//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » ապրիլ » 20 » Կարեն Ալեքսանյանը Շիրակի 10 ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում
21:42
Կարեն Ալեքսանյանը Շիրակի 10 ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում

Մարտի 17-ին մասնակցելով "Գանձասարի” հետ հանդիպմանը, Կարեն Ալեքսանյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում "Շիրակի” կազմում հանդես եկած 10 ամենատարեց ֆուտբոլիստների շարքում: Խաղի օրն Ալեքսանյանը 32 տարեկան 273 օրական էր: 

Նա տասնյակից դուրս թողեց Հենրիկ Բատիկյանին, ով "Շիրակի” կազմում առաջնությունում իր վերջին հանդիպումն անցկացրել էր 32 տարեկան 268 օրականում` 2009թ. նոյեմբերի 7-ին մասնակցելով "Գանձասարի” հետ հանդիպմանը:

Ընդհանրապես գյումրեցի ֆուտբոլիստներն աչքի են ընկնում ֆուտբոլային երկարակեցությամբ: "Շիրակում” հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, ով վերջին խաղը թիմի կազմում անցկացրել է 41 տարեկան 207 օրականում: Թիմի ներկայիս ավագ Տիգրան Դավթյանը, ով այս տարվա հուլիսի 7-ին կնշի 35-ամյակը, տարեվերջին կընդգրկվի "Շիրակի” ամենատարեց ֆուտբոլիստների հնգյակում:

Հետաքրքիր է, որ Կարեն Ալեքսանյանը նաև "Շիրակում” հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում է: Նա ելույթները սկսել է 1997թ.` "Շիրակում” նորամուտը նշելով 17 տարեկան 60 օրականում: Այս ցուցանիշով Կարենը ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Իսկ բարձրագույն խմբում նրա նորամուտը կայացել էր 1996թ. մարտի 17-ին Գյումրիի "Արագածի” կազմում "Ղարաբաղի” հետ խաղում: Այդ օրը Կարենը 15 տարեկան 274 օրական էր:

Ահա "Շիրակում” հանդես եկած 10 ամենատարեց ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստ Տարիք Վերջին խաղը Մրցակից
1.Հովհաննես Թահմազյան 41 տ. 207 օր. 06.08.2011 "Գանձասար”
2.Ռայմոնդ Զադուրյան 37 տ. 106 օր. 31.08.2008 "Արարատ”
3.Արարատ Հարությունյան 36 տ. 263 օր. 13.05.2012 "Միկա”
4.Գագիկ Մարգարյան 35 տ. 364 օր. 15.09.2005 "Լեռնագործ”
5.Սամվել Նիկոլյան 35 տ. 93 օր. 13.12.1999 "Ցեմենտ”
6.Ֆելիքս Խոջոյան 34 տ. 320 օր. 07.11.2009 "Գանձասար”
7.Տիգրան Դավթյան 34 տ. 253 օր. 17.03.2013 "Գանձասար”
8.Հովհաննես Դեմիրճյան 34 տ. 160 օր. 25.10.2009 "Կիլիկիա”
9.Արթուր Հովհաննիսյան 34 տ. 72 օր. 02.09.2002 "Լոռի”
10.Կարեն Ալեքսանյան 32 տ. 273 օր. 17.03.2013 "Գանձասար”
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 837 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: