Գլխավոր » 2013 հուլիս 13 » Պարտիզանը թույլ չտվեց Նինկովիչին միանալ հավաքականին
14:06 Պարտիզանը թույլ չտվեց Նինկովիչին միանալ հավաքականին | |
Բելգրադի «Պարտիզանը», որը Գյումրիի «Շիրակի» մրցակիցն է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում, թույլ չի տվել 18-ամյա Նիկոլա Նինկովիչին միանալ Սերբիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականին, որը շուտով մասնակցելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Սերբական ակումբը 3 տարվա նոր պայմանագիր է կնքել տաղանդավոր կիսապաշտպանի հետ և ընդգրկել է այն խաղացողների ցանկում, որոնք գալիք շաբաթ ժամանելու են Հայաստան: Միաժամանակ, «Պարտիզանը» հավաքական է բաց թողել մեկ այլ պատանի խաղացողի` Ալեքսանդր Միտրովիչին, ով նախորդ մրցաշրջանում 10 գնդակ է խփել Բելգրադը ներկայացնող թիմի կազմում: Միտրովիչն որակազրկման պատճառով չի կարող հանդես գալ եվրագավաթներում, ուստի «Պարտիզանը» չի խոչընդոտել խաղացողին` մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
| |
|
Всего комментариев: 0 | |