//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  մարտ 2013  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2013 » մարտ » 26 » Հաղթանակի ակնկալիքով
14:46
Հաղթանակի ակնկալիքով

Հայաստան – Չեխիա խաղին մնացել են հաշված ժամեր: Փորձենք հասկանալ՝ ինչ է մեզ սպասվում այսօր «Հանրապետականում»:

 

Թե՛Հայաստանի, թե՛ Չեխիայի հավաքականի խաղում առկա են ակնհայտ խնդիրներ պաշտպանությունում և հենակետային գոտում, բայց երկու թիմերն էլ ունեն հրաշալի հարձակման գիծ և ավելի շատ հակված են գրոհելու: Քանի որ արդեն անդրադարձել ենք Չեխիայի հավաքականի խաղաոճին, այդ թիմի ուժեղ և թույլ կողմերին, այժմ համառոտ անդրադարձ կատարենք մեր հավաքականին, փորձենք տեսնել ինչ խնդիրներ և հաղթաթղթեր ունենք:
 

Հայաստան
 

Մոտավոր կազմ. Բերեզովսկի, Ալեքսանյան, Արզումանյան, Ոսկանյան, Հովհաննիսյան, Մուրադյան, Մխիթարյան, Մանուչարյան, Մարկոս, Ղազարյան, Մովսիսյան:

 

Որակազրկված Հրայր Մկոյանին պաշտպանության կենտրոնում փոխարինելու է 3 անփորձ խաղացողներից (Ոսկանյան, Հարոյան, Խաչատուրով) մեկը: Ֆուտբոլասերների շրջանում կա անհանգստություն՝ կապված կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքերի հետ. անփորձ, երիտասարդ խաղացողներ են: Բայց չմոռանանք, որ փորձառու չեն ծնվում, այլ դառնում են: Հաջող խաղի միակ գրավականը փորձի առկայությունը չէ: Հիշո՞ւմ եք Ռոբերտ Արզումանյանի ելույթը Հայաստան-Հոլանդիա հանդիպման ժամանակ. Եվրոպական գրանդ հավաքականի դեմ մրցավեճում անփորձ Արզումանյանը ստիպված էր փոխարինելու ոչ ավել, ոչ պակաս Հարություն Վարդանյանին: Մինչ այդ խաղը քչերն էին ճանաչում Արզումանյանին, որը հավանաբար մեծ հուզմունք էր ապրում, բայց դա չխանգարեց նրան խաղադաշտում այդ օրը լավագույններից մեկը լինել: Եվս մեկ օրինակ. Արթուր Յուսպաշյանի հիանալի խաղը Մակեդոնիայի հետ երևանյան մրցավեճում: Ոչինչ չի խանգարում կենտրոնական պաշտպանի դիրքի մեր երեք թեկնածուներին, ինչպես նաև Կարեն Մուրադյանին դառնալ նոր՝անփոխարինելի խաղացող Հայաստանի ազգային հավաքականի համար:

 
Բոլորիս անհանգստացրեց նաև Արասի վնասվածքը: Ուրախալի է, որ Օզբիլիսը միացավ թիմին և ամենայն հավանականությամբ կմասնակցի հանդիպմանը: Սակայն, դատելով Վարդան Մինասյանի՝ նախախաղյան մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերից և այն հանգամանքից, որ Արասը 10 օր չի մարզվել պարզ է դառնում, որ վերջինս չի կարողանա խաղալ 90 րոպե: Այս դեպքում էլ ունենք Էդգար Մանուչարյան և Արթուր Սարկիսով, որը կարող է հաջողությամբ փոխարինել նաև ձախ եզրում հանդես եկող Գևորգ Ղազարյանին, եթե դրա կարիքը լինի:


Հենակետային կիսապաշտպանի դիրքում կխաղա Հենրիկ Մխիթարյանը: Որքան էլ պնդենք, որ դա Հենրիկի դիրքը չէ, կարծում ենք` այս խաղին Մխիթարյանը առավել օգտակար կլինի թիմին հենց հենակետային գոտում, որտեղից կկարողանա ճիշտ ուղղություն տալ թիմի գրոհներին, սրություն հաղորդել դրանց: Բացի այդ ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություն կստեղծվի Մարկոսի համար, իսկ Հենրիկի՝ մեծ ծավալի աշխատանք կատարելու ունակությունը կնվազեցնի մեր դարպասին կենտրոնից սպառնացող վտանգը:


Եզրային պաշտպանների խնդիրը: Ազգային և երիտասարդական հավաքականների միջև խաղում Կամո Հովհաննիսյանին տեսանք աջ, Վալերի Ալեքսանյանին՝ ձախ պաշտպանի գոտում: Դժվար է ասել՝ արդյոք Մինասյանը կնախընտրի այդ երկու ֆուտբոլիստներին խաղացնել նույն  դիրքերում: Կարելի է փաստել միայն, որ Կամո Հովհաննիսյանի արագությունը շատ պետք կգա Գեբրե Սելասիի անցումները զսպելու համար:

 

Ի՞նչ սպասել խաղից

 

Ունենալով բարձր որակներով օժտված եզրային պաշտպաններ և կիսապաշտպաններ՝ Չեխիայի հավաքականը միաժամանակ լուրջ խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում, հենակետային գոտում և գրոհների եզրափակիչ փուլում: Համարձակվենք ասել, որ մեր հարձակման գիծը ավելի զորեղ է, քան մրցակցինը, դաշտի կենտրոնում ևս ակնկալում ենք որոշակի առավելություն: Հետևաբար, ամփոփելով վերոնշյալը՝ այսօր կարող ենք ակնկալել գրավիչ խաղ, բազմաթիվ գոլային պահեր՝ հետևաբար նաև գոլեր:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 591 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/1
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: