//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  փետրվար 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » փետրվար » 19 » Տիգրան Դավթյան. Երիտասարդները լավ տպավորություն են թողնում
11:54
Տիգրան Դավթյան. Երիտասարդները լավ տպավորություն են թողնում
«Շիրակի» ավագ եւ փորձառու կիսապաշտպան Տիգրան Դավթյանը «ԲՄԱ-Էներգիայի» հետ հանդիպումից հետո ասաց, որ երիտասարդները լավ տպավորություն թողեցին.


- Բավական լավ հանդիպում անցկացրեցինք: Առաջին թիմից ուժեղ թիմ էր «ԲՄԱ-Էներգիան», տիպիկ ռուսական ոճի թիմ էր: Դժվար հանդիպում էր, քանի որ հակառակորդը 90 րոպե պրեսինգով էր խաղում, մենք մտածելու ժամանակ չունեինք, պետք է արագ կողմորոշվեինք դաշտում.դա էր մարզիչի առաջադրանքը: Կարծում եմ, որ մեծամասամբ կատարեցինք առաջադրանքը: Դաշտում բավական կոպիտ պայքար էր ընթանում, հիմնականում դաշտի կենտրոնական հատվածում: Պետք է ասեմ, որ մեր տղաները գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին, պայքարից չխուսափեցին:

- Ի՞նչ կասես երիտասարդ ֆուտբոլիստների մասին:

- Նրանք շատ լավ տպավորություն թողեցին, հատկապես փոխարինման դուրս եկած Դավիթ Հակոբյանը, ով եւ դարձաց գոլի հեղինակ: Արթուր Դավթյանը շատ լավ մտավ խաղի մեջ: Իսկ ինչ վերաբերվում է ավելի փորձառու խաղացողներին, ապա կարող եմ ասել, որ Արա Մկրտչյանը, մտնելով դաշտ, արագացրեց մեր թիմի խաղը կիսապաշտպանության եզրում: Իսկ Անդրանիկ Բարիկյանն առջեւի գծում կարողանում էր գնդակ պահել մինչեւ թիմը կդասավորվեր եւ կարողանար կազմակերպել գրոհը:

- «Շիրակում» այժմ երեք ֆուտբոլիստ փորձաշրջան է անցնում, ի՞նչ կասես նրանց մասին:

- Նորեկներից լավ տպավուրություն է թողել, կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիսը: Հարձակման գծում է լավ է իրեն դրսեւորում Ֆուֆանա Բեկոն, սակայն «ԲՄԱ-Էներգիայի» հետ հանդիպմանը նա մի թեթեւ վանսվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը եւ ցուցադրել իրեն բնորոշ խաղը, որը մենք բոլորս ցանկանում էինք տեսնել: Մեզ այժմ պետք է ձեւավորել հարձակվողական եռյակ՝ Անդրանիկ Բարիկյան, Լի Լամին Յորո եւ պետք է ընտրել երրորդին: Այս հանդիպմանը ֆրանսիացի հարձակվողին ավելի քիչ ժամանակ տրամադրվեց դրսեւորել իրեն, քանի որ նախորդ խաղին նա այդքան էլ լավ հանդես չեկավ:

- Ինչպե՞ս է անցում նախապատրաստական փուլը:

- Այս պահին ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էին մարզիչները: Ամեն ինչ նորմալ է, ամեն պայմանները կան, ամեն ինչ գերազանց է անցնում: Կամաց-կամաց բարելավում ենք մեր խաղը, սկսել ենք խաղալ կոմբինացիոն ոճով, ավելի գրագետ խաղ ենք ցւոցադրում: Դեռ շատ ժամանակ կա մինչ մրցաշրջանի սկսվելը, եւ թիմը, թե ֆունկցիոնալ, եւ թե տակտիկական տեսանկյունից պատրաստ է 60-70 տոկոսով: Դեռեւս կան աշխատանքներ, որի վրա էլ մենք աժմ աշխատում ենք:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 715 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: