Գլխավոր »
2012 » Մայիս » 15 » Շիրակ-Միկա. խաղից առաջ
16:18 Շիրակ-Միկա. խաղից առաջ |
"ՇԻՐԱԿ”-"ՄԻԿԱ” 42 խաղ, +7=13-22, 27:69 16 մայիսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Նախորդ խաղում "Միկան” սեփական
հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով "Շիրակին” ոչ միայն ռևանշի հասավ
գյումրեցիներից գավաթի խաղարկությունում կրած պարտության դիմաց, այլև էլ
ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: Ընթացիկ առաջնությունում "Միկայի”
երիտասարդ ֆուտբոլիստներն աչքի են ընկնում գրագետ գործողություններով և
ագրեսիվ խաղով, ուստի օրինաչափ է թիմի առաջատարի դիրքը:
Գրեթե 2
տարվա ընդմիջումից հետո "Միկան” կրկին "Շիրակին” հյուրընկալվելու է
Գյումրիում: Վերջին անգամ "Միկան” Գյումրիի քաղաքային մարզադաշտում հանդես է
եկել 2010թ. օգոստոսի 21-ին: Հանդիպման ելքը վճռել է "Միկայի” լեգեոնական
Էդնեյի 11մ հարվածով խփած միակ գոլը: Դա Գյումրիում միկացիների տոնած 7-րդ
հաղթանակն էր: Ընդ որում 2008-2010թթ. Գյումրիում անցկացրած առաջնության
վերջին 5 հանդիպումներում էլ հաջողությունն ուղեկցել է "Միկայի”
ֆուտբոլիստներին, որոնք ընդհանուր առմամբ այդ խաղերում 8 գոլ են խփել,
սեփական դարպասը պահել են անառիկ: Հատկապես գոլառատ է եղել 2009թ. մայիսի
23-ին Գյումրիում կայացած հանդիպումը, որում "Միկան” հաղթել է 4:0 հաշվով:
Հետաքրքիր
է, որ միայն 2004թ. է միկացիներին հաջողվել առաջին հաղթանակը տոնել
Գյումրիում: Հանդիպման ելքը վճռել է Դավիթ Գրիգորյանի խփած միակ գոլը: Իսկ
մինչ այդ Գյումրիում կայացած 6 հանդիպումներից 3-ում հաջողության էին հասել
շիրակցիները, 3-ում գրանցվել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը Գյումրիում
"Շիրակը” տոնել է 2007թ. հունիսի 14-ին Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ:
Շիրակցիներին հաղթանակ է պարգևել Տիգրան Հովհաննիսյանի խփած միակ գոլը:
Հերթական
հանդիպումը մրցակիցների 20-րդ մրցավեճն է Գյումրիում: Շիրակցիներն
ընդամենը 4 հաղթանակ են տոնել, 8 խաղ ավարտվել է ոչ-ոքի (6-ը` գոլազուրկ),
7-ում հաջողությունն ուղեկցել է "Միկային”: Գյումրեցիները խփել են 11
գնդակ, "Միկան” մրցակցի դարպասը գրավել է 15 անգամ: Գյումրիում
շիրակցիներից առավել արդյունավետ է գործել Տիգրան Դավթյանը` խփելով 3
գնդակ: Հետաքրքիր է, որ 2005թ. էլ հանդես գալով "Միկայում”, Դավթյանը
Գյումրիում մեկ անգամ գրավել է իր նախկին թիմակիցների դարպասը: "Միկայի”
ֆուտբոլիստներից Գյումրիում 2-ական գոլի հեղինակ են դարձել Արամ Ոսկանյանն
ու Բոտի Դեմելը, ընդ որում վերջինս 2009թ. դարձել է դուբլի հեղինակ:
Անցած
մրցաշրջանում "Շիրակը” "Միկային” 2 անգամ հյուրընկալեց Իջևանում: "Արնար”
մարզադաշտն ավելի հաջողակ էր "Շիրակի” համար, որն առաջին խաղում հաղթեց 1:0
հաշվով, իսկ 2-րդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
"Միկայի”
կազմում բոլոր հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Արտյոմ
Ադամյանը` խփելով 7 գնդակ: Շիրակցիներից բոլորից շատ` 4 գնդակ է խփել
Տիգրան Դավթյանը:
Շիրակցիներից հանդիպմանը չի մասնակցի 4-րդ զգուշացումը ստացած Բորիս Կադիո Դիդյեն: Վնասվածքներ ունեն Տիգրան Դավթյանն ու Դամե Դիոպը:
|
Դիտումներ: 597 |
Ավելացրել է : SHAROYAN96
| Գնահատական: 0.0/0 |
body>

body>
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը
http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: