//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » ապրիլ » 20 » Ուլիս-Շիրակ. խաղից առաջ
21:37
Ուլիս-Շիրակ. խաղից առաջ
8655306116_715505bac3
"ՈՒԼԻՍ”-"ՇԻՐԱԿ”  29 խաղ, +15=6-8, 34:21
21 ապրիլի, ժ.16:00, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ


Եթե "Ուլիսի” համար առաջնությունը վաղուց կարելի է ավարտված համարել, ապա "Շիրակի” համար յուրաքանչյուր խաղ իսկապես ոսկու արժեք ունի: "Շիրակն” անհաջող սկսեց առաջնության գարնանային հատվածը` 2 հանդիպումներում վաստակելով ընդամենը 1 միավոր: Իսկ ահա հաջորդ 3 խաղերում առաջնության միանձնյա առաջատարը 7 միավոր գրանցեց իր օգտին:

Բացի այդ էլ գյումրեցիները շարունակեցին հաջող մրցելույթները գավաթի մրցաշարում և 3-րդ տարին անընդմեջ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին:


Ապրիլի 7-ին Իջևանում կայացած մրցակիցների առաջին շրջանի խաղում հաջողությունն ուղեկցեց "Շիրակին”, որին հաղթանակ պարգևեց Անդրանիկ Բարիկյանի 11մ հարվածով խփած միակ գոլը: Հոգեբանական առումով այդ հաղթանակը շատ կարևոր էր շիրակցիների համար, քանի որ "Ուլիսի” հետ ՀՀ առաջնություններում անցկացրած նախորդ 15 հանդիպումներում չէին կարողացել գոնե մեկ անգամ պարտության մատնել մրցակցին: "Ուլիսը” տոնել էր 10 հաղթանակ, 5 խաղում գրանցվել էր ոչ-ոքի: Հենց այդ ժամանակահատվածում էլ "Ուլիսը” շիրակցիների հետ դիմակայությունում զգալի առավելության հասավ: 2-րդ շրջանի երևանյան խաղում գրանցվեց ոչ-ոքի` 1:1: 3-րդ շրջանում "Շիրակն” ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ "Ուլիսին” պարտության մատնեց սեփական հարկի տակ, այս անգամ մրցակցին հյուրընկալելով Գյումրիում:

Երևանում կայացած 4-րդ շրջանի խաղում էլ հաջողության հասան շիրակցիները` 2:0: Նրանք 2 անպատասխան գնդակ խփեցին նաև Գյումրիում կայացած մրցակիցների վերջին մրցախաղում: Այնպես որ վերջին 6 հանդիպումներում "Ուլիսը” չի կարողացել գոնե մեկ անգամ հաղթել գյումրեցիներին: Վերջին հաղթանակը "Շիրակի” նկատմամբ ուլիսցիները տոնել են անցյալ տարվա օգոստոսի 13-ին` 2:0:
 

Մրցակիցների հանդիպումներում ուլիսցիներից բոլորից արդյունավետը Գոռ Աթաբեկյանն ու Գեորգի Կրասովսկին են, որոնք 4-ական գոլ են խփել: Շիրակցիներից նույնպիսի արդյունքով լավագույն ռմբարկուն Անդրանիկ Բարիկյանն է:
 

"Շիրակն” այս խաղում կազմի հետ կապված խնդիրներ կունենա: Որակազրկման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Արմեն Տիգրանյանն ու Սամուել Կյերեն: Վնասվածք ունի թիմի ավագ Տիգրան Դավթյանը: "Ուլիսից” 7-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի Շոթա Ջիքիան:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 781 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: