21:30 Վարդան Բիչախչյան. շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին | |
"Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, շնորհակալություն Արման Սահակյանին գերազանց մարզադաշտ վերակառուցելու համար, հաղթանակը նվիրում եմ ողջ Գյումրիին, առաջին անգամ նվաճեցինք այս տիտղոսը: Փառք ու պատիվ տղաներին: 90 րոպեների ընթացքում տղաները կատարեցին հանձնարարությունները, մտածված ստանդարտից գոլ խփեցինք և բազում գոլային պահեր ստեղծեցինք: Մրցակցի խաղին ծանոթ էինք, թիմը փորձում է գնդակը ավելի շատ իր մոտ պահել: Կարողացանք զրկել գնդակից: Այս պահին ապրումներից չեմ էլ կարող խոսել: Թիմի հետ կարելի է ասել բացարձակապես չեմ խոսել, չեմ հիշեցրել խաղի կարևորության մասին: Խնդրեցի տղաներին, որ հուսախափ չանեն հանդիսականներին: Տղաներին անպայման խոստացվել է պարգևավճար, բայց թե որքան, գաղտնիք է”: Իմպուլսի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարճ խոսեց. "Շիրակին շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում եվրոպական ասպարեզում: Իմ կարծիքով եզրափակիչին վայել խաղ ստացվեց: Դիտարժան խաղ ստացվեց, ամեն ինչ կար: Սկզբում երկու գոլային պահուն ունեինք, երբ 20 րոպե էր մնացել, գնացինք խաղ փրկելու և այդ ժամանակ երկու-երեք պահ կար, նորից շնորհավորում եմ Շիրակին”: | |
|

Всего комментариев: 0 | |