Գլխավոր »
2012 » ապրիլ » 9 » Անդրանիկ Բարիկյան. 50 գոլ "Շիրակի" կազմում
14:30 Անդրանիկ Բարիկյան. 50 գոլ "Շիրակի" կազմում |
"Ուլիսի" դարպասը 11մ
հարվածով խփած հաղթական գնդակը "Շիրակի" կազմում ՀՀ առաջնություններում
Անդրանիկ Բարիկյանի հոբելյանական' 50-րդ գոլն էր: Այս ցուցանիշով նա
հավասարվեց թիմի նախկին ավագ Հարություն Վարդանյանին: Բարիկյանը "Շիրակի"
7-րդ ֆուտբոլիստն է, ով թիմի կազմում հատեց 50 գոլի սահմանագիծը:
Ֆուտբոլային
կարիերան Անդրանիկ Բարիկյանը սկսել է 1998թ. Գյումրիի "Շիրակ-2-ում": Նա
նորամուտը նշել է 1998թ. մարտի 21-ին "Երևանի" հետ խաղում' 80-րդ րոպեին
փոխարինման մտնելով Տիգրան Հովհաննիսյանի փոխարեն: Այդ տարի նա անցկացրած
17 հանդիպումներում 2 գոլ խփեց: Գոլերի հաշիվը Բարիկյանը բացեց հունիսի
13-ին "Փյունիկի" հետ խաղում' խաղավերջում գրավելով Կարեն Բաբայանի
պաշտպանած դարպասը:
"Շիրակի"
կազմում Բարիկյանը հանդես է գալիս 2001թ.: Առաջին անգամ նա շիրակցիների
մարզազգեստը կրել է սեպտեմբերի 15-ին Աբովյանում "Կոտայքի" հետ կայացած
խաղում' 81-րդ րոպեին փոխարինման մտնելով Հենրիկ Բատիկյանի փոխարեն: Իսկ
գոլերի հաշիվը նա բացեց առաջնության նախավերջին տուրում' գրավելով
"Ղարաբաղի" դարպասապահ Արթուր Ավագյանի պաշտպանած դարպասը: Հաջորդ տուրում
Բարիկյանն աչքի ընկավ արդյունավետ խաղով'3 անգամ գրավելով "Դինամոյի"
դարպասը: Այդ տարի նա անցկացրած 6 խաղում 4 գոլի հեղինակ դարձավ:
Անդրանիկ
Բարիկյանը բոլորից հաճախ' 4 անգամ ճանաչվել է թիմի լավագույն ռմբարկու:
Առաջին անգամ նա այդ պատվին արժանացել է 2005թ.' 5 գոլով ռմբարկուի դափնին
կիսելով Կարեն Խաչատրյանի հետ: 3 տարի անց նա կրկին ամենաարդյունավետն էր
թիմում խփած 4 գնդակով: Իսկ 2009թ. Բարիկյանն արդյունավետության անձնական
ռեկորդ սահմանեց' 8 գոլով 3-րդ անգամ ճանաչվելով "Շիրակի" լավագույն
ռմբարկու: Անցած մրցաշրջանում Բարիկյանը գերազանցեց արդյունավետության
անձնական ռեկորդը' 10 գնդակով 4-րդ անգամ ճանաչվելով "Շիրակի" լավագույն
ռմբարկու: "Շիրակում" խաղալիս Բարիկյանին միայն 2007թ. չի հաջողվել գոլի
հեղինակ դառնալ:
Ահա "Շիրակի" լավագույն ռմբարկուների տասնյակը:
1.Արթուր Պետրոսյան
|
125
|
2.Սամվել Նիկոլյան
|
66
|
3.Արարատ Հարությունյան
|
60
|
4.Արա Ադամյան
|
58
|
5.Արտյոմ Բեռնեցյան
|
52
|
6.Հարություն Վարդանյան
|
50
|
7.Անդրանիկ Բարիկյան
|
50
|
8.Կարեն Ալեքսանյան
|
44
|
9.Գրիգոր Գրիգորյան
|
43
|
10.Տիգրան Դավթյան
|
42
|
Անդրանիկ Բարիկյանը ՀՀ
առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից 23-րդն է, ով միևնույն
թիմի կազմում հատեց 50 գոլի սահմանագիծը: Յուրօրինակ ռեկորդակիրը ՀՀ
առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանն է, ով իր
197 գոլերից 154-ը խփել է "Փյունիկում": Հետաքրքիր է, որ
արդյունավետությամբ 2-րդ ցուցանիշն ունեցող Արթուր Քոչարյանը (140 գոլ)
վերը նշված 23 ֆուտբոլիստների շարքում չէ: Նա իր ֆուտբոլային կարիերայի
ընթացքում հանդես է եկել բարձրագույն խմբի 9 ակումբներում' բոլորում էլ
դառնալով գոլի հեղինակ: Առավելագույն քանակի գնդակներ (37) Քոչարյանը խփել է
"Արարատում":
23
ֆուտբոլիստները ներկայացնում են 7 ակումբներ: Այդ ցանկում առավել մեծ թիվ
են կազմում շիրակցիները' 7 հոգի: Փյունիկցիներից 5-ին է հաջողվել թիմի
կազմում 50 և ավելի գոլ խփել: 4 ֆուտբոլիստ ներկայացնում է "Բանանցը", 3-ը'
"Արարատը", 2-ը' "Ցեմենտը", մեկական' "Երևանն" ու "Կիլիկիան":
Ահա այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր միևնույն թիմի կազմում ՀՀ առաջնություններում 50 և ավելի գոլեր են խփել:
Ֆուտբոլիստներ
|
Գոլ
|
Ակումբ
|
1.Արսեն Ավետիսյան
|
154
|
"Փյունիկ"
|
2.Արթուր Պետրոսյան
|
125
|
"Շիրակ"
|
3.Վահե Յաղմուրյան
|
92
|
"Արարատ"
|
4.Գեղամ Հովհաննիսյան
|
68
|
"Փյունիկ"
|
5.Սամվել Նիկոլյան
|
66
|
"Շիրակ"
|
6.Վարազդատ Ավետիսյան
|
65
|
"Փյունիկ"
|
7.Արամ Հակոբյան
|
62
|
"Բանանց"
|
8.Արման Քարամյան
|
61
|
"Փյունիկ"
|
9.Արարատ Հարությունյան
|
60
|
"Շիրակ"
|
10.Հովհաննես Թումբարյան
|
60
|
"Ցեմենտ"
|
11.Արա Ադամյան
|
58
|
"Շիրակ"
|
12.Անդրանիկ Հովսեփյան
|
56
|
"Բանանց"
|
13.Անուշավան Փահլևանյան
|
56
|
"Ցեմենտ"
|
14.Տիգրան Եսայան
|
56
|
"Երևան"
|
15.Աշոտ Բարսեղյան
|
54
|
"Բանանց"
|
16.Նշան Էրզրումյան
|
53
|
"Կիլիկիա"
|
17.Սամվել Մելքոնյան
|
53
|
"Բանանց"
|
18.Էդգար Մանուչարյան
|
53
|
"Փյունիկ"
|
19. Արտյոմ Բեռնեցյան
|
52
|
"Շիրակ"
|
20.Հարություն Վարդանյան
|
50
|
"Շիրակ"
|
21.Արմեն Շահգելդյան
|
50
|
"Արարատ"
|
22.Լևոն Ստեփանյան
|
50
|
"Արարատ"
|
23. Անդրանիկ Բարիկյան
|
50
|
"Շիրակ"
|
|
Դիտումներ: 626 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 0.0/0 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: