Գլխավոր » 2012 հուլիս 6 » Երկրպագուները շամպայնով դիմավորեցին Շիրակին (լուսանկարներ)
body>
body>
10:53 Երկրպագուները շամպայնով դիմավորեցին Շիրակին (լուսանկարներ) | |
![]() Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Գյումրիի «Շիրակը» երեկ հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի փոխչեմպիոն «Ռուդարին»: Այս հաղթանակը մեծ ոգեւորություն է առաջացրել Գյումրիում, ու թիմի հավատարիմ երկրպագուներն այսօր «Շիրակին» դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում: «Շիրակը» Մոնտենեգրոյից վերադարձավ Պոտգորիցա-Երեւան չարտերային չվերթով: Ինքնաթիռը Հայաստանի մայրաքաղաքում վայրէջք կատարեց 07.00-ի սահմաններում, իսկ ժամանման սրահում ֆուտբոլիստներին ու պատվիրակության անդամներին շամպայնով լեցուն բաժակներով դիմավորեցին գյումրեցի ֆուտբոլասերները: «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Գյումրիից ժամանած լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ հայտարարեց, որ առաջին խաղում տարած հաղթանակը չի թուլացնելու թիմի զգոնությունը, և պատասխան խաղին «Շիրակը» շատ լուրջ է նախապատրաստվելու: Երկրորդ հանդիպումը կայանալու է հուլիսի 12-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում: | |
|

Всего комментариев: 0 | |