//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  Մայիս 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » Մայիս » 4 » Որտեղ և երբ է օծվել Հայաստանի չեմպիոնը
11:22
Որտեղ և երբ է օծվել Հայաստանի չեմպիոնը

  Ֆուտբոլի Հայաստանի 2012/13թթ. առաջնության ավարտից 2 տուր առաջ Գյումրիի "Շիրակը” պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը` 4-րդ անգամ արժանանալով ոսկե մեդալներին: Շիրակցիները 14 տարվա ընդմիջումից հետո կրկին ուժեղագույնը ճանաչվեցին Հայաստանում:

Վերջին անգամ "Շիրակը” Հայաստանի չեմպիոն էր հռչակվել 1999թ.: Ի տարբերություն ընթացիկ առաջնության, չափազանց դրամատիկ պայքարում որոշվեց 1999թ. առաջնության հաղթողը: Չեմպիոնը հայտնի դարձավ միայն դեկտեմբերի 13-ին: Ոսկե մեդալների համար մրցավեճն ընթանում էր նախորդ տարվա չեմպիոն Արարատի "Ցեմենտի” և "Շիրակի” միջև: Դեկտեմբերի 4-ին Արարատում մրցակիցների միջև կայացած վճռորոշ խաղում "Ցեմենտը” Սլավիկ Ղազարյանի կողմնակալ մրցավարության շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով ու փաստորեն վճռեց չեմպիոնության հարցը: Սակայն "Շիրակը” բողոքարկեց խաղը: "Ցեմենտի” նախագահ Աբրահամ Բաբայանի առաջարկով ՀՖՖ գործկոմը չեղյալ համարեց հանդիպման արդյունքը և որոշեց վերախաղարկել այն: Այս անգամ Արարատում դարպասները մնացին անառիկ, որի շնորհիվ շիրակցիները նվաճեցին չեմպիոնի տիտղոսը, իսկ "Ցեմենտը” ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալներով:

1992թ. կայացած ազգային անդրանիկ առաջնությունում էլ, որն անցկացվեց 2 փուլով, չեմպիոնը որոշվեց ավարտական տուրում: "Շիրակն” ու նորաստեղծ ՀՄԸՄ-ն (ներկայիս "Փյունիկը”) վաստակել էին հավասար` 37-ական միավոր (1992-94թթ. առաջնություններում հաղթանակի համար 2 միավոր էր տրվում): Մրցակարգի համաձայն չեմպիոնին պետք է որոշեր Արմավիրում նրանց միջև անցկացվելիք լրացուցիչ մրցախաղը: Սակայն խաղն այդպես էլ չկայացավ: Գյումրեցիները մեծ աղմուկ բարձրացրին` հայտարարելով, թե իրենց թիմի համար անհավասար պայմաններ են ստեղծվել հանդիպման մրցավայրն ընտրելիս: Ավելորդ լարվածությունից խուսափելու նպատակով ֆուտբոլի ֆեդերացիան աննախադեպ որոշում կայացրեց` 2 թիմերին էլ հռչակելով Հայաստանի չեմպիոն:

Իսկ ահա 2 տարի անց` 1994թ. "Շիրակն” արդեն զգալի առավելությամբ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը: Անցկացրած 28 հանդիպումներում "Շիրակն” անպարտելի մնաց, վաստակեց 52 միավոր և դեռևս առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Շիրակցիները 5 միավորով գերազանցեցին 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած ՀՄԸՄ-ին ու "Արարատին”:

ՀՀ առաջնություններում մեծամասամբ չեմպիոնն ի հայտ է եկել ժամկետից շուտ: Նման հանգուցալուծում են ունեցել անցկացված 21 առաջնություններից 14-ը: Միայն 6 առաջնությունում է ոսկե մեդալների դափնեկիրը որոշվել ավարտական տուրում, մեկ անգամ էլ չեմպիոնին որոշելու համար հարկ է եղել անցկացնել լրացուցիչ` "ոսկե” խաղ: Դա 2008թ. էր, երբ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ "Արարատն” առաջնության ավարտական տուրում 1:0 հաշվով հաղթելով "Փյունիկին”, միավորներով հավասարվեց նրան: "Ոսկե” խաղում բախտը ժպտաց "Փյունիկին”, որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթելով արարատցիներին, պահպանեց չեմպիոնի տիտղոսը:

13 անգամ չեմպիոնի տիտղոսին արժանացած փյունիկցիները 10 անգամ ոսկե մեդալների նվաճման հարցը լուծել են ժամկետից շուտ: Ամենաարագ չեմպիոնությունը "Փյունիկը” գրանցել է 2004թ. առաջնությունում, մրցաշարի ավարտից 5 տուր առաջ անհասանելի դառնալով մրցակիցների համար: Այդ տարի "Փյունիկը” 16 միավորով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած "Միկային”: 2006թ. էլ միավորների այդ ռեկորդային տարբերությունը գրանցվեց երկրի չեմպիոն "Փյունիկի” և արծաթե մրցանակակիր "Բանանցի” միջև: Հետաքրքիր է, որ 2005թ. "Փյունիկն” առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն է հռչակվել "Էսթեղլալ-Կոտայքին” պարտվելուց հետո: Այդ խաղից առաջ "Փյունիկն” ուներ 36 միավոր, 2-րդ տեղում ընթացող "Բանանցը”` 30: Վերջինս նախավերջին տուրում ևս պարտվեց` 1:4 հաշվով զիջելով 29 միավոր ունեցող "Միկային”, ուստի "Փյունիկն” անհասանելի դարձավ մրցակիցների համար: Դա ՀՀ առաջնություններում միակ դեպքն է, որ ուժեղագույնը ճանաչված թիմը պարտվել է չեմպիոն հռչակվելու օրը:

2000թ. "Արաքս” վերանվանված Արարատի "Ցեմենտը” չեմպիոն է հռչակվել ավարտական տուրում առանց խաղադաշտ դուրս գալու, քանի որ նրա մրցակիցը` Երևանի "Դինամոն” "Միկայի” և "Զվարթնոցի” հետ առաջնության ավարտից 2 տուր առաջ հրաժարվել էր մրցաշարի մասնակցությունից:

Վերջին անգամ չեմպիոնն ավարտական տուրում է որոշվել 2010թ.: Ոսկե մեդալների համար պայքարն ընթանում էր "Բանանցի” և "Փյունիկի” միջև: Առաջնության ավարտից 2 տուր առաջ չեմպիոնի տիտղոսի հավակնորդները հանդիպեցին "Հանրապետականում”: Այդ պահին "Բանանցը” 2 միավորով գերազանցում էր "Փյունիկին”: Ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Կառլեն Մկրտչյանը խփեց հանդիպման միակ գնդակն ու "Փյունիկը” մեկ միավորով առաջ անցավ "Բանանցից”: Փաստորեն այդ հաղթանակն էլ վճռորոշ եղավ, քանի որ ավարտական 2 հանդիպումներում էլ "Փյունիկն” ու "Բանանցը” հաղթեցին մրցակիցներին: Իսկ "Փյունիկը” չեմպիոնությունը գրանցեց միայն ավարտական խաղում` Մարկոսի 11մ հարվածով խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով "Կիլիկիային”:

Նշենք, որ 16 անգամ թիմերն իրենց չեմպիոնությունը պաշտոնապես գրանցել են Երևանում կայացած խաղում, 2-ական անգամ չեմպիոնն օծվել է Գյումրիում և Արարատում, մեկական անգամ էլ չեմպիոնական խաղը կայացել է Արմավիրում և Աբովյանում:

Ստորև ներկայացվող աղյուսակում բերված են տվյալներ, թե տարբեր տարիներին որ քաղաքում է թիմը չեմպիոն օծվել, երբ և որ խաղում, առաջնության ավարտից քանի տուր առաջ է պաշտոնապես ուժեղագույնը հռչակվել:
 

Թվ.

Չեմպիոն

Քաղաք

Խաղ

Հաշիվ

Քանի տուր առաջ

1992

ՀՄԸՄ

Երևան

5.11. "Կոտայք”

3:2

-

 

"Շիրակ”

Երևան

5.11. "Նաիրի”

5:0

-

1993

"Արարատ”

Երևան

9.11. "Իմպուլս”

5:0

-

1994

"Շիրակ”

Արմավիր

21.10. "Երազանք”

4:0

2

95/96

"Փյունիկ”

Գյումրի

18.5. "Շիրակ”

1:0

1

96/97

"Փյունիկ”

Երևան

1.6. ՀՄՄ

5:0

2

1997

"Երևան”

Երևան

16.11. "Փյունիկ”

1:0

-

1998

"Ցեմենտ”

Երևան

4.11. "Փյունիկ”

3:1

1

1999

"Շիրակ”

Արարատ

13.12 "Ցեմենտ”

0:0

-

2000

"Արաքս”

Արարատ

16.11. "Դինամո”

+ (3:0)

-

2001

"Փյունիկ”

Երևան

4.11. "Սպարտակ”

2:1

4

2002

"Փյունիկ”

Երևան

3.11. "Լեռնագործ”

6:0

2

2003

"Փյունիկ”

Երևան

8.11. "Դինամո”

5:0

3

2004

"Փյունիկ”

Աբովյան

23.10. "Կոտայք”

6:1

5

2005

"Փյունիկ”

 Երևան

30.10. "Է. Կոտայք”

0:1

1

2006

"Փյունիկ”

 Երևան

21.10. "Կիլիկիա”

12:1

3

2007

"Փյունիկ”

 Երևան

7.11. "Արարատ”

4:1

1

2008

"Փյունիկ”

 Երևան

19.11. "Արարատ”

2:1

-

2009

"Փյունիկ”

 Գյումրի

1.11. "Շիրակ”

3:1

1

2010

"Փյունիկ”

 Երևան

14.11. "Կիլիկիա”

1:0

-

2011

"Ուլիս”

Երևան

22.10. "Արարատ”

2:1

2

2012/13

"Շիրակ”

Երևան

3.05. "Փյունիկ”

1:0

2

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 910 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/1
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: