Գլխավոր » 2012 մարտ 13 » Հայաստանի առաջնությունը կմեկնարկի մարտի 24-ին
body>
body>
19:53 Հայաստանի առաջնությունը կմեկնարկի մարտի 24-ին | |
Հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, ինչպես նաև 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն հետևյալ թիմերը` "Ուլիս”, "Փյունիկ”, "Գանձասար”, "Բանանց”, "Միկա”, "Իմպուլս”, "Շիրակ” և "Արարատ”: Առաջնությունը կանցկացվի վեց շրջանով: Այն կմեկնարկի 2012թ. մարտի 24-ին և կավարտվի 2013թ. մայիսի 18-ին: Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը կանցկացվի չորս շրջանով: Մրցաշարի մասնակիցներն են` "Շենգավիթ”, "Միկա-2”, "Փյունիկ-2”, "Շիրակ-2”, "Գանձասար-2”, "Իմպուլս-2”, "Բանանց-2”, "Արարատ-2”, "Ալաշկերտ” և "Կինգ դելյուքս” թիմերը: Մեկնարկը կտրվի 2012թ. ապրիլի 10-ին: Վերջին տուրի հանդիպումները նախատեսված է անցկացնել 2013թ. մայիսի 13-ին: 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները կմեկնարկեն մարտի 17-ին: Եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Առաջին խմբի առաջնության խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Գավաթի խաղարկության խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ
| |
|

Всего комментариев: 0 | |