//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » ապրիլ » 11 » Բարձրագույն խումբ. Խաղաքարտերը խառնողները
13:58
Բարձրագույն խումբ. Խաղաքարտերը խառնողները
Фотография 8
Երեկ անդրադարձանք Հայաստանի նախորդ առաջնության լավագույն քառյակի թիմերի 2012/13թթ. առաջնության մեկնարկում ցուցադրած արդյունքներին: Այսօր խոսենք նախորդ առաջնությունում 5-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերի մասին, որոնցից 2-ն այսօր գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

5. «Միկա», Երևան

Ձմռանն ամենաշատ կորուստներ ունեցավ «Միկան», որտեղից 10-ից ավել խաղացողներ հեռացան արտասահմանյան ու հայկական ակումբներ: Խոսքը ոչ միայն պահեստայինների նստարանը մաշեցնող խաղացողների, այլ նաև հիմնական կազմում ասպարեզ դուրս եկողների մասին է, ու թվում էր նման կորոտսներից հետո «Միկան» լուրջ խնդիրներ է ունենալու այս մրցաշրջանում: Բայց մեկնարկը լրիվ այլ բան է հուշում, քանի որ Ժոլտ Հորնյակի գլխավորած թիմն անցկացրած 3 պաշտոնական խաղերում էլ հաղթել է, որոնցից 2-ը` առաջնության շրջանակներում: «Միկայի» տպավորիչ մեկնարկը ցույց է տալիս, որ այս ակումբի մարզադպրոցն էլ արդեն կայացել է ու կարող է տրամադրել կադրեր, որոնք պակաս հաջող հանդես չեն գալիս, քան արտասահմանյան անհայտ ակումբներից հրավիրվող լեգեոներները:

 

Չնայած «Միկան» մեծ թվով կորուստներ է ունեցել, սակայն թիմի ողնաշարը չի կոտրվել. դարպասապահ Գևորգ Կասպարովը, պաշտպանական գծի խաղացողներ Անդրանիկ Ոսկանյանը, Գևորգ Պողոսյանը, Արմեն Պետրոսյանը, Ալեքսն ու Աղվան Մկրտչյանը նորեկներ չեն ֆուտբոլում: Նրանց միջոցով «Միկան» հուսալի թիկունք ունի, իսկ առջևում տոն են տալիս արդեն երիտասարդները, ովքեր հաջողության հասնելու մեծ ցանկություն ունեն: Մեծ ոգևորություն կա նաև գլխավոր մարզչի պաշտոնակատար Ժոլտ Հորնյակի մոտ, ով շատ լավ հասկանում է, որ ինքը մինչեւ ամառ ակումբի սեփականատիրոջ սպասելիքները չարդարացնելու դեպքում կզրկվի իր պաշտոնից' լավագույն դեպքում մնալով մարզչական շտաբում որպես գլխավոր մարզչի օգնական:

6. «Իմպուլս», Դիլիջան


Դիլիջանցիները մեկնարկային տուրում «Միկայից» կրած պարտությունից հետո հավաքվեցին ու հաջորդ տուրում վստահ հաղթանակ տոնեցին «Փյունիկի» նկատմամբ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաներն առաջին անգամ հաղթեցին «Փյունիկին» Հայաստանի առաջնություններում, ինչը կարելի է ձեռքբերում համարել նոր մեկնարկած առաջնությունում: Դա շատ կարևոր է հոգեբանական տեսանկյունից, իսկ «Իմպուլսը» նախորդ առաջնությունում շատ հանդիպումներում պարտվեց հենց հաղթողի հոգեբանության պակասի պատճառով, իսկ ահա խաղով դիլիջանցիներն քչերին էին զիջում:

Մեկնարկային հանդիպումները ցույց տվեցին նաև, որ «Իմպուլսն» իրեն չի կորցրել առանց իր ընդգծված առաջատար Զավեն Բադոյանի, ով ձմռանը տեղափոխվեց ԲԱՏԷ:  


7. «Շիրակ», Գյումրի


Տաս տարվա ընդմիջումից հետո գյումրեցիներն առաջին անգամ կարողացան մեկնարկային 2 տուրերում հաղթանակ տոնել, իսկ դա պատահական չստացվեց, քանի որ 2010թ. օգոստոսից թիմում սկսված լուրջ փոփոխությունները սկսում են իրենց արդյունքը տալ: Ընթացիկ առաջնությունում հենց «Շիրակն» ու «Միկան» իրենց վստահ մեկնարկող խառնեցին խաղաքարտերը:


Չնայած հաջող մեկնարկին, «Շիրակը» դեռ մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու' 90-ականների փառքը վերադարձնելու համար: Թիմում այս տարի ևս հիմնական կորիզը կազմում են գյումրեցիները, որոնց միացել են նաև աֆրիկացի ոչ թույլ լեգեոներներ, որոնք ամենևին էլ «YouTube»-ում առկա տեսահոլովակների միջոցով չեն ընտրվել:

«Շիրակի» համար շատ կարևոր է նաև այն, որ շատ շուտով թիմը սկսելու է մրցակիցներին հյուրընկալել սեփական հարկի տակ, իսկ դա էական նշանակություն է ունենալու գյումրեցիների մասնակցությամբ հանդիպումներում, քանի որ «Շիրակը» առաջնության այն եզակի թիմերից է, որը սեփական հարկի տակ լուրջ աջակցություն է ստանալու ֆուտբոլասերների կողմից:


8. «Արարատ», Երևան


Անուղղելի լավատեսներին մի պահ թվաց, թե հեղինակավոր ակումբում իրավիճակը փոխվել է, քանի որ թիմը հավաքի էր մեկնել Ուռեկի ու իր կազմում ընդգրկել էր մի քանի նոր խաղացողների, որոնք ոչ մի կերպ չէին կարողացել ամրապնդվել բարձրագույն խմբի մյուս թիմերում:

Մեկնարկը ցույց տվեց, որ «Արարատում» մեծ հաշվով ոչինչ չի փոխվել ու եթե արտառոց բան տեղի չունենա, ապա հենց «Արարատն» է երկրորդ տարին անընդմեջ եզրափակելու մրցաշարային աղյուսակը: «Արարատի» սեփականատերի «էկոնոմ» ռեժիմի արդյունքը ներկայիս վերջին հորիզոնականն է ու անիմաստ է խոսել թիմի ուժեղ կամ թույլ կողմերի մասին, ու դժվար է հասկանալ, թե այս թիմն ուր է գնում ու ինչ նպատականեր է հետապնդում:


Այսքանով հանդերձ պարզ է նաև, որ «Արարատն» նույնիսկ այս վիճակում երբեմն միավորներ կխլի առաջնության մյուս մասնակիցներից, բայց համոզված կարելի է ասել, որ դա սփոփանք չի կարող լինել թիմի երկրպագուների համար:
 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 602 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: