11:00 Շիրակի 100-րդ հանդիպումը գավաթի խաղում | |
![]() Գյումրիի "Շիրակին” 5-րդ փորձից վերջապես հաջողվեց նվաճել Հայաստանի գավաթը: Դրա համար գյումրեցիներին հարկ եղավ գավաթի մրցաշարերում 100 խաղ անցկացնել: Դա գավաթային բարձունքը տանող առայժմ ամենաերկարատև ուղին է: Իսկ ահա գավաթային բարձունքը նվաճելու ամենակարճ ճանապարհն անցել են "Բանանցն” ու "Միկան”: 1992թ. "Բանանցը” դարձավ ՀՀ առաջին գավաթակիրը մրցանակի խաղարկության իր 7-րդ խաղում` ՀՄԸՄ-ի հետ վճռորոշ հանդիպումը շահելով 2:0 հաշվով: 2000թ. էլ առաջին անգամ "Միկան” ներգրավվելով գավաթի մրցաշարում, անցկացրած 7-րդ խաղում նվաճեց գավաթը` եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով "Զվարթնոցին”: "Շիրակը” դարձավ Հայաստանի գավաթը նվաճած 6-րդ թիմը: Յուրօրինակ ռեկորդակիրը "Միկան” է, որը վեցակի գավաթակիր է (2000-2001, 2003, 2005-2006, 2011թթ.): 5-ական անգամ պատվավոր մրցանակը նվաճել են "Արարատն” (1993-1995, 1997, 2008թթ.) ու "Փյունիկը” (1996, 2002, 2004, 2009-2010թթ.), 2-ական անգամ գավաթով պատվո շրջան են կատարել "Ցեմենտն” (1998-1999թթ.) ու "Բանանցը” (1992, 2007թթ.): Ընդ որում "Միկան” միակն է, որ գավաթի եզրափակիչ բոլոր խաղերում էլ հաղթող է ճանաչվել: 21-րդ դարի սկզբին "Միկան” ու "Փյունիկը” կարծես սեփականաշնորհել էին գավաթը` 7 տարի շարունակ (2000-2006թթ.) ոչ մեկին չզիջելով բյուրեղապակյա գավաթը (5 անգամ գավաթակիր էր դարձել "Միկան”, 2 անգամ` "Փյունիկը”): Եվ միայն 2007թ. "Բանանցին” հաջողվեց խախտել այդ թիմերի գերիշխանությունը: Յուրօրինակ նվաճման է հասել "Արարատը”` 3 տարի անընդմեջ (1993-1995թթ.) արժանանալով ՀՀ գավաթին: Երկու տարի անընդմեջ գավաթակիր են դարձել "Ցեմենտը” (1998-1999թթ.), "Միկան” (2000-2001, 2005-2006թթ.) և "Փյունիկը” (2009-2010թթ.): "Շիրակն” ու "Իմպուլսը” 16-րդ զույգն էին, որ եզրափակիչում վիճարկեցին ՀՀ գավաթը: Եթե "Շիրակը” 5-րդ անգամ հանդես եկավ եզրափակիչում, ապա "Իմպուլսի” համար Գյումրիում կայացած վճռորոշ հանդիպումն առաջինն էր: Առավել հաճախ` 4 անգամ գավաթը վիճարկել են "Փյունիկն” ու "Բանանցը”: Եթե 1992թ. հաջողությունն ուղեկցել է "Բանանցին”, ապա 2004, 2009 և 2010թթ. հաղթանակ է տոնել "Փյունիկը”: Ընդ որում եզրափակիչ հանդիպումներում "Բանանցի” դարպասը գրավելու համար փյունիկցիներին 300 րոպե է պահանջվել: Հիշեցնենք, որ 1992թ. "Փյունիկը” եզրափակիչում "Բանանցին” զիջել էր 0:2 հաշվով, 2004թ. խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակի 120 րոպեներում հաշիվը չէր բացվել, իսկ 2009թ. Հենրիխ Մխիթարյանը "Բանանցի” դարպասը գրավել էր ավելացված ժամանակի 1-ին րոպեին: 6-րդ անգամ գավաթի եզրափակիչում գրանցվեց նվազագույն 1:0 հաշիվ: Նախկինում նման հաշիվ էր գրանցվել 1994թ. "Արարատ”-"Շիրակ”, 1997թ. "Արարատ”-Փյունիկ”, 2003թ. "Միկա”-"Բանանց”, 2006թ. "Միկա”-"Փյունիկ” և 2009թ. "Փյունիկ”-"Բանանց” եզրափակիչ հանդիպումներում: Գավաթի 21-րդ խաղարկությունում առավել արդյունավետ գործեցին շիրակցի Դամե Դիոպը, ուլիսցիներ Գեորգի Կրասովսկին ու Նգավուկա Պատոն, միկացի Գևորգ Պողոսյանը, արարատցի Խորեն Վերանյանը և իմպուլսցի Նորայր Գյոզալյանը` խփելով 2-ական գնդակ: Մեկ խաղարկությունում խփած գոլերով ռեկորդակիրներն են Արման Քարամյանը (2002թ., "Փյունիկ”), Արամ Ոսկանյանը (2003թ., "Միկա”) և Սեմյոն Մուրադյանը (2007թ., "Բանանց”)` 9-ական գնդակ: Շիրակցի Լամին Լի Յորոն այլազգի 7-րդ ֆուտբոլիստն է, ով գավաթի եզրափակիչում գոլի հեղինակ դարձավ: Այլազգի ֆուտբոլիստներից առաջինը եզրափակիչում աչքի է ընկել փյունիկցի Մամադու Դիավարան` 2002թ. գրավելով "Զվարթնոցի” դարպասը: Գավաթի վճռորոշ հանդիպումներում 3 գոլի հեղինակ է դարձել բրազիլացի Մարկոս Պիզելին: Նա 2007 և 2008թթ. "Արարատի” կազմում մեկական անգամ խոցել է "Բանանցի” դարպասը, իսկ 2010թ. նույն թիմին մեկ գոլ է խփել "Փյունիկում” հանդես գալիս: Մեկական գոլի հեղինակ են դարձել "Միկայի” ֆուտբոլիստներ Յուրի Մագդիևը (2005թ.` "Կիլիկիային”), Ալեքսն ու Դոնգ Ֆանգժուն (2011թ.` "Շիրակին”) և "Բանանցի” լեգեոնական Մարկո Գանչևը (2008թ.` "Արարատին”): Գավաթի եզրափակիչ հանդիպումներում բոլորից արդյունավետ են գործել Արմեն Շահգելդյանը, Համլետ Մխիթարյանը, Կարեն Բարսեղյանն ու Մարկոսը` խփելով 3-ական գնդակ: Արարատ Հարությունյանը գավաթի 21-րդ խաղարկության դափնեկիրներից ամենատարեցն է: Նա եզրափակիչի օրը 36 տարեկան 249 օրական էր: ՀՀ գավաթի խաղարկությունների պատմության մեջ պատվավոր մրցանակին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստը "Փյունիկի” ավագ Սարգիս Հովսեփյանն է, ով 2010թ. գավաթակիր է դարձել 37 տարեկան 189 օրականում: Նրա ռեկորդն անցյալ տարի կարող էր գերազանցել Հովհաննես Թահմազյանը, սակայն "Շիրակը” եզրափակիչում պարտվեց "Միկային”: Գավաթակիր դարձած շիրակցիներից ամենաերիտասարդը Դավիթ Հակոբյանն է, ով եզրափակիչի օրը 19 տարեկան 39 օրական էր: Յուրօրինակ ռեկորդակիրները փյունիկցիներ Էդգար Մանուչարյանն ու Ժորա Հովհաննիսյանն են, որոնք 2002թ. գավաթակիր են դարձել 15 տարեկանում: Տիգրան Դավթյանը 15-րդ ավագն էր, ով ֆեդերացիայի նախագահից ստացավ գավաթը: Առավել հաճախ` 4 անգամ (1993-1996թթ.) որպես թիմի ավագ գավաթը հանձնվել է Արամայիս Տոնոյանին: Գավաթի խաղարկությունների պատմության մեջ 3-րդ անգամ վճռորոշ հանդիպումը սպասարկեց արտերկրի մրցավարական բրիգադը: 2009թ. "Փյունիկի” և "Բանանցի” հանդիպումը վարել էր Իտալիայի մրցավարական բրիգադը Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Անցյալ տարի "Միկայի” և "Շիրակի” մրցավեճը սպասարկել էր իտալացի մեկ այլ մրցավար` Դավիթ Ֆեռնանդես Բորբալանը: Վերջինիս հայրենակից Անդրեա դե Մարկոյին էր վստահվել գավաթի 21-րդ եզրափակիչը: Իսկ առավել հաճախ` 7-ական անգամ եզրափակիչ հանդիպումները վարել են Սլավա Ղազարյանն ու Կարեն Նալբանդյանը: | |
|

Всего комментариев: 0 | |