//fc-shirak.do.am/
  • Գլխավոր
  • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
    • Շիրակ ֆան (սեվ հովազներ)
  • Աղյուսակներ
  • Լուսանկարներ
    • Լուսանկարներ
  • Ֆորում
  • Շիրակ կազմ
Նորություներ
Վիդեո
Հարցում
Ձե՞զ դուր է գալիս կայքում կատարված փոփոխություները
Արդյունքները  
Ընդհանուր պատասխանը: 393
Օդնոկլասնիկիում
Մուտք
Մտնել
Վերականգնել գաղտնաբառը
Գրանցվել
Փնթրել
Վիճակագրություն

Օնլայն Ընդհանուր 1
Այցելուներ 1
Շիրակցիներ 0
< счетчик посещений
Ռմբարկուներ
HGHHG""
Օրացույց
«  Մայիս 2012  »
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Գլխավոր մարզիչ
Մենք Ֆեյսբուքում
Գործընկերներ
 Շիրակ Ֆուտբոլային ակումբի Ֆան կայք счетчик посещений
SEO sprint - Всё для максимальной раскрутки!
Գլխավոր » 2012 » Մայիս » 28 » Դիդյե Բորիս. Երկրպագուներն են ինձ ուժ տալիս
17:03
Դիդյե Բորիս. Երկրպագուներն են ինձ ուժ տալիս


«Շիրակի» կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիսը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի «Ուլիսի» հետ հանդիպումից հետո (1:1), որտեղ նա դարձավ գյումրեցիների միակ գոլի հեղինակ, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսեց խաղից եւ թիմում տիրող մթնոլորտից.

- Շատ լավ հանդիպում ստացվեց, մենք բավական մեծ աշխատանք կատարեցինք պաշտպանությունում, իսկ բաց թողաց գոլն ուղղակի զգոնության պակաս էր: Լավ հանդիպում էր նաեւ նրա համար, որ ես իմ առաջին գոլը խփեցի «Շիրակի» կազմում:

- Դա մարզչական առաջադրա՞նք էր, որպեսզի դու պաշտպանությունից անցնես հարձակման:

- Ոչ, այդպիսի առաջադրանք ես չեմ ստացել, այդ պահին այդպես ստացվեց, ես տեսա, որ կկարողանամ  հարված կատարել եւ, ինչպես ասում են, ճիշտ ժամանակին , ճիշտ տեղում հայտնվեցի (ժպտում է):

- Ինչպե՞ս ես համագործակցում պաշտպանության  կենտրոնում Գեւորգ Հովհաննիսյանի հետ:

- Գեւորգը շատ լավ պաշտպան է, նա հիանալի է կողմորոշվում, մենք շատ մտերիմ ընկերներ ենք եւ նույնիսկ կես խոսքից, մի հայացքից միմյանց հասկանում ենք: Կարծում եմ մեր համագործակցության արդյունքը բոլորն էլ տեսնում են:

- «Շիրակի» գրեթե բոլոր հանդիպումներում դու ճանաչվում ես լավագույն խաղացող, ի՞նչն է քեզ ուժ տալիս այդպես կայուն խաղ ցուցադրել:

- Իմ մեջ շատ է մարտիկի ոգին, ես պարտվել չեմ սիրում, ցանկացած հանդիպման ես ձգտում եմ ցույց տալ իմ լավագույն կողմերը: Ես ոչ մի հանդիպման ջանք չեմ խնայում, որպեսզի իմ թիմը հասնի դրական արդյունքի: Այդպես արել եմ եւ շարունակելու եմ այդ ոգով:

- Քո կարծիքով ի՞նչն է պակասում մեր թիմին:

- Եթե խոսքը գնում է խաղային դրվակների մասին, ապա կասեմ, որ հարձակման մեջ եզրափակիչ մասը չի ստացվում, այն էլ համոզվաց եմ, որ կամաց-կամաց դա էլ կշտկվի: Իսկ եթե խաղից դուրս, ապա մեզ պետք է զարգացնել թիմային ոգին, մենք պետք է միասնական ուժ լինենք: Մենք պետք է շատ աշխատենք մարզումների ժամանակ, ջանք չխնայենք, քանի որ պետք է հասկանանք, որ այս տարի մենք կարող ենք հրաշքներ գործել, եւ ես հավատում եմ դրան:

- Իսկ ի՞նչ կասես մեր երկրպագուների մասին:

- Նրանք ուղղակի ֆանտաստիկ են: Նրանք են ամեն հանդիպման ինձ եւ բոլորին ուժ տալիս՝ պայքարելու եւ հաղթելու: Նրանք չեն դադարում երգել նույնիսկ այն ժամանակ, երբ մենք պարտվում ենք: Նրանք իսկական երկրպագուներ են, ես շատ շնորհակալ եմ նրանցից եւ շատ սիրում եմ բոլորին:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Դիտումներ: 561 | Ավելացրել է : SHAROYAN96 | Գնահատական: 5.0/4
Related Posts Plugin for WordPress, Blogger...
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Կայքը ստեղծված է սիստեմում uCoz
Յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ այցելում են //fc-shirak.do.am/ կայքը: Եթե ​​ցանկանում եք Ձեր կազմակերպության կամ Ձեր գործունեության մասին տեղեկությունը հասանելի դարձնել այդ ֆուտբոլասերներին, հնարավոր է՝ Ձեզ կհետաքրքրի տեղադրել գովազդ այս կայքում: Գովազդի հնարավոր չափերն են՝ 1000x100px, 200x200px, 400x300px և 775x130px, իսկ թույլատրելի ֆորմատներն են՝ jpg (jpeg), png, gif կամ swf: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումը http://my.mail.ru/mail/fc.shirakէլեկտրոնային հասցեին: Մեքն խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrome բրաուզերը, քանի որ այն ամենաանվտանգ և կայուն բրաուզերն է հանդիսանում: