Գլխավոր »
2012 » ապրիլ » 27 » Անդրանիկ Բարիկյան. Մրցակցին թերագնահատելու մասին խոսք անգամ չի կարող լինել
12:31 Անդրանիկ Բարիկյան. Մրցակցին թերագնահատելու մասին խոսք անգամ չի կարող լինել |
Շիրակն» այսօր առաջին մարզումն է
անցկացնելու Գյումրիի քաղաքային մարզադաշտում, որը 1.5 տարվա
վերանորոգումից հետո 2 օր անց կընդունի Հայաստանի գավաթի եզրափակիչ
հանդիպումը:
Մարզումից առաջ armsport.am-ը զրուցեց «Շիրակի» առաջատար խաղացողներից մեկի` Անդրանիկ Բարիկյանի հետ: - Անդրանիկ, ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել ես մի քանի դեղիններ ստանալ ու մեկ անգամ էլ հեռացվել խաղադաշտից: Փաստորեն ավանդույթները շարունակվում են…
- (Ծիծաղում է): Էմոցիաների արդյունք են եղել այդ քարտերը, բայց ես
աշխատում եմ այդ ուղղությամբ ու այնպես պետք է անեմ, որ հետագա խաղերում
նման բան չկրկնվի: - Վաղուց Գյումրում հանդես չեք եկել: 2010թ. աշնանը, երբ սկսվեցին վերանորոգման աշխատանքները, մտքովդ անցե՞լ էր որ վերանորոգումից հետո մարզադաշտում առաջին խաղը «Շիրակը» գավաթի եզրափակիչ հանդիպումն է անցկացնելու:
- Իրոք, այն ժամանակ դժվար էր նման բան պատկերացնել: Արդեն 1.5 տարի է
հանդես չենք եկել սեփական հարկի տակ ու մեծ անհամբերությամբ ենք սպասում
առաջիկա խաղին: Գյումրիում հանդես գալը մեզ ավելի է ուժեղացնում: - Մարզադաշտի վերջնական տեսքից ի՞նչ տպավորություն ստացար: - Շատ լավ տեսք է ստացել մարզադաշտը, իսկ խոտածածկի որակն էլ միայն հիացմունք է առաջացնում: Մնում է հաղթենք… - «Շիրակը» 2-րդ տարին անընդմեջ դուրս է եկել եզրափակիչ: Նախորդ տարի թիմը Երևանում պարտվեց «Միկային»: Ի՞նչ զուգահեռներ կարող ես անցկացնել նախորդ տարվա ու այս մրցաշրջանի «Շիրակի» միջև:
- Չէի ասի, թե նախորդ տարվա եզրափակիչում հանդես եկած «Շիրակը» թույլ էր:
Պարզապես մեր խաղն այդ օրը չստացվեց: Դա նաև լավ դաս էր մեզ համար, որ
հաջող հանդես գանք այս տարվա եզրափակիչում: Անպայման պետք է հաղթենք այս
տարի: - Նկատելի է, որ Գյումրիում մեծ անհամբերությամբ են սպասում եզրափակչին: Հնարավո՞ր է, որ լեփ-լեցուն տրիբունաները ավելորդ լարվածություն ստեղծեն «Շիրակի» մոտ:
- Չեմ կարծում, թեև Գյումրիում խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ու
մարդիկ անհամբեր սպասում են խաղին: Մարզադաշտում ասեղ գցելու տեղ չի լինի
ու դա բնական է, քանի որ այս քաղաքը ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ունի:
Երկրպագուների աջակցությունը պետք է օգնի մեզ, որ վերջապես նվաճենք գավաթը: - «Շիրակի» մրցակցի` «Իմպուլսի» մասնակցությամբ որևէ հանդիպում այս տարի դիտե՞լ ես: - Այո, դիտել եմ «Իմպուլս»-«Ուլիս» գավաթային հանդիպումը: Բավական լավ թիմ է «Իմպուլսը», որն առաջնության վերջին խաղերում միայն հաղթանակներ
է տոնել ու 2-րդ տեղում է ընթանում: Արդյունքներն արդեն շատ բան են ասում:
Մրցակցին թերագնահատելու մասին խոսք անգամ չի կարող լինել:
|
Դիտումներ: 586 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 5.0/3 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: