//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  հուլիս 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » հուլիս » 2 » Տրե Պենեի մարզիչ. Շիրակը մեզ բաժին հասած ամենաուժեղ թիմն է
15:12
Տրե Պենեի մարզիչ. Շիրակը մեզ բաժին հասած ամենաուժեղ թիմն է
Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Գյումրիի «Շիրակի» մրցակիցը` Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեն», երեկվանից Երևանում է: «Տրե Պենեի» իտալացի գլխավոր մարզիչ Մարկո Պրոտին պատասխանեց armsport.am-ի հարցերին:

- Սովորաբար եվրոպական թիմերը Երևան են ժամանաում խաղից 1 օր առաջ, իսկ Դուք փաստորեն երեկվանից Հայաստանում ենք: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:

 - Խնդիրը չվերթն էր: Ավելի հարմար տարբերակ չկար, այլապես մենք ևս 1 մեկ օր առաջ կգայինք Հայաստան:

- Խաղը կայանալու է Գյումրիում, բայց Ձեր թիմը հանգրվանել է Երևանում, մարզվում է Երևանում…

 - Մենք չկարողացանք բարձր մակարդակի հյուրանոց գտնել Գյումրիում: Որոշեցինք մնալ Երևանում` «Մարիոթ» հյուրանոցում: Մարզում ենք Երևանում, քանի որ Գյումրի ճանապարհի վրա 2 ժամ ենք ծախսելու, իսկ դա կհոգնեցնի թիմի:

- Չեմպիոնների լիգայից մեկնարկից առաջ, հաջողվե՞լ է անցկացնել ուսումնամարզական հավաք:

 - Սան Մարինոյի առաջնության ավարտից հետո, մենք խաղացողների 2 շաբաթով ուղարկեցինք արձակուրդ, որից հետո շաբաթական 4-5 մարզում ենք անցկացրել` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգային:

- Հայտնի է, որ «Տրե Պենեն» սիրողական մակարդակ ունի: Թիմում չկա՞ որևէ պրոֆեսիոնալ խաղացող:

 - Ոչ: Բոլոր խաղացողներն էլ սիրողական մակարդակի ֆուտբոլիստներ են:

- Ձեր թիմում ունեք ֆուտբոլիստ Ռուսաստանից` Վլադիմիր Միխայլովսկին, ով հանդես է եկել Ռուսաստանի 2-րդ լիգայի մի քանի թիմերում: Արդյոք նա՞ է Ձեր ուժեղագույն ֆուտբոլիստը:

 -  Նա 4 տարի  առաջ համալրեց մեր կազմը: Նա շատ կարևոր խաղացող է «Տրե Պենեի» համար: Այո, նա ուժեղագույն ֆուտբոլիստն է Սան Մարինոյում, քանի որ ավելի լավ որակներ ունի:

- Ի՞նչ կարող եք ասել «Շիրակի» մասին: Ի՞նչ պատկերացումներ ունեք Ձեր առաջիկա մրցակցի վերաբերյալ:

 - Վիճակահանությունից հետո ես դիտել եմ «Շիրակի» մասնակցությամբ մի շարք հանդիպումների տեսանյութեր, որոնք տեղադրված են YouTube-ում: Դիտել եմ նաև «Շիրակի» մասնակցությամբ խաղի տեսագրություն: Վիճակահանությունից հետո, մենք Շվեյցարիայում հանդիպել են «Շիրակի» մամուլի քարտուղարին (Աննա Թադևոսյանին-խմբ.), նա մեզ տրամադրեց թիմի մասին պատմող գրքույկ, որից հասկացանք, որ «Շիրակը» Հայաստանի հնագույն թիմերից է, ունի նոր սեփականատեր, վերակառուցված մարզադաշտ…

- «Տրե Պենեն» 4-րդ անգամ է հանդես գալու եվրագավաթներում: Կարո՞ղ եք համեմատել «Շիրակին»` նախորդ 3 մրցակիցների հետ:

 - Եթե կատարենք նման համեմատություն, ապա կարող եմ ասել, որ «Շիրակը» մեզ բաժին հասած ամենաուժեղ թիմն է:

- Նախորդ տարիների համեմատ, որքանո՞վ  է փոխվել «Տրե Պենեի» կազմը:

 - Մենք ունենք 3 նոր խաղացողներ` 1 դարպասապահ, 1 պաշտպան և 1 հարձակվող:

- Կոնկրետ վաղվա խաղից առաջ, որևէ կադրային խնդիր ունե՞ք:

 - Մեր ռուս լեգեոները մի փոքր վատ է զգում է իրեն, ինչը կապված է կլիմայափոխության հետ: Հույս ունենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել խաղին:

- Վաղվա մրցավեճում ինչպիսի՞ արդյունքը կգոհացնի Ձեզ:

 - Մենք արդյունքի մասին չենք մտածում: Ցանկանում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ տարբերություն կա սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակների միջև: Մենք պետք է անենք առավելագույնը`մեր բոլոր ուժերը թողնելով խաղադաշտում:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 818 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: