 10. Միչենկո Ներիչ, 16. Լուկա Ռակոչ:

"Շիրակ". 22. Արթուր Հարությունյան,2.  Հովհաննես Գրիգորյան, 7. Հրայր Մկոյան, 4. Դիդյե Բորիս Կադիո, 21. Գևորգ Հովհաննիսյան, 8. Տիգրան Դավթյան, 19. Կարեն Մուրադյան, 29. Դամե Դիոպ, 12. Անդրանիկ Բարիկյան, 5. Լի Լամին Յորո, 9. Ֆոֆանա Բեկո:
Պահեստայիններ' 1. Նորայր Աբրահամյան, 20. Ռաֆայել Պալտաջյան, 6. Արմեն Տիգրանյան, 25. Աղվան Դավոյան, 10. Դավիթ Հակոբյան, 17. Մկրտիչ Նալբանդյան, 18. Արա Մկրտչյան:


Մրցավար՝ Յարի Յարվինեն (Ֆինլանդիա)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 908 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/1
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 1
0  
1 GOr   (08.07.2012 11:16) [Материал]
halala txeq

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: