Գլխավոր » 2012 ապրիլ 8 » "Շիրակին" վերջապես հաջողվեց ընդհատել "Ուլիսի" հետ առաջնության հանդիպումներում անհաջողությունների շարքը
body>
body>
19:16 "Շիրակին" վերջապես հաջողվեց ընդհատել "Ուլիսի" հետ առաջնության հանդիպումներում անհաջողությունների շարքը | |
3-րդ տուրն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ. 4 խաղում խփվեց 11 գոլ, որից 8-ը գրանցվեց դաշտի տերերի օգտին: Հյուրերից միայն "Իմպուլսի" ֆուտբոլիստներին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Առաջնության 8 հանդիպումներում գրանցվել է 19 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,37 գոլ: ՀՀ առաջնություններում "Իմպուլսին" առաջին անգամ հաջողվեց պարտության մատնել "Փյունիկին"' կամային հաղթանակ տոնելով: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած 8 հանդիպումներից 2-ում հաղթել էին փյունիկցիները, 6 խաղում գրանցվել էր ոչ-ոքի: "Փյունիկի" համար ընթացիկ առաջնության մեկնարկն ամենաանհաջողն է: Թիմը 2 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր է վաստակել: Նախորդ առաջնություններում "Փյունիկը" միայն 1998թ. մեկնարկային խաղում չէր հաղթել' ոչ-ոքի (1:1) ավարտելով հանդիպումը "Ղարաբաղի" հետ: Իսկ ահա 2-րդ տուրում փյունիկցիները 3:2 հաշվով պարտության էին մատնել "Դվինին": Ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակները գրանցվեցին: Միևնույն 3:0 հաշվով "Միկան" հաղթեց "Արարատին", "Գանձասարը" պարտության մատնեց "Բանանցին": Հետաքրքիր է, որ անցյալ տարի էլ 2-րդ տուրում "Միկան" "Հրազդանում" 3:0 հաշվով պարտության էր մատնել արարատցիներին: "Միկան" 4-րդ անգամ խոշոր հաշվով հաղթեց "Արարատին": Արդեն 10 խաղ է, ինչ արարատցիներին չի հաջողվում հաղթել "Միկային": Վերջին հաղթանակը "Միկայի" նկատմամբ (4:1) գրանցվել է 2008թ. սեպտեմբերի 17-ին Վարուժան Սուքիասյանի օրոք: Իսկ Ւսկ ահա "Գանձասարին" առաջին անգամ հաջողվեց "Բանանցին" խոշոր հաշվով հաղթել: Մինչ այդ "Բանանցը" 6 անգամ նման կարգի հաղթանակ էր տոնել կապանցիների նկատմամբ: 11 մ հարվածով Արա Խաչատրյանի խփած գնդակը ՀՀ առաջնություններում "Բանանցի" բաց թողած 400-րդ գոլն էր: "Շիրակին" վերջապես հաջողվեց ընդհատել "Ուլիսի" հետ առաջնության հանդիպումներում անհաջողությունների շարքը ու վերջին 16 հանդիպումներում առաջին հաղթանակը տոնել: Մինչ այդ կայացած 15 հանդիպումներից 10-ում հաղթել էր "Ուլիսը", 5 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Վերջին անգամ "Շիրակն" "Ուլիսին" հաղթել էր 2008թ. մայիսի 13-ին: Հետաքրքիր է, որ ինչպես իջևանյան խաղում, այն ժամանակ էլ հանդիպման ելքը վճռել էր շիրակցի Անդրանիկ Բարիկյանի խփած միակ գնդակը: Վերջինս շիրակցիներից բոլորից արդյունավետ է գործել "Ուլիսի" հետ հանդիպումներում' խփելով 4 գնդակ: ՀՀ առաջնություններում շիրակցիներն ընդամենը 5-րդ հաղթանակը տոնեցին "Ուլիսի" նկատմամբ, որը 15 անգամ էր պարտության մատնել գյումրեցիներին: Տուրն առատ էր 11մ հարվածներով: Նշանակված 4 հարվածներից 3-ն անվրեպ իրացրին շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, իմպուլսցի Ֆիլիպ Տիմովը և գանձասարցի Արա Խաչատրյանը: Իսկ ահա փյունիկցի Արտակ Եդիգարյանի հարվածը դիպավ դարպասաձողին: "Իմպուլսի" լեգեոնական Ֆիլիպ Տիմովը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում, այլև դարձավ ընթացիկ առաջնությունում առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց մեկ խաղում 2 գոլ խփել: Նա 2 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: "Արարատը" տխուր ռեկորդի հեղինակ դարձավ: "Միկայի" հետ խաղում միանգամից 2 արարատցիներ' թիմի ավագ Արթուր Մինասյանն ու Արթուր Պետրոսյանն ինքնագոլի հեղինակներ դարձան: Շիրակցի Կարեն Ալեքսանյանը պաշտոնական մրցումներում հոբելյանական' 350-րդ խաղն անցկացրեց: Գանձասարցի Դեյան Վուկոմանովիչը ՀՀ առաջնություններում առաջին գոլը խփեց: | |
|

Всего комментариев: 0 | |