13:41 Գանձասար-Շիրակ. խաղից առաջ | |
![]() "ԳԱՆՁԱՍԱՐ”-"ՇԻՐԱԿ” 24 խաղ, +13=5-6, 40:20
Առաջնությունում հաջող հանդես եկող և
մրցաշարային աղյուսակում հարևաններ հանդիսացող 2 թիմերի մրցավեճը մեծ
հետաքրքրությամբ է սպասվում: Հայաստանի գավաթը նվաճած շիրակցիները վերելքով
են հանդես գալիս` 2 անգամ Գյումրիում հաղթելով "Իմպուլսին”: Նախորդ տուրում Աբրահամ Խաշմանյանի
սաները հաջող հանդես եկան առաջնության առաջատար "Միկայի” հետ երևանյան
մրցախաղում` ստիպելով մրցակցին առաջին անգամ խաղադաշտը թողնելու պարտված: Կապանում կայացած առաջին շրջանի խաղի ելքը վճռեց 10-րդ րոպեին Արթուր Քոչարյանի խփած միակ գոլը: Իջևանում էլ հաջողությունն ուղեկցեց "Գանձասարին”: Այս անգամ կապանցիները հաղթեցին 2:0 հաշվով Վլադիմիր Մատիչի և Արթուր Քոչարյանի խփած գոլերի շնորհիվ: 3-րդ շրջանի կապանյան մրցախաղում էլ շիրակցիներին չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Փոխարենն Իգոր Լոգվինովը ստիպված էր 4 անգամ գնդակը հանել ցանցից: Առաջին խաղակեսում Գորան Օբրադովիչն ու Գուստավո Դոս Սանթոսը գրավեցին "Շիրակի” դարպասը: Ընդմիջումից հետո աչքի ընկան Վլադիմիր Մատիչն ու Արսեն Ավետիսյանը: Մրցակիցների հանդիպումներում սեփական դաշտի գործոնը մեծ դեր է խաղացել: Կապանում շիրակցիներին առայժմ չի հաջողվել հաղթանակ տոնել: 9 խաղ ավարտվել է "Գանձասարի” հաղթանակով, 3-ում գրանցվել է ոչ-ոքի: Գյումրիում էլ մինչև 2010թ. առաջնությունը հաջողությունն ուղեկցել էր միայն "Շիրակին”, որը 5 հանդիպում շահել էր միևնույն 2:1 հաշվով, 2 խաղում էլ դարպասները մնացել էին անառիկ: Իսկ ահա 2008թ. օգոստոսի 10-ին չեզոք դաշտում` Աշտարակում կայացած խաղում ("Շիրակի” խաղադաշտը 3 խաղով որակազրկված էր) կապանցիները հաղթել են 3:0 հաշվով: Դա մրցակիցների հանդիպումներում գրանցված խոշոր հաշվով անդրանիկ հաղթանակն էր: Նույնպիսի հաշվով գանձասարցիները հաղթել են նաև Կապանում 2008թ. առաջնության 4-րդ շրջանում: Խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը կապանցիների օգտին գրանցվել է 2009թ. մրցաշրջանի ավարտական տուրում (4:1): Կապանում կայացած այդ խաղում Արսեն Ավետիսյանը հեթ տրիկի հեղինակ դարձավ: Մինչ այդ, 2007թ. 3-րդ շրջանի խաղում Կապանում նման հաջողության էր հասել Արթուր Քոչարյանը: 2010թ. մրցաշրջանում "Գանձասարին” վերջապես հաջողվեց Գյումրիում ևս առավելության հասնել շիրակցիների նկատմամբ` հաղթելով 2 հանդիպումներում էլ (1:0, 2:0): Ընդհանուր առմամբ կապանցիները գյումրեցիների նկատմամբ 4 անգամ են առավելության հասել հյուրընկալվելիս: Մրցակիցների մրցավեճում բոլորից
արդյունավետ են գործել "Գանձասարի” նախկին վետերաններ Արթուր Քոչարյանն ու
Արսեն Ավետիսյանը` խփելով համապատասխանաբար 9 և 7 գնդակ: Գյումրեցիներից 4
անգամ մրցակցի դարպասը գրավել է Արա Մկրտչյանը: | |
|

Всего комментариев: 0 | |