Գլխավոր » 2012 Մայիս 6 » Վարդան Բիչախչյան. Փոխարինողները լավ մտան խաղի մեջ
body>
body>
10:04 Վարդան Բիչախչյան. Փոխարինողները լավ մտան խաղի մեջ | |
![]() Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի «Իմպուլսի» հետ հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց հետեւյալը.
«Ինչպես եւ սպասում էինք, տղաների մոտ հոգնածություն էր զգացվում առաջին խաղակեսի սկզբնամասում: Երկու թիմի մոտ էլ թարմության պակաս կար: Սակայն ասեմ, որ այսօր կրկին բաց ֆուտբոլ էր ընթանում մարզադաշտում, երկու թիմերն էլ գոլային լավ հնարավորություններ ունեցան: Մենք մի քանի ագամ դարպասը գրավելու շատ լավ հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք իրացնել մեր պահերը: Իսկ 1:1 հաշվի ժամանակ մենք շատ լավ պահ կորցրեցինք, եւ «Իմպուլսը» կարող էր պատժել մեզ, սակայն այդ դրվագում լավ խաղաց մեր դարպասապահը: Այս հանդիպմանը տղաները կամք դրսեւորեցին, կարողացանք փոխարինողների հաշվին բեկում մտցնել խաղի մեջ: Կարող եմ ասել, որ այսօր շատ լավ խաղացին փոխարինողները»: Այն հարցին, թե ինչ վիճակում է այժմ գտնվում թիմի ավագ Տիգրան Դավթյանը, որն առաջին խաղակեսում ծանր վնասվածք ստացավ, Բիչախչյանը պատասխանեց. «Տիգրանին տեղափոխեցին հիվանդանոց, նա ոլորել էր ոտքը, սակայն կոտրավծք չկա եւ ըստ բժիշկների 20 օրից կվերադառնա շարք»: | |
|

Всего комментариев: 0 | |