//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 2
Այցելուներ 2
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  Մայիս 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » Մայիս » 27 » Ուլիս-Շիրակ. խաղից առաջ
14:27
Ուլիս-Շիրակ. խաղից առաջ

"ՈՒԼԻՍ”-"ՇԻՐԱԿ”  25 խաղ, +15=5-5, 32:14
27 մայիսի, ժ.18:00, Երևան, "Հանրապետական” մարզադաշտ


Նախորդ տուրում երկրի չեմպիոն "Ուլիսին” վերջապես հաջողվեց անդրանիկ հաղթանակը տոնել առաջնությունում ու հեռանալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից: Ինչ խոսք, այդ հաղթանակը պետք է որ ոգևորի ուլիսցիներին, օգնի աստիճանաբար դուրս գալու խաղային ու հոգեբանական ճգնաժամից:  Այս առումով "Շիրակի” հետ մրցավեճը կարևոր նշանակություն ունի ուլիսցիների համար, որոնք կձգտեն զարգացնել հաջողությունը:

Ինչ վերաբերում է "Շիրակին”, ապա թիմն ընթացիկ առաջնությունում վերելքով է հանդես գալիս ու լի է վճռականությամբ պայքարելու մրցանակային տեղերի համար: Նախորդ տուրում գյումրեցիներն աչքի ընկան արդյունավետ խաղով` սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնելով "Արարատին”: Անկասկած, չեմպիոնի հետ մրցավեճում էլ շիրակցիները մարտական տրամադրվածությամբ խաղադաշտ կմտնեն: Այնպես որ հետաքրքիր ու անզիջում մրցապայքար է սպասում:

Ապրիլի 7-ին Իջևանում կայացած մրցակիցների առաջին շրջանի խաղում հաջողությունն ուղեկցեց "Շիրակին”, որին հաղթանակ պարգևեց թիմի ռմբարկու Անդրանիկ Բարիկյանի 11մ հարվածով խփած միակ գոլը: Հոգեբանական առումով այդ հաղթանակը շատ կարևոր էր շիրակցիների համար, քանի որ "Ուլիսի” հետ ՀՀ առաջնություններում անցկացրած նախորդ 15 հանդիպումներում չէին կարողացել գոնե մեկ անգամ պարտության մատնել մրցակցին: "Ուլիսը” տոնել էր 10 հաղթանակ, 5 խաղում գրանցվել էր ոչ-ոքի: Հենց այդ ժամանակահատվածում էլ "Ուլիսը” շիրակցիների հետ դիմակայությունում զգալի առավելության հասավ: Վերջին հաղթանակն "Ուլիսի” նկատմամբ "Շիրակը” տոնել էր 2008թ. առաջին շրջանի խաղում: Մայիսի 13-ին հյուրընկալվելիս անցկացրած այդ խաղում թիմին հաղթանակ էր պարգևել Անդրանիկ Բարիկյանի խփած միակ գոլը:

Նախորդ մրցաշրջանում էլ "Ուլիսի” առավելությունը զգալի էր, որը 4 հանդիպումներից 3-ում հաղթեց, մեկն ավարտեց ոչ-ոքի: Իջևանում կայացած առաջին շրջանի խաղը հոբելյանական էր "Շիրակի” համար` 500-րդը ՀՀ առաջնություններում: Գյումրեցիների համար հոբելյանն անհաջող ստացվեց: "Շիրակը” պարտվեց 1:3 հաշվով:

"Ուլիսին” հյուրընկալվելիս "Շիրակը” 12 հանդիպումներից միայն 3-ում է հաղթել, 2-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 7 պարտություն: Առաջին հաղթանակը գրանցվել է բարձրագույն խմբում մրցակիցների առաջին մրցախաղում, որը կայացել է 2006թ. մայիսի 7-ին: Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել ուլիսցի Կարեն Եղիազարյանը` 2-րդ րոպեին գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Այնուհետև Գոռ Աթաբեկյանը վերականգնեց հավասարակշռությունը: "Շիրակին” հաղթանակ պարգևեց Հրայր Մկոյանը:

Մրցակիցների հանդիպումներում բոլորից արդյունավետն ուլիսցիներ Գոռ Աթաբեկյանն ու Գեորգի Կրասովսկին են, որոնք 4-ական գոլ են խփել: Շիրակցիներից նույնպիսի արդյունքով լավագույն ռմբարկուն Անդրանիկ Բարիկյանն է:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի ուլիսցի Շոթա Ջիքիան: Վնասվածքներ ունեն Վահագն Մինասյանը, Արտակ Անդրիկյանը ու Արագոնեյ դո Սանթոսը:

2 խաղով որակազրկված շիրակցի Կարեն Ալեքսանյանն այս հանդիպումն էլ բաց կթողնի: Այս խաղում իր սաների գործողությունները ղեկավարելու հնարավորություն չի ունենա "Շիրակի” գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ով Իտալիայում օգնում է մինչև 19 տարեկանների ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանին: Նրա հետ միասին Իտալիայում է նաև "Շիրակի” երիտասարդ կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը, ով ևս չի մասնակցի հանդիպմանը:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 617 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/2
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: