//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » ապրիլ » 1 » Արարատ 1:2 Շիրակ-Գյումրեցիները սկսում են հաղթանակով
14:48
Արարատ 1:2 Շիրակ-Գյումրեցիները սկսում են հաղթանակով


Վերջ՝ 1:2: «Շիրակը» հաղթանակով է սկսում ելույթները Հայաստանի 2012/13թթ. առաջնությունում:

90+1՝ Արա Հակոբյանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն Արթուր Հովհաննիսյանն անձնուրաց ցատկով խլեց գնդակը:

90՝ Մրցավարը 3 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին:

85 – Երկրորդ կեսում Շիրակի տարածքային առավելությունը բացահայտ է:

83 – Արա Մկրտչյանը ձախ եզրով գեղեցիկ հնարքով ազատվեց երկու պաշտպանի հսկողությունից, սակայն անհաջող հարվածեց և դարպասապահը հանգիստ տիրեց գնդակին:

81 – Տիգրան Դավթյանը աջ եզրից լավ անցում կատարեց, սակայն պաշտպանները դուրս բերեցին գնդակը անկյունային: Ի դեպ անկյունայինների հաշիվը 5:1 է օգուտ Շիրակի:

80 – Արա Մկրտչյանը ձախից շարջվեց կենտրոն հետո հարվածեց դարպասին, սակայն թույլ ստացվեց և դարպասապահը տիրեց գնդակին:

77՝ Արա Մկրտչյանը ձախ եզրում ապակողմնորոշեց մրցակցի մի քանի խաղացողների ու հարվածեց ուղիղ դարպասապահի վրա:73՝ Գնդակին ավելի շատ են տիրում գյումրեցիները, սակայն գործն իրական պահերի չի հասնում:

68՝ Անդրանիկ Բարիկյանի հարվածից հետո դարպասապահը որսաց գնդակը:

65՝ Անդրանիկ Բարիկյանի փոխանցումից հետո Դավթյանը հեռահար հարված կատարեց սակայն շեղ էր:

63՝ Վտանգավոր խաղի համար Կարեն Մուրադյանը ստացավ դեղին քարտ:

61՝ Յորոյին փոխարինեց Արա Մկրտչյանը:

58՝ Տիգրան Ոսկանյանը սիմուլյացիայի համար դեղին քարտ ստացավ:

57՝ Վահե Մարտիրոսյանին փոխարինեց Արթուր Մեսրոպյանը:

56՝  «Արարատի» հարձակվող Կարեն Խաչատրյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն շեղ հարվածեց:

54՝ Վաչագան Կարապետյանի փոխանցումից հետո Տիգրան Ոսկանյանը մի փոքր շեղ հարվածեց:

53՝ Խառնաշփոթ իրավիճակ էր «Արարատի» տուգանայինում, սակայն Բարիկյանն ու Դիոպը խանգարեցին միմյանց

52՝ Երկրորդ խաղակեսը բավական անհետաքրքիր պայքարում է սկսվել ու առայժմ սրություն չկա կողմերի գործողություններում:

Առաջին խաղակեսն ավարտված է: Ընդմիջում:

44՝ Թիմերը պարզապես ավարտում են առաջին խաղակեսը՝ սպալեով մրցավարի սուլիչին: Ընդմիջմանը Ալբերտ Սաֆարյանը լուրջ խոսակցություն կունենա իր սաների հետ:

40՝ Գոլի հեղինակ Բեկոն վնասվածքի պատճառով լքում է ասպարեզը: Խաղադաշտ է դուրս գալիս «Շիրակի» նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն՝ Անդրանիկ Բարիկյանը:

35՝ «Շիրակի» երկրորդ գոլից հետո խաղը հանդարտվել է:

30՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:2: Ֆուֆանա Բեկո: Յորոյի փոխանցումից հետո Բեկոն առաջ է մղում «Շիրակին»:

26` Տիգրան Դավթյանի տուգանայինից կատարած փոխանցումից հետո Դիոպը հարվածեց, սակայն Արման Հովհաննիսյանը տեղում էր:

21՝ Վնասվածք ստացած Մարտին Մկրտումյանին պատգարակով հեռացրին խաղադաշտից, իսկ այժմ շտապօգնության մեքենայով տեղափոխելու են հիվանդանոց: Հուսանք, որ ամեն ինչ լավ կավարտի դարպասապահի համար ու նա արագորեն ոտքի կկանգնի:

18՝ Կարեն Մուրադյանի փոխանցումից հետո Դիոպին մեկ ակնթարթ չբավականացրեց դարպասը գրավելու համար ու պաշտպանները հեռացրին գնդակը:

15՝ Արման Հովհաննիսյանն է փոխարինում Մկրտումյանին:

14՝ «Արարատի» դարպասապահ Մարտին Մկրտումյանը Դիոպ Դանի հետ բախվելուց հետո ի վիճակի չէ շարունակել հանդիպումը:

11՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:1: Գեւորգ Հովհաննիսյան: Տուգանայինից Տիգրան Դավթյանի կատարած փոխանցումից հետո Հովհաննիսյանը գլխի դիպուկ հարվածով պատասխան գնդակն է խփում:

8՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 1:0: Տիգրան Ոսկանյանը բացում է խաղի հաշիվը:

4 – Տիգրան Դավթյանը դաշտի կենտրոնում կանոնների խախտմամբ կանգնեցրեց Արարատի ավագ Արթուր Մինասյանին: Խախտումն արձանագրվեց, սակայն դեղին քարտ ստացավ հենց Մինասյանը, ով դեղին էր պահանջում խախտման համար:

2 – Հավատարիմ երկրպագուներ ունեցող այս երկու թիմերն առանց աջակցության չեն նաև այս մարզադաշտում: Առաջնության մեկնարկային տուրի խաղում Ոսկեհատում լսվում են երկու թիմերի անունների բարձր վանկարկումները:

Երկու թիմերի ավագներն արդեն բարձրացին Հայոց եռագույնը և հնչեց ՀՀ Հայաստանի ազգային օրհներգը: Հանդիպումը սկսված է:

Ձենք ներկայացնում մրցող թիմերի կազմերը.

Արարատ - 1 Մարտիկ Մկրտումյան, Վաչագան Կարապետյան 19, Ալեքսանդր Պետրոսյան 15, Վահե Մարտիրոսյան 2, Արթուր Պետրոսյան 5, Արթուր Մինասյան 12, Տիգրան Ոսկանյան 15, Ավետիք Կիրակոսյան 21, Տիգրան Ղարաբաղցյան 14, Կարեն Խաչատրյան 10, Արա Հակոբյան 9

Պահեստայիններ Արման Հովահննիսյան 99, Կարեն Նավոյան 6, Մխիթար Գրիգորյան 17, Գորիկ Խաչատրյան 18, Վիրաբ Մերթիխանյան 3, Արթուր Մեսրոբյան 4, Աբրահամ Աբրահամյան 8
Գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյան

Շիրակ – Արթուր Հարությունյան 22, Դեդյե Բորիս 4, Լամին Լի Յորո 5, Տիգրան Դավթյան 8, Բեկո Ֆուֆունա 9, Դավիթ Հակոբյան 10, Կարեն Ալեքսանյան 15, Կարեն Մուրադյան 19, Ռաֆաել Պալտաջյան 20, Գևորգ ՀՈվհաննիսյան 21, Դամ Դիոպ 29

Պահեստայիններ՝ Նորայր Աբրահամյան 1, Արարատ Հարությունյան 7, Անդրանիկ Բարիկյան 12, Արա Մկրտչյան 18, Արտյոմ Միքայելյան 23, Աղվան Դավոյան 25, Արթուր Դավթյան 30

Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյան





Այսօր՝ ապրիլի մեկին, տեղի են ունենում Հայաստանի առաջնության երկրորդ տուրի Արարատ – Շիրակ հանդիպումը:

Ոսկեհատի «Վարդանանք 451» մարզադաշտից կտեղեկացնենեք Արարատ – Շիրակ հանդիպման ընթացքի մասին:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի 15.00-ին

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 804 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/1
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: