//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » ապրիլ » 20 » Շիրակ-Փյունիկ. խաղից առաջ
12:49
Շիրակ-Փյունիկ. խաղից առաջ

"ՇԻՐԱԿ”-"ՓՅՈՒՆԻԿ”        53 խաղ, +14=7-32, 58:100
21 ապրիլի, ժ.16:00, Իջևան, "Արնար” մարզադաշտ

Վաղը մեկնարկում է Հայաստանի առաջնության 5-րդ տուրը:        

Ընթացիկ առաջնության մեկնարկը մրցակիցների համար տարբեր կերպ դասավորվեց: "Շիրակը” մեկնարկեց 2 անընդմեջ հաղթանակներով, այնուհետև հաջողությամբ լուծեց գավաթի եզրափակիչ մտնելու խնդիրը` ուղեգիր նվաճելով գործող գավաթակիր "Միկայի” հետ չափազանց համառ մրցապայքարում: Այնուհետև "Շիրակն” իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց` 0:3 հաշվով զիջելով "Բանանցին”, որը մինչ այդ հաղթանակ չէր տարել:

Իր երկրպագուներին ավելի մեծ տհաճություն է պատճառել "Փյունիկը” թիմի պատմության մեջ աննախադեպ անհաջող մեկնարկով: Փյունիկցիները դեռևս չեն ճաշակել հաղթանակի քաղցրությունն ու ընդամենը 1 միավոր են վաստակել: Անշուշտ, այս խաղում Սուրեն Չախալյանի սաները կփորձեն շտկել իրավիճակը: Սակայն շիրակցիներն էլ, որոնց համար "Փյունիկի” հետ մրցավեճը վերջինն է գավաթի վճռորոշ մրցախաղից առաջ, ամեն ինչ անելու են հաջող ելույթ ունենալու ու բարձր տրամադրությամբ եզրափակիչ հանդիպմանը ներկայանալու համար:

Հայաստանի առաջնությունների ամենատիտղոսակիր թիմերի հերթական հանդիպումը 54-րդն է: Առաջինը կայացել է ՀՀ անդրանիկ առաջնությունում: Նախնական փուլում "Շիրակն” ու "Փյունիկը”, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվանումով, ընդգրկված էին տարբեր ենթախմբերում: Ուստի նրանք հանդիպեցին միայն եզրափակիչ փուլում: 1992թ. սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած խաղում ՀՄԸՄ-ն հաղթեց 3:1 հաշվով: Անդրանիկ գոլի հեղինակն Արսեն Ավետիսյանն էր, որն արդեն 5-րդ րոպեին գրավեց Ռայմոնդ Զադուրյանի պաշտպանած դարպասը: Գյումրեցիներից միակ գոլի հեղինակն Աբրահամ Խաշմանյանն էր: Երևանյան թիմի հաղթանակն ապահովեցին Պողոս Գալստյանի խփած 2 գոլերը: Խաղի մասնակիցների թվում էին "Փյունիկի” ներկայիս ավագ Սարգիս Հովսեփյանը, թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը, մարզիչներ Արթուր Ավագյանն ու Վարազդատ Ավետիսյանը և ակումբի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը: Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացած խաղում շիրակցիները մրցակցի նկատմամբ համոզիչ ռևանշի հասան` հաղթելով խոշոր` 4:1 հաշվով:

ՀՀ առաջին չեմպիոնների դիմակայությունը կարելի է բաժանել 2 մասի: Անցյալ դարի 90-ականներին մրցակիցների միջև կայացած մրցախաղերում առավելությունը շիրակցիների կողմն է եղել: Նրանք տոնել են 8 հաղթանակ, փյունիկցիները հաղթող են դուրս եկել 5 խաղում: Ընդ որում 1993թ. "Շիրակը” հաղթել է 6:1 հաշվով: Դա ՀՀ առաջնություններում փյունիկցիների կրած ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն է: Ի դեպ, 1998թ. նույնպիսի հաշվով "Շիրակը” հաղթել է 2 անգամ, մեկ անգամ էլ 5 անպատասխան գնդակ է խփել փյունիկցիների դարպասը:

Իսկ ահա 2001թ.-ից, երբ "Փյունիկը” երկամյա ընդմիջումից հետո վերակազմավորվեց ու կրկին մասնակցեց առաջնությանը, չեմպիոնի առավելությունը շիրակցիների նկատմամբ զգալի է` 27 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն: 2003-2004, 2006, 2010 թթ. կայացած բոլոր 16 հանդիպումներում էլ հաղթել է "Փյունիկը”: Ընդ որում 2010թ. բոլոր 4 խաղերում էլ ”Շիրակը” չեմպիոնին զիջել է խոշոր հաշիվներով` ընդհանուր առմամբ բաց թողնելով 16 գոլ, խփելով ընդամենը մեկ գնդակ: Այդ խաղերում փյունիկցի Գևորգ Ղազարյանը 2 հեթ տրիկի հեղինակ է դարձել: Անցած մրցաշրջանում 2 անգամ հաջողության է հասել "Փյունիկը”, մեկ անգամ հաղթել է "Շիրակը”: Իսկ ահա Հայաստանի գավաթի խաղարկությունում "Շիրակը” քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց փյունիկցիներին: Իջևանում կայացած գավաթի առաջին խաղում  շիրակցիներն Անդրանիկ Բարիկյանի խփած գոլի շնորհիվ հաղթում էին "Փյունիկին”, սակայն խաղավարտից 3 րոպե առաջ իր թիմին պարտությունից փրկեց Սարգիս Հովսեփյանը: Իսկ Երևանում Տիագո Լոպեսի խփած միակ գոլի շնորհիվ "Շիրակը” կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը, որի օգտին 11 գոլ է գրանցված: 2-րդ արդյունքն ունի Էդգար Մանուչարյանը, որը թեև քիչ հանդիպումների է մասնակցել, սակայն 10 անգամ գրավել է շիրակցիների դարպասը: "Փյունիկին” առավել մեծ տհաճություն է պատճառել "Շիրակի” բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, որը խփել է 8 գնդակ: Շիրակցիների ներկայիս ֆուտբոլիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Արարատ Հարությունյանը` խփելով 5 գոլ:


  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 591 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: