Գլխավոր » 2012 հուլիս 10 » Ռուդարը երկար ճանապարհ ունի անցնելու մինչև Գյումրի
body>
body>
11:39 Ռուդարը երկար ճանապարհ ունի անցնելու մինչև Գյումրի | |
![]() Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հինգշաբթի Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ պատասխան հանդիպումը կանցկացնի Մոնտենեգրոյի «Ռուդարի» դեմ: Պլևլյայի թիմը վաղը կուղևորվի Հայաստան: Սկզբում «Ռուդարի» պատվիրակությունը կմեկնի Բելգրադ, որտեղից ուղղություն կվերցնի դեպի Մոսկվա, իսկ Մոսկվայից էլ՝ Երևան: Արդեն Երևանից «Շիրակի» մրցակիցը ավտոբուսով կժամանի մրցավայր՝ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտ, հայտնում է «Ռուդարի» պաշտոնական կայքը: «Ռուդարին» այս մրցավեճում կկարողանա օգնել կիսապաշտպան Պրեդրագ Բռնովիչը, ով բացակայում էր թիմերի առաջին մրցավեճում: Հիշեցնենք, որ Մոնտենեգրոյում կայացած մրցավեճում Հայաստանի գավաթակիր «Շիրակը» կարողացավ նվազագույն առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ շնորհիվ Յորոյի հեղինակած միակ գոլի: | |
|

Всего комментариев: 0 | |