2002-2008թթ.
"Արարատը" շիրակցիների ամենաանհարմար մրցակիցն էր: 2002թ. առաջնության
2-րդ շրջանից մինչև 2008թ. ներառյալ անցկացված 17 հանդիպումներից 12-ում
հաղթել էին արարատցիները, 5-ում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում 2006թ. 3-րդ
շրջանից սկսած արարատցիները շիրակցիներին հաղթել էին բոլոր 10
հանդիպումներում: Հետաքրքիր է, որ 2007թ. գյումրեցիներին չէր հաջողվել
գրավել "Արարատի" դարպասը' սեփականը բաց թողնելով 8 գնդակ:
Իսկ
ահա 2009թ. շիրակցիներին վերջապես հաջողվեց ընդհատել անհաջողությունների
շարքն ու "Արարատի" հետ անցկացրած 4 հանդիպումներից 3-ում հաղթեցին, մեկն
ավարտեցին ոչ-ոքի: Այդ մրցաշրջանում արարատցիների հետ հանդիպումներում
արդյունավետ խաղով հատկապես աչքի ընկավ Անդրանիկ Բարիկյանը' խփելով 5
գնդակ: Ընդ որում մայիսի 17-ին Աբովյանում կայացած խաղում նա հեթ տրիկի
հեղինակ էր դարձել' գոլերից մեկը խփելով 11մ հարվածով:
Անցած
մրցաշրջանի ավարտական խաղում էլ, "Հրազդան" մարզադաշտում Անդրանիկ
Բարիկյանն իր օգտին հեթ տրիկ գրանցեց' գոլերից մեկը կրկին խփելով 11մ
հարվածով: Այդ խաղում "Շիրակը" հաղթեց 3:1 հաշվով: Դա այդ մրցաշրջանում
արարատցիների նկատմամբ տոնած 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր 3-րդ
շրջանի իջևանյան խաղում, որի ելքը վճռել էր "Շիրակի" լեգեոնական Լամին Լի
Յորոյի խփած միակ գոլը:
Անդրանիկ
Բարիկյանը մեկ գնդակ էլ խփել էր առաջին շրջանի խաղում, որում գրանցվել էր
ոչ-ոքի' 1:1: Արարատցիներից պատասխան գնդակը խփել էր Արա Հակոբյանը'
բացելով գոլերի հաշիվն "Արարատում": 2-րդ շրջանի հանդիպումը մրցակիցների
հոբելյանական' 50-րդ խաղն էր: "Հրազդանում" կայացած այդ խաղում
հաջողությունն ուղեկցեց արարատցիներին, որոնք 2:1 հաշվով հաղթանակ տարան:
Արդեն 14-րդ րոպեին Խորեն Վերանյանը 11մ հարվածով բացեց հաշիվը:
Ընդմիջումից անմիջապես հետո աչքի ընկավ հենց նոր խաղադաշտ մտած Արա
Հովհաննիսյանը' կրկնապատկելով հաշիվը: Միայն խաղի վերջին րոպեին Կարեն Գ.
Խաչատրյանին հաջողվեց "թրջել" հաշիվը:
Մրցակիցների
մրցավեճի լավագույն ռմբարկուն շիրակցի Անդրանիկ Բարիկյանն է, ով 12 գոլի
հեղինակ է դարձել: Արարատցիներից բոլորից արդյունավետ է գործել Նշան
Էրզրումյանը, որի հաշվին 10 գոլ է գրանցված: Ընդ որում 2006թ. հոկտեմբերի
27-ին կայացած խաղում Էրզրումյանը ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:
Այդ խաղում նա կարող էր նաև 5 գոլ խփել, եթե խաղասկզբում իրացներ 11մ
հարվածը: Իսկ մինչ այդ, սեպտեմբերի 10-ին Գյումրիում Նշանն իր օգտին հեթ
տրիկ էր գրանցել: Արդյունավետ խաղով աչքի է ընկել նաև Մարկոսը'
2006-2008թթ. "Արարատում" հանդես գալիս 8 անգամ գրավելով շիրակցիների
դարպասը:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: