12:04 Վարդան Բիչախչյանն իրականացրեց գյումրեցիների վաղեմի երազանքը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() "Շիրակի” գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Հայաստանի գավաթի խաղարկությունների 21-ամյա պատմության մեջ դարձավ 14-րդ մարզիչը, որի գլխավորած թիմը նվաճեց պատվավոր մրցանակը: Գավաթը նվաճելու գյումրեցիների երազանքը, որ անկատար էր մնացել "Շիրակի” նախկին գլխավոր մարզիչներ Անդրանիկ Ադամյանի և Սամվել Պետրոսյանի օրոք, վերջապես հաջողվեց իրականություն դարձնել Վարդան Բիչախչյանին: Մարզչական կարիերայում դա Բիչախչյանի առայժմ ամենամեծ նվաճումն է: Մարզիչներից յուրօրինակ ռեկորդակիրը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերը 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.` "Բանանց”, 1998-1999թթ.` "Ցեմենտ”, 2008թ.` "Արարատ”): Նրա գլխավորած թիմերն առավել հաճախ` 5 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակիչ հանդիպումներում (2007թ. "Արարատի” հետ գավաթը նվաճելու Սուքիասյանի փորձն անհաջող էր): Բացի Վարուժան Սուքիասյանից, 2 տարի անընդմեջ գավաթակիր թիմ են պատրաստել նաև Արմեն Սարգսյանը ("Արարատ”` 1993-1994թթ.), Էդուարդ Մարգարովը ("Միկա”` 2000-2001թթ.), Արմեն Ադամյանն ("Միկա”` 2005-2006թթ.) ու Վարդան Մինասյանը ("Փյունիկ”` 2009-2010թթ.): Օտարերկրացի մարզիչներից հաջողակ են գտնվել արգենտինացի Օսկար Լոպեսը (2002թ., "Փյունիկ”), ռումինացի Միխայ Ստոյկիցան (2004թ., "Փյունիկ” ) և չեխ Յան Պոշտուլկան (2007թ., "Բանանց”), որոնց գլխավորած թիմերը գավաթակիր են դարձել: Ահա այն 14 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:
Իսկ ահա "Իմպուլսի” գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գավաթակիր թիմ պատրաստելու 2-րդ փորձն էլ անհաջողության մատնվեց: 2009թ. Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ "Բանանցը” եզրափակիչում 0:1 հաշվով զիջել էր "Փյունիկին”: Առայժմ որպես նախկին ֆուտբոլիստ Գյուլբուդաղյանցն ավելի հաջողակ է գտնվել` 1992թ. "Բանանցում” դառնալով Հայաստանի գավաթակիր: Մինչ օրս միայն Վարդան Մինասյանին ու Արմեն Շահգելդյանին է հաջողվել գավաթակիր դառնալ թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Մինասյանն իր ֆուտբոլիստի կարիերայում երկու անգամ` 1996 և 2002թթ. "Փյունիկի” կազմում նվաճել է պատվավոր մրցանակը, իսկ 2009 և 2010թթ. նրա գլխավորությամբ փյունիկցիները կրկին գավաթակիրներ են դարձել: Շահգելդյանը քառակի գավաթակիր է: 1993-1995թթ. նա պատվավոր մրցանակին արժանացել է "Արարատի” կազմում, 2006թ. պատվո շրջան է կատարել "Միկայում”: Որպես մարզիչ նրա գլխավորությամբ անցյալ տարի "Միկան” նվաճեց ՀՀ գավաթը: Սամվել Պետրոսյանին իրավամբ կարելի է գավաթի մրցաշարերի իսկական անհաջողակ համարել: Նրա գլխավորած թիմերը 4 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակիչ խաղում ու մշտապես խաղադաշտը թողել են պարտված: Ընդ որում Սամվել Պետրոսյանի գլխավորած թիմը 2 անգամ գավաթի վճռորոշ խաղում զիջել է "Միկային”: Անցյալ տարի նրա օրոք "Շիրակը” զիջել էր 1:4 հաշվով, իսկ 2006թ. գավաթի եզրափակիչում պարտվել էր "Փյունիկը” (0:1): 1995-1996թթ. էլ Սամվել Պետրոսյանի օրոք գավաթի եզրափակիչում անհաջողության էր մատնվել Աբովյանի "Կոտայքը”` պարտվելով համապատասխանաբար "Արարատին” (2:4) ու "Փյունիկին” (2:3): Սամվել Պետրոսյանը գլխավորում է այն 11 մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը գավաթի եզրափակիչ հանդիպումներում պարտվել են: Նրանցից 4-ը` Վարուժան Սուքիասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Դարբինյանն ու Արկադի Անդրեասյանն անհաջողության հետ մեկտեղ նաև վայելել են գավաթի նվաճման բերկրանքը:
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|

Всего комментариев: 0 | |