22:57 Գյումրի N15 դպրոցը` ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթ հաղթող | |
![]() Հունիսի 3-ին «Փյունիկ» մարզադպրոցում տեղի ունեցան ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթ ավանդական մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Երրորդ տեղի համար պայքարում Սյունիք-1, Գորիս N6 թիմը 9:5 հաշվով հաղթեց Կոտայք-1, Հրազդան N11 թիմին, իսկ հաղթողի կոչմանը արժանացավ Գյումրի N15, որը 15:4 հաշվով պարտության մատնեց Գեղարքունիք-2, Մարտունի N3 թիմին: Եզրափակիչ հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը կատարեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ եկել էր ողջունելու մրցաշարի մասնակիցներին: Քիչ անց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին և թիմի ավագին միացան հավաքականի տղաները, ովքեր և պարգևատրեցին մրցանակակիրներին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները 3-րդ տեղը զբաղեցրած թիմին հանձնել են բրոնզե մեդալները և mp3 նվագարկիչները, երկրորդ մրցանակակիրը ստացել է արծաթե մեդալներ և ֆոտոխցիկներ, հաղթողը պարգևատրվել է ոսկե մեդալներով և նոութբուքերով: Գյումրի N15թիմի ավագին ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթը հանձնել են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: | |
|

Всего комментариев: 1 | ||||||
|