Ոսկեհատում կայացած մրցակիցների առաջին
շրջանի խաղում "Շիրակը” կամային հաղթանակ տոնեց: Արա Հակոբյանի խփած գոլին
շիրակցիները պատասխանեցին Գևորգ Հովհաննիսյանի և Իսմայել Ֆոֆանա Բեկոյի
դիպուկ հարվածներով:
Գրեթե 3 տարվա ընդմիջումից հետո
"Արարատը” կրկին Գյումրիում մրցելու է "Շիրակի” հետ: Մրցակիցների վերջին
հանդիպումը Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացել է 2009թ. հուլիսի
25-ին ու ավարտվել է մարտական ոչ-ոքի` 2:2:
Գյումրիում
մրցակիցների դիմակայությունը կարելի է բաժանել 2 մասի: Սկզբնական շրջանում
մինչև 1998թ. ներառյալ արարատցիներին ոչ մի կերպ չէր հաջողվում Գյումրիում
հաղթել: Այդ ընթացքում Գյումրիում մրցակիցների միջև կայացած 8
հանդիպումներից 4-ում հաղթել էին շիրակցիները, 4 խաղում էլ գրանցվել էր
ոչ-ոքի միևնույն 1:1 հաշվով: Ի դեպ, Գյումրիում ընդհանուր առմամբ գրանցված
11 ոչ-ոքիներից 8-ում արձանագրվել է 1:1 հաշիվը:
Միայն
1999թ. արարատցիներին վերջապես հաջողվեց անդրանիկ հաղթանակը (2:1) տոնել
Գյումրիում: Ապրիլի 7-ին կայացած այդ խաղում "Արարատին” հաղթանակ պարգևեցին
Խոսե Բիլիբիոյի և Արթուր Մինասյանի խփած գոլերը: Դրանից հետո մինչև 2004թ.
ներառյալ Գյումրիում կայացած 7 հանդիպումներից 6-ում գրանցվեց ոչ-ոքի (4
անգամ` 1:1) և միայն մեկ խաղում (2002թ.) հաջողությունն ուղեկցեց
շիրակցիներին շնորհիվ Արարատ Հարությունյանի խփած միակ գոլի:
Հարկ
է նշել, որ 2002-2008թթ. ուժերի հարաբերությունը կտրուկ փոխվեց: Այդ
ժամանակահատվածում "Արարատը” շիրակցիների ամենաանհարմար մրցակիցն էր:
2002թ. առաջնության 2-րդ շրջանից մինչև 2008թ. ներառյալ անցկացված 17
հանդիպումներից 12-ում հաղթել էին արարատցիները, 5-ում գրանցվել էր ոչ-ոքի:
Ընդ որում 2006թ. 3-րդ շրջանից սկսած արարատցիները շիրակցիներին հաղթել
էին բոլոր 10 անընդմեջ հանդիպումներում: Հետաքրքիր է, որ 2007թ.
գյումրեցիներին չէր հաջողվել գրավել "Արարատի” դարպասը` սեփականը բաց
թողնելով 8 գնդակ: Գյումրիում անցկացված հանդիպումներում էլ արարատցիների
առավելությունը զգալի էր: Նրանք 9 հանդիպումներից 5-ում հաղթել էին, 4
խաղում արձանագրվել էր ոչ-ոքի:
Միայն
2009թ. շիրակցիները վերջապես ընդհատեցին անհաջողությունների շարքն ու
"Արարատի” հետ անցկացրած 4 հանդիպումներից 3-ում հաղթեցին, մեկն ավարտեցին
ոչ-ոքի: Այդ մրցաշրջանում արարատցիների հետ հանդիպումներում արդյունավետ
խաղով հատկապես աչքի ընկավ Անդրանիկ Բարիկյանը` խփելով 5 գնդակ: Ընդ որում
մայիսի 17-ին Աբովյանում կայացած խաղում նա հեթ տրիկի հեղինակ էր դարձել`
գոլերից մեկը խփելով 11մ հարվածով:
Անցած մրցաշրջանի ավարտական խաղում էլ,
"Հրազդան” մարզադաշտում Անդրանիկ Բարիկյանն իր օգտին հեթ տրիկ գրանցեց`
գոլերից մեկը կրկին խփելով 11մ հարվածով: Այդ խաղում "Շիրակը” հաղթեց 3:1
հաշվով:
Անցած տարի
"Շիրակն” "Արարատին” 2 անգամ հյուրընկալեց Իջևանում: Առաջին խաղում
գրանցվեց ոչ-ոքի` 1:1, 2-րդում "Շիրակը” հաղթեց 1:0 հաշվով:
Ընդհանուր
առմամբ Գյումրիում երկու թիմերի միջև կայացած առաջնության 24
հանդիպումներից 7-ում հաղթել են շիրակցիները, 6-ում հաջողությունն ուղեկցել
է արարատցիներին, 11 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Գյումրիում շիրակցիներից
բոլորից արդյունավետ է գործել Կոլյա Եփրանոսյանը` 5 անգամ գրավելով
"Արարատի” դարպասը: 4 գնդակ է խփել Արթուր Պետրոսյանը: Արարատցիներից
4-ական անգամ աչքի են ընկել Նշան Էրզրումյանն ու Մարկոսը: Ընդ որում
Էրզրումյանը 2006թ. Գյումրիում հեթ տրիկի հեղինակ է դարձել, իսկ 4-րդ
շրջանի երևանյան մրցախաղում իր հաշվին ֆուտբոլային պոկեր է ձևակերպել: Ի
դեպ, այդ խաղում նա կարող էր նաև 5 գոլ խփել, եթե խաղասկզբում իրացներ 11մ
հարվածը: Հենց Նշան Էրզրումյանն էլ "Շիրակի” հետ բոլոր մրցախաղերում
"Արարատի” լավագույն ռմբարկուն է, որի հաշվին 10 գոլ է գրանցված:
Արդյունավետ խաղով աչքի է ընկել նաև Մարկոսը` 2006-2008թթ. "Արարատում”
հանդես գալիս 8 անգամ գրավելով շիրակցիների դարպասը: "Շիրակից”
ամենաարդյունավետն Անդրանիկ Բարիկյանն է, ով բացարձակ լավագույն արդյունքն
ունի` դառնալով 12 գոլի հեղինակ:
Հանդիպմանը չի մասնակցի 2 խաղով որակազրկված շիրակցի Կարեն Ալեքսանյանը, իսկ Տիգրան Դավթյանը ու Դամ Դիոպը վնասվածքներ ունեն:
"Արարատի” դարպասապահ Մարտիկ Մկրտումյանը որակազրկումից հետո կրկին հնարավորություն կունենա պաշտպանելու թիմի դարպասը:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում:
Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին:
Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: