Գլխավոր » 2012 հունիս 1 » Հանքավանում մեկնարկել է մանկապատանեկան մրցաշար
body>
body>
21:01 Հանքավանում մեկնարկել է մանկապատանեկան մրցաշար | |
![]() Հունիսի 1-ից 6-ը Հանքավանում կանցկացվի «Համլետ Մխիթարյանի հուշամրցաշար», որտեղ մասնակցում են 1999թ. ծնված երեխաներ հետեւյալ թիմերից՝ «Շիրակ», «Բանանց», «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Ակադեմիա», «Չարենցավան» եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող «Կուբանը»:
Այսօր առավոտյան բոլոր թիմերը ժամանեցին Հանքավան, որտեղ անցկացվեց մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Վաղվանից կմեկնարկեն խաղերը: Թիմերը կբաժանվեն երկու խմբերի եւ արդեն հունիսի 6-ին կորոշվի այս մրցաշարի հաղթողը: «Շիրակը» «Բանանցի», «Ակադեմիայի» եւ «Կուբանի» հետ ընդգրկվել է առաջին խմբում, երկրորդ խումբը կազմել են «Փյունիկը», «Չարենցավանը», «Գանձասարը» եւ «Միկան»: Հունիսի 5-ին թիմերը ներկա կգտնվեն Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: | |
|

Всего комментариев: 0 | |