//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  հուլիս 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » հուլիս » 6 » Կարեն Մուրադյան. Գյումրիում շատ դժվար կլինի Ռուդարի համար
21:47
Կարեն Մուրադյան. Գյումրիում շատ դժվար կլինի Ռուդարի համար
Կարեն Մուրադյան. Գյումրիում շատ դժվար կլինի Ռուդարի համար,
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հայկական թիմերից հաղթանակ տոնեց միայն «Շիրակը»: Գյումրիի թիմն արտագնա խաղում 1:0 հաշվով հաջողության հասավ Մոնտենեգրոյի փոխչեմպիոն «Ռուդարի» նկատմամբ:

Մրցավեճից հետո SportArmenia-ն զրուցել է «Շիրակի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ:

-Կարեն, շնորհավոր, ինչպիսի՞ տպավորություններ են խաղից հետո:

-Շնորհակալ եմ: Խաղը դժվար ու բարդ ստացվեց: Մեկնարկում մի քիչ լարված էինք գործում, մեզ ժամանակ էր հարկավոր խաղի մեջ մտնելու համար, իսկ հետո արդեն ամեն ինչ ընկավ իր հունի մեջ, ու մեզ հաջողվեց ցուցադրել մեր ֆուտբոլը: Ամեն ինչ արեցինք հաղթանակի համար: Բայց սա դեռ միայն սկիզբն է, իսկ ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

-Առաջին անգամ էիր մասնակցում եվրագավաթներին, դա ավելորդ լարվածություն չէ՞ր հաղորդում:

-Այո, եվրագավաթներում սա իմ առաջին խաղն էր, բայց ոչ մի ավելորդ լարվածություն չկար: Խաղադաշտ մտնելուց ամեն ինչ մոռացվում է, և բոլոր մտքերը կենտրոնանում են միայն խաղի վրա:

-Ի՞նչ կասես մրցակցի խաղի մասին:

-Ասեմ, որ բավականին լավ թիմ էր, ֆիզիկապես լավ էին պատրաստված: Բացի այն, որ բարձրահասակ ֆուտբոլիստները շատ էին, նաև լավ խաղային որակներ ունեին:

-Քո խաղն ինչպե՞ս կգնահատես:

-Ամբողջ թիմը լավ խաղ ցուցադրեց, իսկ իմ խաղը ես չէ, որ պետք է գնահատեմ, դա կանեն մարզիչները:

-Դրվագներից մեկում դու դեղին քարտի արժանացար…

-Սահընկումով գնացի դեպի գնդակն ու մի քիչ չհասցրի, դիպա մրցակցի ոտքին: Մրցավարը նման որոշում կայացրեց…

-Պատասխան խաղին մեծ առավելությամբ եք մոտենում, որն արդեն սեփական հարկի տակ է լինելու…

-Գյումրիում մենք միշտ մեծ ոգևորությամբ ենք խաղում: Մեր երկրպագուները մեզ մեծ ուժ են հաղորդում: «Ռուդարի» համար Գյումրիում շատ դժվար կլինի: Հուսուվ եմ` այդ օրը մարզադաշտը լեփ-լեցուն կլինի:
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 563 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 1
0  
1 Artak   (06.07.2012 23:41) [Материал]
Bravo Shirak..........

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: