//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  մարտ 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » մարտ » 2 » Հայաստանի գավաթի անհատական ռեկորդները
12:41
Հայաստանի գավաթի անհատական ռեկորդները
Հայաստանի գավաթի անհատական ռեկորդները


Մարտի 2-ին վերսկսվում է Հայաստանի 2012/13թթ. գավաթի խաղարկությունը, որտեղ կկայանան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Armsport.am-ը ներկայացնում է Հայաստանի գավաթի անհատական ռեկորդները:

Գավաթի խաղարկությունների լավագույն ռմբարկուն Գեղամ Հովհաննիսյանն է, ով 32 գոլ է խփել: Գործող ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ է գործել "Գանձասարի" հարձակվող Սամվել Մելքոնյանը' 17 գոլ: 

Լեգեոնականներից լավագույն ցուցանիշն ունի նախկին փյունիկցի Մամադու Դիավարան' 12 գոլ:

Միևնույն թիմի կազմում առավելագույն քանակի գոլեր է խփել փյունիկցի Արսեն Ավետիսյանը' 23:

Մեկ խաղարկությունում խփած գոլերով ռեկորդակիրներն են Արման Քարամյանը (2002թ., "Փյունիկ"), Արամ Ոսկանյանը (2003թ., "Միկա") և Սեմյոն Մուրադյանը (2007թ., "Բանանց")' 9-ական գնդակ:

Մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է "Միկայի" հարձակվող Արամ Ոսկանյանին, ով 2003թ. մարտի 15-ին "Դինամոյի" հետ 1/8 եզրափակիչի առաջին խաղում 6 գոլ է խփել:

Գավաթի եզրափակիչ հանդիպումներում բոլորից արդյունավետ են գործել Արմեն Շահգելդյանը, Համլետ Մխիթարյանը, Կարեն Բարսեղյանն ու Մարկոս Պիզելին' խփելով 3-ական գնդակ: Հետաքրքիր է, որ Մարկոսը եզրափակիչում խփած իր 3 գնդակներն էլ անցկացրել է "Բանանցի" դարպասը: 2007, 2008թթ. նա մեկական գնդակ է խփել "Արարատի" կազմում, 2010թ. վճռորոշ խաղում աչքի է ընկել "Փյունիկում":

6 ֆուտբոլիստի' Արմեն Շահգելդյանին ("Արարատ", 1993թ.' "Շիրակի" դարպասը), Կարեն Բարսեղյանին ("Կոտայք", 1995թ.' "Արարատին"), Հայկ Հակոբյանին  ("Ցեմենտ", 1999թ.' "Շիրակին"), Սեմյոն Մուրադյանին ("Բանանց", 2007թ.' "Արարատին"), Գևորգ Ղազարյանին ("Փյունիկ", 2010թ.' "Բանանցին") և Նարեկ Բեգլարյանին ("Միկա", 2011թ.' "Շիրակին") հաջողվել է եզրափակիչ խաղում 2 գոլ խփել:

Գավաթի խաղերում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը փյունիկցի Էդգար Մանուչարյանն է, ով 2002թ. ապրիլի 6-ին 1/8 եզրափակիչ խաղում 15 տարեկանում գրավել է Եղվարդի "Դինամոյի" դարպասը: Ամենատարեցը "Կանազի" 40-ամյա հարձակվող Ռոբերտ Հարությունյանն է, ով 1992թ. ապրիլի 6-ին 1/16  եզրափակիչում գրավել է Եղվարդի "Զորավանի" դարպասը:

Գավաթի եզրափակիչ հանդիպումներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն են Հայկ և Արա Հակոբյանները, Սեմյոն Մուրադյանն ու Արամ Բարեղամյանը, որոնք աչքի են ընկել 19 տարեկանում: Հակոբյանները գոլերի հեղինակ են դարձել 1999թ. "Ցեմենտի" կազմում' գրավելով "Շիրակի" դարպասը, ընդ որում Հայկը 2 գոլ է խփել: "Բանանցի" ֆուտբոլիստներ Սեմյոն Մուրադյանն ու Արամ Բարեղամյանն աչքի են ընկել 2007թ. "Արարատի" հետ կայացած եզրափակիչ խաղում, որտեղ Սեմյոնը 2 գոլ է խփել: Ամենատարեցը "Միկայի" նախկին հարձակվող Սամվել Նիկոլյանն է, ով 2001թ. 37 տարեկանում գրավել է "Արարատի" դարպասը:

Գավաթի մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Հովհաննես Թահմազյանն է (83): Նա "Շիրակի" (1992-2003, 2008, 2010-2011թթ.) և "Միկայի" (2004-2007թթ.) կազմերում մասնակցել է պատվավոր մրցանակի 19 խաղարկությունների' դառնալով կրկնակի գավաթակիր  (2005-2006թթ.):

Միևնույն թիմի կազմում առավելագույն քանակի խաղեր է անցկացրել փյունիկցի Սարգիս Հովսեփյանը' 66:

Դարպասապահներից անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է' 52: Այդ հանդիպումներից 27-ում նա դարպասն անառիկ է պահել, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:

"Միկայի" դարպասապահ Ֆելիքս Հակոբյանին 2003-2005թթ. հաջողվել է անցկացրած 10 անընդմեջ հանդիպումներում գոլ բաց չթողնել' դարպասն անառիկ պահելով 967 րոպե շարունակ: 2002թ. մայիսի 20-ին, "Փյունիկի" հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղի 86-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո Հակոբյանը դարպասն անառիկ է պահել մինչև 2005թ. մարտի 20-ին "Երևան Յունայթեդի" հետ կայացած 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման 64-րդ րոպեն, երբ Նվայգուե Ֆորչունեթին հաջողվել է գրավել նրա պաշտպանած դարպասը:

Փյունիկցիներ Էդգար Մանուչարյանն ու Ժորա Հովհաննիսյանը 2002թ. գավաթակիր են դարձել 15 տարեկանում: "Փյունիկի" ավագ Սարգիս Հովսեփյանը ՀՀ գավաթի խաղարկությունների պատմության մեջ պատվավոր մրցանակին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2010թ. մայիսի 10-ին նա 37 տարեկան 189 օրական էր:

Առավել հաճախ' 6-ական անգամ գավաթի եզրափակիչ հանդիպմանը մասնակցել են  Համլետ Մխիթարյանը, Արամայիս Տոնոյանը, Արմեն Շահգելդյանն ու Սարգիս Հովսեփյանը: Ընդ որում Արամայիս Տոնոյանը 6 տարի (1993-1998թթ.) շարունակ "Արարատի", "Փյունիկի" և "Երևանի" կազմերում մասնակցել է գավաթի վճռորոշ հանդիպումներին: Առաջին 4 եզրափակիչները հաղթական են եղել Տոնոյանի համար:

Մինչ օրս ՀՖՖ ներկայացուցչից գավաթը ստացել են 6 թիմերի 15 ավագներ: Առավել հաճախ' 4 անգամ (1993-1996թթ.) որպես թիմի ավագ գավաթը հանձնվել է Արամայիս Տոնոյանին:

Մարզիչներից  ռեկորդակիրը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերը 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.' "Բանանց", 1998-1999թթ.' "Ցեմենտ", 2008թ.' "Արարատ"): Նրա գլխավորած թիմերն առավել հաճախ' 5 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակիչ հանդիպումներում (2007թ. "Արարատի" հետ գավաթը նվաճելու Սուքիասյանի փորձն անհաջող էր): Բացի Վարուժան Սուքիասյանից, 2 տարի անընդմեջ գավաթակիր թիմ են պատրաստել նաև Արմեն Սարգսյանը ("Արարատ"' 1993-1994թթ.),  Էդուարդ Մարգարովը ("Միկա"' 2000-2001թթ.), Արմեն Ադամյանն ("Միկա"' 2005-2006թթ.) ու Վարդան Մինասյանը ("Փյունիկ"' 2009-2010թթ.):

Իսկ ահա Սամվել Պետրոսյանին կարելի է կարեկցել: Նրա գլխավորած թիմերը 4 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակիչում ու խաղադաշտից հեռացել են պարտված: Ընդ որում Սամվել Պետրոսյանի գլխավորած թիմերը 2 անգամ գավաթի վճռորոշ խաղում զիջել են  "Միկային": 2011թ. նրա օրոք "Շիրակը" զիջել էր 1:4 հաշվով, իսկ 2006թ. գավաթի եզրափակիչում պարտվել էր "Փյունիկը" (0:1): 1995-1996թթ. էլ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ գավաթի եզրափակիչում անհաջողության էր մատնվել Աբովյանի "Կոտայքը"' պարտվելով համապատասխանաբար "Արարատին" (2:4) ու "Փյունիկին" (2:3):

Մինչ օրս միայն Վարդան Մինասյանին ու Արմեն Շահգելդյանին է հաջողվել գավաթակիր դառնալ թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Մինասյանն իր ֆուտբոլիստի կարիերայում երկու անգամ' 1996 և 2002թթ. "Փյունիկի" կազմում նվաճել է պատվավոր մրցանակը, իսկ 2009 և 2010թթ. նրա գլխավորությամբ փյունիկցիները կրկին գավաթակիրներ են դարձել: Շահգելդյանը քառակի գավաթակիր է: 1993-1995թթ. նա պատվավոր մրցանակին արժանացել է "Արարատի" կազմում, 2006թ. պատվո շրջան է կատարել "Միկայում": Որպես մարզիչ նրա գլխավորությամբ 2011թ. "Միկան" նվաճեց ՀՀ գավաթը:

Մրցավարներից առավել հաճախ' 7-ական անգամ եզրափակիչ հանդիպումները վարել են Սլավա Ղազարյանն ու Կարեն Նալբանդյանը, ընդ որում 2002-2007թթ. վերջինիս է վստահվել գավաթի վճռորոշ խաղերի սպասարկումը:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 599 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 0.0/0
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: