Գլխավոր » 2012 հուլիս 5 » Նիկոլայ Ռակոյեվիչ.Շիրակն ավելի լավ վիճակում է մոտենում խաղին
body>
body>
11:09 Նիկոլայ Ռակոյեվիչ.Շիրակն ավելի լավ վիճակում է մոտենում խաղին | |
![]() Մոնտենեգրոյի "Ռուդարի" գլխավոր մարզիչ Նիկոլա Ռակոևիչը Նիկշիչուկում բացառիկ հարցազրույց է տվել armsport.am-ին` խոսելով "Շիրակի" հետ այսօր կայանալիք Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման մասին: - Պարոն Ռակոևիչ, որքանո՞վ եք հասցրել ծանոթանալ հայկական թիմին ու ի՞նչ պատկերացում եք կազմել նրա մասին: - Կարծում եմ` կարողացել ենք ծանոթանալ "Շիրակին"` դիտելով նրա մասնակցությամբ վերջին շրջանում կայացած մի շարք խաղերի տեսագրություններ: Այս պահին "Շկիրակն" ավելի լավ վիճակում է մոտենում խաղին: Բացատրեմ ինչու. Հայաստանի առաջնությունում արդեն 15 տուր է կայացել, իսկ վերջին 5 տուրերում "Շիրակը" հաղթել է մրցակիցներին: Պարզ է, որ մեր մրցակիցը հոգեբանական շատ լավ վիճակում է: Իսկ ահա մենք արձակուրդից վերադարձել ենք 20 օր առաջ ու պաշտոնական որևէ խաղ չենք ունեցել: Ես հույս ունեմ, որ իմ թիմը կցուցաբերի անհրաժեշտ որակները ու կարգապահ ֆուտբոլ կխաղա: - "Շիրակի" խաղային ո՞ր օղակն է առավել լավ տպավորություն թողել Ձեզ վրա: - Առաջին հերթին կառանձնացնեմ հարձակման գիծը: Հայաստանի առաջնությունում թիմի ցուցադրած արդյունավետ խաղը փաստում է, որ "Շիրակի" հարձակման գիծը բավական ուժեղ է: Աֆրիկացի լեգեոներ Բեկոն շատ վտանգավոր է ու շատ լավ կարողանում է օգտագործել իր պահերը: Ինձ տպավորել է նաև "Շիրակի" պաշտպանական գիծը, որտեղ ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Տեղյակ եմ, որ վերջերս շատ ուժեղ պաշտպան է համալրել "Շիրակի" կազմը (Հրայր Մկոյանը - խմբ): - Արդեն նշեցիք, որ Ձեր սաները խաղային պրակտիկայի խնդիր ունեն: Ստուգողական խաղերում այդ բացը լրացնել չի՞ հաջողվել: - Փորձել ենք հնարավորինս լրացնել այդ բացը: Թե որքանով է դա ստացվել, կտեսնենք վաղը: - "Ռուդարը" ներկայացնում է Պլևլյան, սակայն խաղը կայանալու է Նիկշիչում: Այստեղ Ձեր թիմն ունի՞ աջակիցներ: - Ցավոք, այս հարցում մենք զիջում ենք "Շիրակին": Վաղվա խաղում մենք չեն ունենա անհրաժեշտ աջակություն, իսկ ահա պատասխան խաղում "Շիրակին" կաջակցեն մեծ թվով երկրպագուներ: Ես տեսել, եմ թե ինչ է կատարվում Գյումրում, երբ "Շիրակը" խաղում է սեփական հարկի տակ: Հույս ունեմ, որ այս գործոնը մեծ ազդեցություն չի թողնի դիմակայության ելքի վրա: Մենք ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ` դա մեր խնդիրն է: - "Ռուդարը" վաղվա մրցավեճին մարտական կազմո՞վ հանդես կգա: - Կարելի է ասել` այո: Կբացակայի միայն Բրնովիչը, ով նախորդ տարվա Եվրոպա լիգայում կարմիր քարտ էր ստացել ու որակազրկված է:
| |
|

Всего комментариев: 0 | |