//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » ապրիլ » 2 » 2-րդ տուր."Շիրակն" ու "Միկան" կամային հաղթանակներ տոնեցին:
11:21
2-րդ տուր."Շիրակն" ու "Միկան" կամային հաղթանակներ տոնեցին:


2-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը: Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք շահեցին 2 խաղ, 2 հանդիպում էլ ավարտվեց ոչ-ոքի: Խփվեց 8 գոլ, որից 5-ի հեղինակը հյուրերն էին: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության անդրանիկ տուրը սակավագոլ էր. խփվել էր ընդամենը 3 գնդակ:

"Փյունիկին" ՀՀ առաջնություններում 2-րդ անգամ չհաջողվեց հաղթանակով մեկնարկել' "Բանանցի" հետ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի' 1:1: Մինչ այդ միայն 1998թ. առաջնությունում "Փյունիկին" չէր հաջողվել մեկնարկում հաղթել' հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) խաղալով "Ղարաբաղի" հետ: Մնացած 18 առաջնություններում փյունիկցիները մեկնարկային խաղում հաղթել էին: Ընդ որում 2005թ. սկսած մեկնարկային հանդիպումներում մրցակիցներին չէր հաջողվել գրավել "Փյունիկի" դարպասը: ՀՀ առաջնություններում "Բանանցի" հետ անցկացրած վերջին 4 հանդիպումներում "Փյունիկը" 2 անգամ պարտվել է 0:3 խոշոր հաշվով, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի'  միևնույն 1:1 հաշվով:

2-րդ տարին անընդմեջ "Բանանցն" առաջնությունը սկսեց 1:1 հաշվով ավարտած ոչ-ոքի արդյունքով: Անցած մրցաշրջանում մեկնարկում "Բանանցի" մրցակիցն "Արարատն" էր: "Բանանցը" շատ անհաջող է հանդես գալիս առաջնության մեկնարկային հանդիպումներում: 2006թ.-ից սկսած թիմին չի հաջողվում մեկնարկում հաղթել' 4 ոչ-ոքի, 3 պարտություն: Մեկնարկային 15 հանդիպումներում "Բանանցն" ընդամենը 3 հաղթանակ է տոնել (1993թ., "Մալաթիա-Կիլիկիա"' 6:0, 1994թ., "Լոռի"' 1:0, 2005թ., "Էսթեղլալ-Կոտայք"' 1:0):

"Շիրակն" ու "Միկան" կամային հաղթանակներ տոնեցին: Անցած մրցաշրջանում այս թիմերն առաջնությունը սկսել էին միմյանց հետ հանդիպումով, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի: 13-րդ անգամ մեկնարկի դուրս գալով, "Միկան" 8-րդ անգամ առաջնությունը սկսեց հաղթանակով: "Շիրակը" 12-րդ անգամ մեկնարկում հաղթեց: Հետաքրքիր է, որ 2009թ. առաջնությունն էլ շիրակցիները սկսել էին "Արարատի" նկատմամբ տոնած հաղթանակով (1:0):

19-րդ անգամ մեկնարկի դուրս գալով, "Արարատը" 6-րդ անգամ առաջնությունը սկսեց պարտությամբ: Թիմի դարպասը շիրակցի Գևորգ Հովհաննիսյանի խփած գնդակը բարձրագույն խմբում արարատցիների բաց թողած 500-րդ գոլն էր: Առաջնությունում շիրակցիների հետ անցկացրած վերջին 3 խաղերում էլ արարատցիները պարտվել են: Վերջին հաղթանակը "Շիրակի" նկատմամբ "Արարատը" տոնել է նախորդ առաջնության 2-րդ շրջանում' սեփական հարկի տակ առավելության հասնելով 2:1 հաշվով:

"Իմպուլսին" այս անգամ էլ  չհաջողվեց մեկնարկային խաղում միավոր վաստակել: Բարձրագույն խմբի նախորդ երկու առաջնություններում դիլիջանցիները մեկնարկել էին "Ուլիսից" (0:3) և "Փյունիկից" (0:1) կրած պարտություններով: Այս տարի "Իմպուլսը" վերջապես բացեց մեկնարկային հանդիպումներում գոլերի հաշիվը: Առաջնությունում "Իմպուլսի" առաջին գոլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը:

"Ուլիսը", որ նախորդ 3 մրցաշրջաններում առաջնությունը սկսել էր հաղթանակով ("Կիլիկիա"' 1:0, "Իմպուլս"' 3:0, "Բանանց"' 3:1), այս անգամ մեկնարկում 2 միավոր կորցրեց: Կապանցիների հետ անցկացրած առաջնության վերջին 5 հանդիպումներից 4-ն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Վերջին անգամ "Գանձասարին" հաջողվել է "Ուլիսի" դարպասը գրավել 2010թ. 4-րդ շրջանի խաղում, որում կապանցիները պարտվեցին 1:2 հաշվով: "Գանձասարից" միակ գոլի հեղինակն Արտակ Օսեյանն էր:

7-րդ անգամ մեկնարկի դուրս գալով, "Գանձասարը" 3-րդ անգամ առաջնությունը սկսեց ոչ-ոքի արդյունքով: Միայն 2007թ. է թիմը մեկնարկում վայելել հաղթանակի բերկրանքը' 1:0 հաշվով առավելության հասնելով "Արարատի" նկատմամբ:

Արարատցի Արա Հակոբյանը ՀՀ առաջնություններում 131-րդ գնդակը խփեց: Նա եզրափակում է ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակը: Նրանից ավելի շատ գոլեր խփել են միայն Արսեն Ավետիսյանն (197) ու Արթուր Քոչարյանը (140): Պաշտոնական մրցումներում Հակոբյանի հաշվին 159 գոլ է գրանցված:

Շիրակցի Ֆուֆանա Բեկոն բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:


  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 714 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: