Գլխավոր »
2012 » Մայիս » 2 » Անդրանիկ Ադամյան. Բոլորից շատ ուրախ եմ ես
13:24 Անդրանիկ Ադամյան. Բոլորից շատ ուրախ եմ ես |
 «Շիրակի» ու Հայաստանի երիտասարդական
հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը ներկայումս Գյումրին
ներկայացնող ակումբի սպորտային տնօրենն է: 1990-ականների «Շիրակի» ու
ներկայիս թիմի ընկերական խաղում Ադամյանն էր ղեկավարում վետերանների
գործողությունները, իսկ խաղից հետո պատասխանեց armsport.am-ի հարցերին:
- Պարոն Ադամյան, երկու օր
առաջ գավաթի եզրափակիչը կայացավ Գյումրիում ու «Շիրակը» հաղթանակ տոնեց:
Խաղից առաջ Դուք նպատակահարմար չգտաք հարցազրույց տալ՝ հաշվի առնելով
հանդիպման նկատմամբ առկա լարվածությունը: Այժմ եզրափակիչը պատմության գիրկն
է անցել եւ կարող ենք լսել Ձեր կարծիքը` հանդիպման վերաբերյալ:
-
Շնորհավորում եմ «Շիրակին» ու Գյումրիի ներկայացուցիչներին, թիմի բոլոր
երկրպագուներին: Մենք ամեն ինչ նվաճել էինք Հայաստանում՝ բացառությամբ
գավաթի: 5-րդ անգամից հաջողվեց հաղթել եզրափակիչում: Բոլորից շատ ուրախ եմ
ես: Իմ մարզիչ եղած ժամանակ չստացվեց, սակայն իմ սաներին, ի վերջո,
հաջողվեց դառնալ գավաթակիր: Սա վերածնված «Շիրակի» առաջին լուրջ ձեռբերումն
է: Համոզված եմ՝ այն դեռ շատ ծիլեր կտա ու ամբողջությամբ կկարողանանք
վերականգնել ավանդույթները: Ուրախությունս բավական մեծ է ու համոզված եմ,
որ հաջողությունները շարունակական բնույթ են կրելու:
-
Եզրափակչի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունից «Շիրակի»
ներկայացուցիչների մոտ մտավախություն էր առաջացել, որ ֆուտբոլիստները կարող
են «վառվել»…
-Այո,
նման մտավախություն ունեինք: 2 տարվա ընդմիջումից հետո գավաթի եզրափակիչը
ու մարզադաշտի վերաբացումը համընկան, ինչն էլ ավելի մեծացրեց խաղի արժեքն
ու հետաքրքրությունը քաղաքում: Թիմի ներկայացուցիչները ու առաջին հերթին
մարզիչները կարողացան թիմին ճիշտ տրամադրել խաղին: Ճիշտ է` սկզբում կար
լարվածություն, բայց լավ խաղ ստացվեց: Բոլորս էլ տեսանք, որ գոլային
պահերով «Շիրակն» առավելություն ուներ ու խաղը կարող էր ավելի գոլառատ
ստացվել: Ամեն դեպքում, փառք ու պատիվ թիմի ներկայացուցիչներին, որ
կարողացան հավասարակշռված եզրափակիչ խաղալ:
-
Ֆուտբոլային եւս մեկ տոնի Գյումրին ականատես եղավ այսօր: Ասպարեզ դուրս
եկան թիմի վետերանները ու ներկայիս խաղացողները: Ի՞նչ տպավորություններ
մնացին այս խաղից:
-
Փորձն ու երիտասարդությունն այսօր ձուլվեցին խաղադաշտում ու դա գեղեցիկ էր
նայվում: Ստացվեց լավ շոու, ինչն ակնկալվում է նման խաղերում: Ֆուտբոլի
պրոպագանդման համար նման խաղերը շատ կարեւոր են: Կային բացակա խաղացողներ:
Մասնավորապես Հարություն Վարդանյանը չկարողացավ ժամանել: Շնորհակալություն
կազմակերպիչներին, շնորհակալություն խաղին ժամանած խաղացողներին:
-
Այսօրվա մրցավեճում շուրջ 2000 ֆուտբոլասերներ տեսանք մարզադաշտում, թեեւ
հանդիպումն ընկերական բնույթ էր կրում: Կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում
«Շիրակի» մասնակցությամբ առաջնության խաղերին տրիբունաները լեփ-լեցուն
կլինեն:
-
Միանշանակ՝ այո: Մեր քաղաքը կարոտ է լավ ֆուտբոլին: Վերակառուցված
մարզադաշտում վերածնված «Շիրակն» իր խաղով ամեն ինչ կանի, որ ֆուտբոլը
կարոտած երկրպագուները կրկին այցելեն մարզադաշտ, ոգեւորեն թիմին ու
ոգեւորած հեռանան մարզադաշտից:
|
Դիտումներ: 730 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 5.0/1 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: