Գլխավոր » 2013 հուլիս 24 » Պարտիզան-Շիրակ. խաղից առաջ
body>
body>
18:07 Պարտիզան-Շիրակ. խաղից առաջ | |
Բելգրադ, «Պարտիզան» մարզադաշտ, ժ. 22:45 Չեմպիոնների լիգա, որակավորման 2-րդ փուլ Առաջին հանդիպումը՝ 1:1 Մրցավար` Յոանիս Անաստասիու (Կիպրոս) Բուքմեյքերներ` 1.15-6.50-14.00 Հուլիսի 18-ին այս թիմերը մրցեցին Գյումրիում: Խաղից առաջ շատերը սպասում էին, որ «Պարտիզանը» մեծ առավելություն է ունենալու, բայց բոլորովին հակառակը տեղի ունեցավ. «Շիրակը» զգալիորեն գերազանցեց մրցակցին եւ ստեղծեց գոլային բազմաթիվ պահեր, որոնցից տանտերերն իրացրեցին միայն մեկը: Իսկ սերբերը միայն մրցավարի ավելացրած ժամանակում հավասարեցրին հաշիվը: Արդյունավետ ոչ-ոքին՝ «Պարտիզանի» օգտին է, քանի որ պատասխան խաղում «Շիրակը» պետք է գոլ խփի, այլապես՝ դուրս կմնա հետագա պայքարից: 0:0 հաշիվը ձեռնտու է սերբերին, սակայն խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում, «Պարտիզանի» մարզիչ Վուկ Ռաշովիչը բացառեց, որ իր թիմը սեփական հարկի տակ կխաղա գոլազուրկ ոչ-ոքիի վրա: «Պարտիզանը» գրոհելու է եւ դա անելու է մեծ ուժերով: Սերբերի հարձակվողական ֆուտբոլը կարող է աշխատել «Շիրակի» օգտին… Հայաստանի չեմպիոնը, որի կենտրոնում գործում է փորձառու Տիգրան Դավթյանը, իրեն վստահ է զգում հակագրոհների ժամանակ, երբ դարպասին մոտենալիս ազատ տարածություններ կան: Դեռ ավելին, «Շիրակը» «Պարտիզանի» հետ ավելի լավ խաղ ցուցադրեց, քան Սան Մարինոն ներկայացնող սիրողական թիմի՝ «Տրե Պենեի» դեմ, որն ամբողջ կազմով պաշտպանվում էր: Զանգվածային պաշտպանության դեմ՝ «Շիրակը» լուրջ խնդիրներ է ունենում, ինչը չի կարելի է ասել հարձակվողական ֆուտբոլ ցուցադրող թիմերի հետ գյումրեցիների ունեցած ելույթների վերաբերյալ: Առաջին խաղը տվեց եւս մեկ շատ կարեւոր խնդրի պատասխան. «Շիրակը» տրամադրվելու եւ մեծ ցանկությամբ պայքարելու դեպքում՝ ի զորու է հաջող խաղալ նաեւ «Պարտիզանի» նման մրցակցի դեմ: Սեփական ուժերի նկատմամբ հավատը միշտ էլ խանգարել է հայկական ակումբներին եվրագավաթների ընթացքում, երբ մրցակիցը եղել է նույնիսկ կարգով ավելի ցածր թիմ… «Շիրակը» Գյումրիում կռվեց, անզիջում պայքար մղեց, ինչը տվեց իր արդյունքը: Նույնը՝ Հայաստանի չեմպիոնը կփորձի անել հյուրընկալվելիս՝ Բելգրադում, որտեղ հաջող հանդես գալու դեպքում, կդառնա առաջին հայկական թիմը, որը կարողացել է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում: Եթե խոսեք կազմերի մասին, ապա «Պարտիզանում» սպասվում է 2 փոփոխություն: Բուլղարացի կենտրոնական պաշտպան Իվան Իվանովը փոխարինելու է Վոյիսլավ Ստանկովիչին: Թեեւ Իվանովի հարաբերությունները սրված են «Պարտիզանի» ղեկավարության հետ, սակայն նա կշարունակի կարիերան Բելգրադում: Մյուս փոփոխությունը կապված է հարձակման հետ. մեկնարկային կազմում կլինի՝ 22-ամյա Մարկո Շեպովիչը, ով Գյումրում դուրս եկավ փոխարինման: «Շիրակի» մեկնարկային կազմում փոփոխություններ, դժվար թե, լինեն: Առաջին խաղում, մեկնարկային կազմն իրեն լիովին արդարացրեց: «Պարտիզան» (հավանական կազմ). Ժիվկո Ժիվկովիչ, Վլադիմիր Վոլկով, Միլոշ Օստոիչ, Նիկոլա Ակսենտիևիչ, Նիկոլա Նինկովիչ, Իվան Իվանով, Սաշա Մարկովիչ, Սաշա Իլիչ, Միլոշ Յոիչ, Պրեդրագ Լուկա, Մարկո Շեպովիչ։ «Շիրակ» (հավանական կազմ). Արթուր Հարությունյան, Կարեն Ալեքսանյան, Դիդյե Բորիս, Գևորգ Հովհաննիսյան, Սամուել Կյերե, Դավիթ Հակոբյան, Կարեն Մուրադյան, Տիգրան Դավթյան, Դամե Դիոպ, Անդրանիկ Բարիկյան, Ֆոֆանա Բեկո։ www.armsport.am
| |
|
Всего комментариев: 0 | |