Գլխավոր » 2013 մարտ 3 » Վարդան Բիչախչյան. Տիպիկ գավաթային հանդիպում էր
body>
body>
20:29 Վարդան Բիչախչյան. Տիպիկ գավաթային հանդիպում էր | |
Հայաստանի գավաթի խաղարկության «Արարատի» հետ առաջին հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ասաց հետեւյալը՝ - Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս՝ մրցաշրջանի վերսկսվելու կապակցությամբ: Իսկ ինչ վերաբերվում է խաղին, ապա սա տիպիկ գավաթային հանդիպում էր, ցանկալի էր որպեսզի դարպասը պահեինք անառիկ ու կարողանայինք գոլ խփել: Հանդիպման սկզբից տղաների մոտ լարվածություն էր նկատվում, մասնավորապես չբավարարեց գրոհի եզրափակիչ փուլը, քանի որ չկար որալով վերջին փոխանցում եւ րոակով եզրափակում: Նաեւ նշեմ, որ եղանակային պայմանները շատ խանգարեցին երկու թիմերին էլ, այսպիսի ուժեղ քամու առկայությամբ շատ բարդ է ֆուտբոլ խաղալ: Նորեկներն առաջին պաշտոնական հանդիպումն էին անցկացնում: Ընդհանուր առմամբ գոհ եմ նրանց խաղից: Ջորջ Օդիամբոյից ավելի ագրեսիվ եւ արագ խաղ ենք սպասում, նա ունի այդ որակները եւ հուսով ենք շուտով ամբողջովին կմերվի թիմին: | |
|
Всего комментариев: 0 | |