Գլխավոր » 2012 ապրիլ 20 » Գյումրեցիները վերջին անգամ հանդես կգան Իջևանում
body>
body>
13:54 Գյումրեցիները վերջին անգամ հանդես կգան Իջևանում | |
![]() «Շիրակ»-«Փյունիկ»
Գյումրեցիները վերջին անգամ հանդես կգան Իջևանում: Այս խաղից հետո «Շիրակը» կվերադառնա հարազատ մարզադաշտ, որն արդեն հիմնովին վերանորոգվել է ու պատրաստ է ընդունել առաջնության ու գավաթի հանդիպումները: Այս մրցավեճում կողմերի հնարավորությունները կարելի է հավասար գնահատել, թեև «Շիրակն» անհամեմատ հաջող է մեկնարկել առաջնությունում: «Փյունիկը» դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել ու հերթական անհաջողությունը կարող է ավելի խորացնել թիմում առկա հոգեբանական ճգնաժամը, իսկ «Շիրակը» 4-րդ տուրում «Բանանցից» կրած պարտությունից հետո ամեն ինչ կանի նոր անհաջողությունից խուսափելու համար: Որքան էլ «Փյունիկն» ագրեսիվ տրամադրված լինի առաջիկա խաղին, թիմը չի կարող մեծ ուժերով նետվել առաջ ու մոռանալ թիկունքի մասին, քանի որ դարպասը կրկին պաշտպանելու է պատանի Ալբերտ Օհանյանը: «Շիրակի» կազմ վերադարձած կլինեն Անդրանիկ Բարիկյանը, Կարեն Ալեքսանյանն ու Տիգրան Դավթյանը, որոնց ներկայությունը զգալիորեն կմեծացնի գյումրեցիների վստահությունը: | |
|

Всего комментариев: 0 | |