//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  ապրիլ 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » ապրիլ » 3 » Միկա-Շիրակ. խաղից առաջ
13:58
Միկա-Շիրակ. խաղից առաջ

"ՄԻԿԱ”-"ՇԻՐԱԿ” 11 խաղ, +6=2-3, 19: 9
3 ապրիլի, ժ. 16:00, Երևան, "Միկա” մարզադաշտ 

Ստացվել է այնպես, որ 5 օրվա ընթացքում չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներ "Շիրակն” ու "Միկան” Երևանում 2 անգամ մրցելու են միմյանց հետ: Այդ հանդիպումներից առաջինը կկայանա գավաթի կիսաեզրափակիչ փուլում: Պատվավոր մրցանակի համար պայքարում մրցակիցների ճանապարհները 7-րդ անգամ են հատվում: Ընդ որում վերջին 3 տարիներին գավաթի մրցաշարում "Շիրակն” ու "Միկան” մշտապես մրցակիցներ են դառնում:

Գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը պատվավոր մրցանակի խաղարկություններում մրցակիցների 12-րդ մրցավեճն է: Այդ հանդիպումներից ամենավճռորոշը կայացել է 2011թ. մայիսի 11-ին գավաթի եզրափակիչում: 

"Շիրակը”, որ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ եզրափակիչի ճանապարհին պայքարից դուրս էր մղել գործող ու ապագա չեմպիոններ "Փյունիկին” (1:1, 1:0) և "Ուլիսին” (0:1, 2:0), վճռորոշ խաղում չկարողացավ լրջորեն դիմադրել "Միկային”` պարտվելով 1:4 հաշվով: Այդ խաղում արդեն 16-րդ րոպեին Ալեքսը բացեց հաշիվը` գրավելով Իգոր Լոգվինովի պաշտպանած դարպասը: 35-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը 2-րդ գոլը խփեց: Ընդմիջման գնալուց 3 րոպե առաջ շիրակցի Անդրանիկ Բարիկյանը խփեց պատասխան առաջին գնդակը: Երկրորդ խաղակեսում Նարեկ Բեգլարյանն ու Դոնգ Ֆանգժուն ևս 2 անգամ գնդակն ուղարկեցին շիրակցիների դարպասը: Հաղթելով խոշոր հաշվով, "Միկան” 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը: 

Իսկ գավաթի մրցաշարերում "Միկայի” և "Շիրակի” ճանապարհներն առաջին անգամ հատվել են 2002թ. խաղարկության քառորդ եզրափակիչում: Առաջին խաղում հյուրընկալվելիս "Շիրակը” հաղթեց խաղավերջում Կարեն Ալեքսանյանի խփած միակ գոլի շնորհիվ: Սակայն Գյումրիում "Միկային” հաջողվեց ռևանշի հասնել (2:1) ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել: Թեև հաշիվը բացեց շիրակցի Տիգրան Դավթյանը, սակայն մինչև ընդմիջում Դավիթ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը առաջ մղեցին "Միկային”` ապահովելով կիսաեզրափակիչի ուղեգիրը:

Հաջորդ տարի վիճակահանությամբ մրցակիցները զույգեր կազմեցին կիսաեզրափակիչում: Այս անգամ էլ երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ մտավ "Միկան”: Գյումրիում դարպասները մնացին անառիկ, իսկ սեփական հարկի տակ "Միկան” 3 անպատասխան գնդակ խփեց ու եզրափակիչի ուղեգիր նվաճեց: Միկացիներից գոլերի հեղինակներ դարձան Արամ Ոսկանյանը (11մ), Մարատ Մկրտչյանն ու Դավիթ Գրիգորյանը:

Գավաթային հաջորդ մրցավեճը կայացավ 2007թ. քառորդ եզրափակիչում: Այս անգամ էլ "Միկան” առավելության հասավ գյումրեցիների նկատմամբ: Արդեն առաջին խաղում սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթելով, "Միկան” հաջորդ փուլի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց: "Միկայից” աչքի ընկան Ֆեռնանդո Տալեսը, Արմեն Պետիկյանը, Արմեն Շահգելդյանը և Կլեբեր Լուիս Ռոդրիգեսը: Շիրակցիներից միակ գոլը խփեց Արարատ Հարությունյանը: Գյումրիում գրանցվեց ոչ-ոքի` 1:1: Շիրակցի Վարդան Բիչախչյանի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Կարեն Մուրադյանի անցկացրած գնդակով:

2 տարի անց մրցակիցները կրկին հանդիպեցին քառորդ եզրափակիչում: Առաջին խաղում "Միկան” սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տոնեց: Հաշիվը բացեց Ուլիսես Մոնտենեգրոն, իսկ 2-րդ խաղակեսի սկզբում Գևորգ Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: Մինչև խաղավերջ Արա Հակոբյանն (11մ) ու Արամ Ոսկանյանը ևս 2 գոլ խփեցին: Գյումրիում "Շիրակը” հաղթեց Արա Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ, բայց դա բավական չէր կիսաեզրափակիչ մտնելու համար:

Միայն անցած տարի "Շիրակին” վերջապես հաջողվեց գավաթի մրցաշարերում հաղթահարել "Միկայի” դիմադրությունը: Մարտի 18-ին Գյումրիում կայացած կիսաեզրափակիչի առաջին խաղում "Միկան” հաղթեց Արեգ Ազատյանի խփած միակ գոլի շնորհիվ: Ապրիլի 12-ին Երևանում կայացած պատասխան խաղում "Միկան” 54-րդ րոպեին Արթուր Ադամյանի խփած գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ: Թվում էր, թե եզրափակիչի ուղեգրի բախտը վճռված է: Սակայն հետագայում Դամե Դիոպը 2 անգամ գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասն ու եզրափակիչի ուղեգիր պարգևեց շիրակցիներին:

Գավաթային հանդիպումներում "Միկայի” կազմում բոլորից արդյունավետ են գործել Նարեկ Բեգլարյանը, Դավիթ Գրիգորյանը, Արմեն Շահգելդյանը և Արամ Ոսկանյանը, որոնք խփել են 2-ական գոլ: Շիրակցիների կազմում նույնպիսի արդյունքի է հասել Դամե Դիոպը:

"Միկան” գավաթի մրցաշարերի ամենահաջողակ թիմն է ու յուրօրինակ ռեկորդակիրը: 2000թ.-ից մասնակցելով պատվավոր մրցանակի համար մրցավեճին, "Միկան” մշտապես մտել է կիսաեզրափակիչ: 6 անգամ` 2000, 2001, 2003, 2005, 2006 և 2011թթ. "Միկան” հաջողությամբ հաղթահարել է կիսաեզրափակիչի արգելքը ու մտել է եզրափակիչ` նվաճելով մրցանակը:

Գավաթի մրցաշարերի անփոփոխ մասնակից "Շիրակը” 12-րդ անգամ է հանդես գալու կիսաեզրափակիչում: Գյումրեցիներին առայժմ 5 անգամ` 1993, 1994, 1999, 2011 և 2012թթ. է հաջողվել եզրափակիչի ուղեգիր նվաճել: Գավաթը նվաճելու "Շիրակի” վերջին փորձն ի վերջո պսակվեց հաջողությամբ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 665 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/1
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: