//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  Մայիս 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » Մայիս » 13 » Լի Լամին Յորո. Բոլոր գոլերս նվիրում եմ Դիոպին
12:52
Լի Լամին Յորո. Բոլոր գոլերս նվիրում եմ Դիոպին

Վերջին հանդիպումներում Գյումրու «Շիրակի» սենեգալցի լեգիոներ Լի Լամին Յորոն դառնում է հաղթական գոլերի հեղինակ: Նա Հայաստանի գավաթի եզրափակիչում դարձավ միակ եւ ոսկե գոլի հեղինակ՝ պարգեւելով իր թիմին այդքան բաղձալի հաղթանակը: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Յորոն խոսեց վերջին շրջանում «Շիրակի» հաջողությունների մասին:

 

-  Դու գավաթի եզրափակիչում դարձար այդքան կարեւոր գոլի հեղինակ: Ի՞նչ զգացմունքներ ունեցար այդ պահին:

-  Անփոխանցելի զգացմունքներ ապրեցի այդ պահին: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա օգնել իմ թիմին նվաճել այդ տիտղոսը, քանի որ մեր առջեւ դրված էր այդպիսի խնդիր՝ նվաճել գավաթը: Սա շատ մեծ վստահություն տվեց մեզ, այժմ մենք հնարավորություն ունենք խաղալու Եվրոպա Լիգայում, որը շատ կարեւոր է բոլորիս համար: Եվ հիմա արդեն պետք է մտածենք այն մասին, որ  առաջնությունում   զբաղեցնենք մրցանակային տեղեր եւ, ինչու ոչ, նաեւ ձգտենք չեմպիոնության:

-  Այդ հանդիպմանը «Շիրակը» ցուցադրեց թիմային խաղ…

-  Այո, «Շիրակն» օրեցօր սկսում է լավ խաղալ եւ դա, իհարկե, թիմային խաղի շնորհիվ: Տղաները մեծ ծավալի աշխատանք կատարեցին այդ օրը, իսկ Բարիկյանի անցումը եւ փոխանցումը ուղղակի հիանալի էին: Կարծում եմ, որ բոլորն էլ համոզվեցին, որ շատ կարեւոր է թիմային ոգին եւ թիմում տիրող մթնոլորտը:

-  Սա քո առաջի՞ն տիտղոսն է:

-  Ես առաջին անգամ եմ դառնում գավաթակիր եւ շատ ուրախ եմ, որ դա ինձ հաջողվեց անել հենց «Շիրակի» նման թիմի հետ: Եվ առաջին անգամ է, որ ես պետք է հանդես գամ նման կարգի մրցաշարում, ինչպիսին Եվրոպա Լիգան է:

-  Վերջին հանդիպումներում, սկսած գավաթի եզրափակիչից, դու քո բոլոր գոլերը նվիրում ես Դիոպ Դամեին: Դու խոստացե՞լ ես նրան դա:

-  Խոստացել եմ, քանի որ նա «Միկայի» հետ կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպմանը իր հիանալի խաղով մեզ դուրս բերեց եզրափակիչ: Հետո նա ստացավ ծանր վնասվածք, եվ մինչ այժմ չի վերականգնվել: Այդ հանդիպումից ի վեր, ես իմ  խփած բոլոր գոլերը նվիրում եմ ընկերոջս:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 598 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/2
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: