Գլխավոր » 2012 Մայիս 22 » Մկոյանը կարող է վերադառնալ «Շիրակ»
body>
body>
15:41 Մկոյանը կարող է վերադառնալ «Շիրակ» | |
![]() Այժմ, երբ «Սպարտակը» առաջնության ավարտից հետո դուրս մնաց Պրեմիեր լիգայից, Մկոյանը իր համար նոր թիմ է փնտրում: Նա ներկայումս հայրենի Գյումրիում է, իսկ մայիսի 26-ից էլ կմասնակցի ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին: Ժամանակին «Շիրակում», «Արարատում», «Ուլիսում» եւ «Միկայում» ելույթ ունեցած փորձառու պաշտպանը, ով նաեւ ՀՀ ազգային (15) եւ երիտասարդական (7 խաղ) հավաքականների կազմերում է իրեն լավագույն կողմերով դրսեւորել, առայժմ նոր ակումբ տեղափոխվելու հարցում վերջնական որոշում չի կայացրել: ArmFootball.com-ի թղթակցին հասած տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հրայր Մկոյանը համալրի ՀՀ գավաթակիր «Շիրակի» կազմը, մանավանդ, որ Գյումրիի թիմը շատ շուտով մասնակցելու է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, եւ թիմն իհարկե ուժեղացման կարիք ունի: | |
|

Всего комментариев: 0 | |